Քրդերը քարեր ու լոլիկներ են նետել հեռացող ամերիկացի զինվորականների ուղղությամբ (տեսանյութ)
Սիրիական Ղամիշլիի բնակիչները քարեր ու լոլիկներ են նետել քաղաքը լքող ամերիկացի զինվորականների վրա։ Համապատասխան տեսանյութը հրապարակվել է քրդական լրատվական ծառայության Hawar News Agency-ի YouTube-ի ալիքում։
Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես են քրդերն ուղեկցում ԱՄՆ-ի ռազմական մեքենաները՝ դրանց ուղղությամբ քարեր ու բանջարեղեն նետելով: Այսկերպ տեղի բնակիչներն արձագանքել են Սիրիայի հյուսիսից զորքերը դուրս բերելու վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանը։