Սամվել Մայրապետյանի ինքնազգացողությունը վատացել է
Սամվել Մայրապետյանի փաստաբանները Հատուկ քննչական ծառայությանը գրավոր տեղեկացրել են, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից սահմանված ողջամիտ ժամկետում Սամվել Մայրապետյանը չի կարողացել վերադառնալ, քանի որ օդանավակայանում վերջինիս ինքնազգացողությունը վատացել է և նա տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:
Այժմ վարույթն իրականացնող մարմնի կողմից միջոցներ են ձեռնարկվում փաստաբանների կողմից հայտնած տեղեկությունների իսկությունը պարզելու և օրենքով սահմանված կարգով վարույթի ընթացքն ապահովելու համար։
Սամվել Մայրապետյանը մեղադրվում է 7 միլիոն դոլար կաշառք ստանալու մեջ։