Այսօր՝ 29 մարտի 2020թ., 00:00
Կանադայի վարչապետի կինն ապաքինվել է կորոնավիրուսից. TACC Վաչեն դստեր հետ զվարճալի տեսանյութ է հրապարակել ԱՄՆ իշխանությունները կոչ են արել Նյու Յորքի բնակիչներին խուսափել ոչ պարտադիր ուղեւորություններից․ Associated Press Հայ բժիշկների ու 1-03 -ի աշխատակիցների ՆՈՐ ՊԱՐԸ… Օրվա խորհուրդ Դեռահասը թքել եւ հազացել է թոշակառուի վրա՝ վախեցնելով նրան կորոնավիրուսով․ Express and Star «Ալո, Փաշինյանն է զանգում, ի՞նչ կա» Ձանիոլոն Մխիթարյանին ֆենոմենալ ֆուտբոլիստ է համարում Շան հետ 2 օր կորած 4-ամյա աղջկան ողջ են գտել Երախտագիտության խորին զգացումով ենք հիշելու նրա այցերը Հայաստան․ Արայիկ Հարությունյանը՝ Քշիշտոֆ Պենդերեցկիի մասին Ռուս թղթակիցը ցուցադրել է Դեր Զորի՝ Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հայկական եկեղեցու ավերակները Հիմա հարց՝ սա գնաճ չէ՞ Լեհաստանում մահացել է հայտնի կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին Ռոբերտ Քոչարյանի ուղերձ է հղել Արցախի Հանրապետության ժողովրդին Մահացել է Պատրիկ Դեւեջյանը․ նրա մոտ ախտորոշվել էր կորոնավիրուս «Ռոսնավթը» դադարեցրել է գործունեությունը Վենեսուելայում․ ՌԻԱ Նովոստի Little Big-ը ներկայացրել է իր երգերից մեկի «կարանտինային» տարբերակը (տեսանյութ) «Յուվենտուսի» խաղացողները 4 ամիս աշխատավարձ չեն ստանա 3 մահ և բազմաթիվ հեռախոսազրույցներ, գլոբալ մարտահրավերներ և լոկալ անլրջություն․ Անդրանիկ Թևանյան Դոնալդ Թրամփը որոշել է չսահմանել կարանտին Նյու Յորքում Առողջապահության նախարարությանն անհրաժեշտ են վարորդներ Մեկ միլիոն դոլար կորոնավիրուսից տուժածներին՝ Քիմ Քարդաշյանից․ Instagram Հայաստանում կա կորոնավիրուսի հաստատված 17 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 424-ի «Фармзащита» գիտա-արտադրական կենտրոնը ներկայացրել է կորոնավիրուսի վարակի բուժման դեղամիջոց ԱԳՆ-ն հավաքագրում է արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների տվյալները և խնդիրները Տարօրինակ զույգեր․ կորոնավիրուսի թվերը բոլորի հետաքրքրության կիզակետում են Եթե էս վիրուսի պատմությունը չլիներ, մենք դա պետք է հնարեինք Քոնոր Մաքգրեգորը կանխատեսել է, թե երբ կավարտվի կորոնավիրուսի համավարակը Ի՞նչու վարչապետը չի լուծում Լարսի խնդիրը ՎՎՊ-ի հետ Ռիտա Օրան մարմնի ամենաանսպասելի մասերից մեկի վրա դաջվածք է արել Մալաթիայի բաժնում խոշտանգել ու ստորացրել են բերման ենթարկվածին Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի) Մենք ամեն րոպե մեր մտորումներում ունենք Արցախում ընտրությունները հետաձգելու թեման. Աշոտ Ղուլյան «Միթսուբիշիի» վարորդն ու ուղեւորը հարբած վիճակում ծեծել են իրենց կանգնեցրած ոստիկանին ՖՖՖ նախագահ․ Հավանաբար, Ֆրանսիայի առաջնությունը կավարտենք հուլիսի 20-ին ՀՀ ԱԳՆ հայտարարությունը՝ կորոնավիրուսի կանխարգելման շրջանակներոմ ներդրված սահմանափակումների վերաբերյալ ՀՀ-ում կորոնավիրուսի հաստատված դեպքերի վերաբերյալ թարմացումներն այսուհետ կլինեն առավոտյան ժամը 11:00-ին Փաշինյանը հայտնեց կորոնավիրուսով վարակվելու 35 նոր դեպքի մասին. վարակվածների թիվը հասավ 407-ի Այս անգամ թիրախում Ռուբեն Հայրապետյանի ընտանիքն է. Ամրամ Մակինյան Ժողովրդին զանգելու փոխարեն, գուցե զանգեք եւ լսեք ձեր թիմից դուրս փորձառու մասնագետներին․ Լիլիթ Գալստյան Մանրամասներ՝ կորոնավիրուսով վարակված զինծառայողների մասին Իտալիայի վարչապետը պատմել է իր եւ Մերկելի «կոշտ առճակատման» մասին․ Il Sole 24 Ore ՌԴ կողմից սահմանների նոր սահմանափակումները չեն ազդելու հայկական բեռների վրա. քիչ առաջ խոսել եմ Միշուստինի հետ. Փաշինյան Ջեֆ Բեզոսը հասցրել է վաճառել Ամազոն ընկերության բաժնեմասերը և խուսափել կորոնավիրուսի հետևանքով ֆինանսական շուկայի փլուզման հետևանքներից Ռուսաստանը սահմանափակում է պետական սահմանով տեղաշարժը. РИА Новости Արցախի դատախազությունն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը՝ վարչական ռեսուրսի օգտագործման մասին Պետական կառավարման համակարգում դեռ շոուներ ապահովելու տրամադրություններ են. Անդրանիկ Թևանյան Մոսկվան այդպիսի բան չէր տեսել, կամ ինչպես 60 տարի առաջ 4 օրում կանխեցին համաճարակը «Կորոնավիրուսային օկուպացիայի» պայմաններում». Սեյրան Օհանյանը լուսանկար է հրապարակել Դիմացեք, ժողովուրդ ջան. Արթուր Վանեցյան «Եթե Լարսը փակ է, իմաստ էլ չունի մտնենք Վրաստան». Բագրատաշենի մաքսակետում վարորդները 5-6 օր սպասում են իրենց հերթին Ինֆեկցիոն հիվանդանոցում 2 պացիենտների վիճակը ծայրահեղ ծանր է, 9-ինը՝ կայուն ծանր. 2-ն ապաքինվել են Բեռլուսկոնին Իտալիային օգնելու համար շնորհակալական նամակ է հղել Պուտինին․ ՏԱՍՍ Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդին եւս երկու ամիս կմնա կալանքի տակ Ստեփանակերտում արձանագրվել է 4 ներմուծվող ապրանքատեսակների միջին գների աճ WhatsApp-ը կորոնավիրուսի հաշվին դարձել է ավելի հայտնի Ֆեդերիկո Վալվերդեի տրանսֆերի վաճառքը քննարկելի չէ Վարակի էպիկենտրոն Ուհանում կյանքը վերականգնվում է «Սաղիս ապրանքները նեխել է, տարել ենք, զիբիլն ենք գցել». Բողոքի ակցիա Նոր Նորքի շուկայում Լուսանկարիչը ճանապարհորդել է ամբողջ Եվրոպայով մեկ և լուսանկարել մարդկանց կողմից մոռացված վայրերը (Լուսանկարներ) Խաղաղապահ առաքելություն իրականացնող զորախմբերից որևէ մեկում կորոնավիրուսով վարակման դեպք չկա. Արտակ Տոնոյան Հայաստանի և հայ ժողովրդի համար հանրապետական մաղթանքի արարողությունը (Տեսանյութ) Հաղթանակի ապրիլ Հայ երիտասարդը Ֆրասիայի Լիոն քաղաքում նվագում է շենքի բակում Երևանում տաքսու վարորդը քաղաքացու է ծեծել ՈւԵՖԱ-ի նախագահը չի բացառել, որ ֆուտբոլային առաջնությունները կարող են չվերսկսվել ՀՀ-ում կորոնավիրուսով հիվանդների համար 700 հիվանդանոցային մահճակալ եւ վերակենդանացման բաժանմունքի 70-80 մահճակալ է մոբիլիզացվել. նախարար Playboy-ի աստղը մեկուսանալու համար զուգընկեր է փնտրում (լուսանկարներ) Ֆրանցիսկոս. «Ուզում էինք առողջ մնալ հիվանդ աշխարհում» Քաղաքացիներն արդեն կարող են տեղաշարժման թերթիկը լրացնել էլեկտրոնային տարբերակով Բակո Սահակյանը պետք է հստակ գիտակցի իր պատասխանատվության չափը. Ռուբեն Հակոբյան Կեղտոտ խաղերի մասնակիցները պատասխան են տալու ժողովրդի առջև՝ օրենքի ողջ խստությամբ. Չափերը մի անցեք Մեկուսացման մեջ գտնվող հարյուր հազարավոր քաղաքացիներ, ինչ որ պահի կսկսեն չենթարկվել և համատարած դուրս կգան մեկուսացումից. Ղազինյան Զատիկի կիրակիից հետո Թրամփը կարող է երկարաձգել կարանտինն ԱՄՆ-ում. FOX Business Ես կխնդրեմ բոլոր ամուսիններին այս իրավիճակում մեկ-մեկ շրջեն. Փոխոստիկանապետ Քեյթ Միդլթոնի եւ արքայազն Ուիլյամի երեխաները պայքարում են COVID-19-ի դեմ․ բժիշկները զգացված են․ Daily Mail Ոստիկաններին ցուցում է տրվել, տեղաշարժման թերթիկը և անձնագիրն ստուգելիս չվերցնեն փաստաթղթերը, այլ խնդրեն որ քաղաքացիներն իրենք ցույց տան դրանք. պարետ Օրվա խորհուրդ Պարտքի պատճառով հոսանքազրկվել է բժշկական ծառայություններ մատուցող կենտրոնը. շտապօգնությամբ տեղափոխված հիվանդը մնացել է միջանցքում Նիկոլն էնքան պարապ է, որ զբաղված է առանց այն էլ դեպրեսիայի մեջ գտնվող մարդկանց դիվադադար անելով
Հարցում

Չեխական զենքն Ադրբեջանում․ ինչպես շասսին վերածվեց հաուբիցի

Երկու տարի առաջ, երբ ադրբեջանական բանակը գովազդային մի հոլովակում ցուցադրեց իր չեխական «Դանա» հաուբիցներն ու «Վամպիր» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը, լրատվամիջոցների արձագանքն արտառոց եղավ․ Չեխիայի Հանրապետությունը պաշտոնապես չի արտահանում ռազմական տեխնիկա դեպի Ադրբեջան։ «Չեխոսլովակ գրուպ»-ի սպառազինությունների մասնաճյուղը շտապեց պաշտոնական հայտարարություն տարածել այն մասին, որ, իր արտոնագրի համաձայն, արտահանել է միայն «Տատրա» շասսիներ: Չեխիայի կառավարությունը նույնպես հերքեց հաուբիցների եւ հրթիռային համակարգի արտահանման մեջ որեւէ ներգրավվածություն ունենալը, գրում է hetq.am-ը:

Բայց investigace.cz-ի լրագրողների նոր բացահայտումները ցույց են տալիս, որ նախարարությունն ի սկզբանե գիտեր, որ շասսիները պետք է ձեւափոխվեին եւ վերածվեին հաուբիցների եւ հրթիռային համակարգի, ինչպես նաեւ, որ դրանք պետք է արտահանվեին Ադրբեջան՝ ՄԱԿ-ի, ԵՄ-ի եւ ԵԱՀԿ-ի առաջարկություններն արհամարհելով։ Փաստաթղթերի արտահոսքի շնորհիվ պարզ դարձավ, որ շասսիների վերջնական ձեւափոխությունները մարտական գործողությունների համար արվել են Սլովակիայում՝ մի ընկերության կողմից, որը Չեխիայից շասսիներն արտահանող նույն հոլդինգի մասն է։

«Անհարմար» իրավիճակ
2017 թվականի աշնանը չեխական ռազմական տեխնիկայի արտահանման շուրջ երկար բանավեճ էր ընթանում․ լրատվամիջոցներն Ադրբեջանին ներկայացնում էին որպես էմբարգոյի ենթակա երկիր, մինչդեռ, ըստ զենք արտադրողների՝ ոչ մի միջազգային էմբարգո կիրառելի չէր։ Իսկ ինչպիսի՞ն էր իրականում վիճակը։ 1992 թվականին Ադրբեջանի նկատմամբ էմբարգո սահմանվեց սկզբում ԵԱՀԿ-ի, հետո նաեւ ՄԱԿ-ի կողմից՝ Լեռնային Ղարաբաղի տարածքում Հայաստանի հետ պատերազմի պատճառով։ Տասը տարի անց ՄԱԿ-ը չեղարկեց էմբարգոն, բայց ԵԱՀԿ-ի ոչ պարտադիր էմբարգոն չվերանայվեց։

Այս բարդ կոնֆլիկտը մինչ օրս շարունակվում է․ Չեխիայի Հանրապետության պաշտոնական արտաքին քաղաքականությունը թույլ չի տալիս հաուբիցներ կամ նման այլ տեխնիկա արտահանել դեպի այդ տարածաշրջան։ Կապալառու «Չեխոսլովակ գրուպ»-ն է նույնիսկ ընդունում, եւ, ըստ պաշտոնական հայտարարության «հարգում է ոչ միայն ՄԱԿ-ի կամ ԵՄ-ի կողմից դրված պաշտոնական ռազմական էմբարգոն, այլեւ ոչ պաշտոնական բեռնարգելքները, քանի որ Չեխիայի Հանրապետության եւ իր դաշնակիցների արտաքին քաղաքականությունն արգելում է արտահանում դեպի երկրներ, որոնց վրա էմբարգո չկա, բայց որտեղ ռազմական տեխնիկան պատշաճ չէ, օրինակ, անվտանգության նկատառումներով»։

Սա էլ հենց այդ «անհարմար» իրավիճակն էր, երբ ադրբեջանական բանակի գովազդային հոլովակում հայտնվեց վեց չեխական հաուբից։ 

Հոլովակը հաստատում էր չեխական ծագում ունեցող «Դանա» հաուբիցների եւ «Վամպիր» հրթիռային համակարգի առկայությունն ադրբեջանական բանակի տիրապետության տակ: 2017 թվականի աշնանը ռազմական տեխնիկայի արտահանման արտոնագրեր տրամադրող չեխ պաշտոնյաները պնդեցին, որ այս զինտեխնիկայի առաքումը չէին թույլատրի։ Ըստ «Hospodářské noviny» ամսագրի՝ ողջ առեւտուրը պետք է վերահսկվեր ներքին հետախուզական ծառայության կողմից, որը մինչ այժմ որեւէ հանրային հայտարարություն չի արել այս հարցի շուրջ։

Պաշտոնական բացատրությունը հետեւյալն էր․ կապալառուն «Տատրա» շասսիները դեպի Իսրայել արտահանելու թույլտվություն ուներ, դրանք այնտեղ հանձնվել են տեղական բիզնես գործընկերոջ։ Չեխ պաշտոնյաները պնդում էին, որ պարզ չէր, թե ինչպես էին հաուբիցները հասել Ադրբեջան։

Ըստ վերջերս ձեռք բերված որոշ փաստաթղթերի՝ Չեխիայի կառավարությունն, ամեն դեպքում, ի սկզբանե գիտեր, որ այս հատուկ «Տատրա» մեքենաները պիտի ձեւափոխվեին եւ դառնային մարտական հաուբիցներ եւ հրթիռային համակարգեր ու հետագայում հայտնվեին Ադրբեջանում։

Չեխական «Րիըլ Թրեյդ Պրահա» ու սլովակ «ՄՍՄ Մարտին» ընկերությունները, որոնք նախկինում փորձել էին հաուբիցներ ու հրթիռային համակարգեր ուղղակի արտահանել Ադրբեջան, մասնակցել են վաճառքին եւ ձեւափոխմանը։ Այնուամենայնիվ, այս երկու ընկերությունները, որոնք պատկանում են Ստրնադների ընտանիքի կապալառու «Չեխոսլովակ գրուպ»-ին, պաշտոնապես հերքում են այս գործարքի մեջ իրենց ներգրավվածությունը։

Առաքում Բաքու

Չեխիայի Հանրապետությունում զենքի արտահանման արտոնագրումը կարգավորվում է ռազմական տեխնիայի արտաքին վաճառքի մասին օրենքով։ Չեխիայի Արդյունաբերության եւ առեւտրի նախարարությունը արտահանման արտոնագրեր է տալիս Արտաքին եւ ներքին գործերի, ինչպես նաեւ Պաշտպանության նախարարությունների հետ նախապես համաձայնեցնելու դեպքում։ Առաջին բացահայտումն այն էր, որ Արդյունաբերության եւ առեւտրի նախարարության կողմից 2017 թվականի փետրվարի 13-ին տրված արտոնագիրը պարզորոշ նշում էր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը՝ որպես ապրանքների վերջնական օգտագործող։

Արտոնագրի համաձայն՝ «Րիըլ Թրեյդ Պրահա»-ն պետք է մատակարարեր զրահապատ խցիկներով 54 հատ «Տատրա 815» մեքենա եւ աքսեսուարներ՝ ընդհանուր 482 միլիոն չեխական կրոն արժեքով։ Դրանք պետք է մտնեին «տանկեր եւ այլ զրահապատ շարժիչային մարտական մեքենաներ ներառյալ նաեւ զենքերով եւ այդ մեքենաների այլ մասերով կահավորված մեքենաները» արտոնագրված կատեգորիայի տակ։

Տեխնիկան Չեխիայից ուղիղ դեպի մայրաքաղաք Բաքու չէր տեղափոխվելու, այլ դեպի Իսրայել՝ «Էլբիտ Սիսթեմս Լենդ» եւ «C4i»: Այս ընկերությունն, ի տարբերություն Ադրբեջանի պաշտպանության նախարարության, արտոնագրման որոշման մեջ նշված չէր որպես վերջնական օգտագործող։ «Էլբիթ»-ը բեռը ստացող կողմն էր։

Հենց այստեղ էլ երկրորդ հետաքրքիր բացահայտումն է․ իրականում որն է իսրայելցիների դերն այս գործարքում։

12 ժամ Իսրայելում

Anonymous Bulgaria թվիթերյան օգտանունով մի լրագրողի տարածած Բուլղարիայում Ադրբեջանի դեսպանատան փաստաթղթերի արտահոսքը մասնակիորեն բացատրում է իրավիճակը։

Դեսպանատան աշխատակիցները կազմակերպել են Ադրբեջանի պետական «Սիլք Ուեյ» ավիաուղիների թռիչքի թույլտվությունը երկրի օդային տարածքով, իսկ օդանավերը, դիվանագիտական գործունեությամբ քողարկված, եվրոպական երկրներից՝ այդ թվում եւ Չեխիայից ու Սլովակիայից, տեղափոխել են մեծ ծավալի ռազմական նյութ դեպի Միջին Արեւելք կամ Աֆրիկա։

Այս թռիչքների դիվանագիտական քողարկումը երկու առավելություն ուներ․ նախ՝ թույլ տվեց հաջողությամբ տեղափոխել ռազմական տեխնիկա, ինչն արգելված է տեղափոխել քաղաքացիական ինքնաթիռներով, երկրորդ հերթին՝ կանխեց տեղափոխվող ապրանքների զննումը պետական կառույցների կողմից, ինչպիսին է, օրինակ, մաքսային ծառայությունը։

«Investigace.cz»-ի լրագրողներն արտահոսած փաստաթղթերում ապացույց են գտել, որ 2017թ․ մայիսին երկու անգամ չեխական «Տատրա» մեքենաներ են տեղափոխվել «Սիլք Ուեյ» ավիաուղիների ինքնաթիռներով։ «Իլյուշին II-76» օդանավը Բռնոյի Թուրանի օդանավակայանում է բեռնվել 2017 թվականի մայիսի տասին։ Ուղեբեռը ներառում էր երկու «Տատրա» մեքենա՝ VP31 եւ VPR9 մոդելների՝ զրահապատ խցիկներով եւ այլ մասերով, որոնց քաշը միասին կազմում էր 30 տոննա։ Մեքենաների մատակարարը «Րիըլ Թրեյդ Պրահա»-ն էր։

Դիվանագիտական քողարկմամբ այս օդանավի վայրէջքը Իսրայելի Թել-Ավիվ քաղաքում էր՝ տեղական ժամանակով 14:00-ին։ Օդանավը երկար չմնաց այդտեղ․ «Էլբիթ Սիսթեմս» տեղական ընկերությունն իր գործարանում ձեւափոխեց մեքենաները, կահավորեց հաղորդակցման եւ կառավարման համակարգերով եւ ընդամենը 12 ժամ անց՝ առավոտյան ժամը երեքին, նույն «Իյուշին»-ը թռավ դեպի Կենտրոնական Եվրոպա։ Վայրէջքը Բրատիսլավայում էր, մայիսի 11-ին առավոտյան ժամը յոթին։ Հենց այդտեղից էլ մոդիֆիկացված բեռը հանձնվեց «ՄՍՄ Մարտին» ընկերությանը, որը պատկանում է «Չեխոսլովակ գրուպ»-ին։

Վամպիրի ծնունդը Սլովակիայում

2016 թվականի հոկտեմբերին Սլովակիայի էկոնոմիկայի նախարարության կողմից տրված միջազգային ներկրման հավատարմագրի համաձայն՝ «ՄՍՄ Մարտինը» հաջորդ վեց ամսվա ընթացքում ներկրելու էր 54 «Տատրա» մեքենա իսրայելական «Էլբիթ Սիսթեմս»-ից՝ նույն քանակի, որքան «Րիըլ Թրեյդ Պրահա»-ն էր ուղարկել Իսրայել։ Ըստ հավատարմագրի՝ ապրանքների ներկրման նպատակը հետեւյալն էր՝ «ապրանքների վրա շասսիների տեղադրում վաճառքի համար»։

Հենց Սլովակիայում էր, որ «Տատրա» մեքենաները՝ շասսիները, զրահապատ խցիկներն ու իսրայելական կառավարման ու հաղորդակցման համակարգերը, դարձան «Դանա Մ-1» հաուբիցներ եւ «RM-70» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր։

«Յան Կուցիակ» հետաքննական կենտրոնը հաստատեց այս ինֆորմացիան։ Սլովակիայի էկոնոմիկայի նախարարությունը տեղեկատվության ազատության օրենքի պահանջով հետաքննական կենտրոնին էր տրամադրել ներկրման հավատարմագիրն ու արտահանման արտոնագիրը` «Այս արտոնագիրը տրվել է մի սլովակ ընկերության [«ՄՍՄ Մարտին»] «Տատրա» շասսիների վրա հավաքված ինքնագնաց հաուբիցների (36 հատ) եւ «Տատրա» շասսիների վրա հավաքված համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի` դեպի Իսրայել արտահանման համար: Իսրայելի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հաստատել է այս ապրանքների ժամանումը»։

Վերադարձ վերանորոգումից հետո

Երկար ժամանակ անհայտ էր՝ արդյո՞ք արդիականացված հաուբիցներն ու համազարկային կրակի ռեակտիվ համակարգերն Ադրբեջան հասել են Սլովակիայի՞ց, թե՞ Չեխիայից (Իսրայելում կանգառով)։ 54 «Տատրա» մեքենաների՝ դեպի Ադրբեջան արտահանման արտոնագրի մեջ մի ուշագրավ պայման կա․ «Որակի հետ կապված բողոքի դեպքում հնարավոր է խոտանված ապրանքներից ազատվել վերջնական օգտագործողի տարածքում, դրանք նաեւ հնարավոր է վերանորոգել Չեխիայի Հանրապետությունում, այսինքն՝ խոտանված ապրանքները Չեխիայի Հանրապետություն տեղափոխել եւ վերանորոգումից հետո նորից ներմուծել վերջնական օգտագործողի [Ադրբեջանի Պաշտպանության նախարարություն] տարածք»։ Այս ձեւակերպումը «Րիըլ Թրեյդ Պրահա»-ին թույլ է տալիս վերանորոգված ապրանքներն արտահանել անմիջապես դեպի Ադրբեջան։ Կասկածները փարատվեցին միայն Սլովակիայի Էկոնոմիկայի նախարարության պատասխանի շնորհիվ։

 Ձեւափոխված եւ արդիականացված մարտական մեքենաները Տրենչինում գտնվող պաշտպանության կապալառու «ՄՍՄ Մարտին»-ի մոտ երկար չմնացին։ Դրանք նորից հասան Իսրայել եւ այդտեղից ուղեւորվեցին դեպի վերջնակետ՝ Ադրբեջան։

Այն բարդ ճանապարհը, որի ընթացքում շասսիները դարձան հաուբիցներ եւ հրթիռային համակարգեր, հետեւյալն էր․ Բռնո, Չեխիա - Թել-Ավիվ, Իսրայել - Բրատիսլավա, Սլովակիա - Թել-Ավիվ, Իսրայել - Բաքու, Ադրբեջան։ Մեքենաների ձեւափոխման մեջ ներգրավված էին Շտերնբերկում չեխական զենքի գործարանն ու Տրենչինում սլովակ զենքի գործարանը։ Երկուսն էլ պատկանում են «Չեխոսլովակ գրուպ»-ին պատկանող ընկերությունների։

Գլուխկոտրուկի բացակա մասնիկը

Բացակայող ապացույցը մեկ այլ գլուխկոտրուկ է, որ օգնում է քարտեզագրել Չեխիայից եւ Սլովակիայից ռազմական տեխնիկայի քաղաքականորեն հակասական, տրամաբանորեն բարդ եւ չհանրայնացված արտահանումը դեպի Ադրբեջան։

Նորահայտ փաստաթղթերից ստացված տեղեկատվությունը նաեւ հաստատվեց «ՄՍՄ Մարտին» ընկերության մի աշխատակցի կողմից, ով 2018 թվականի ապրիլին չեխական հետաքննական հեռուստատեսային շոույի՝ «Reportéři ČT»-ին անանուն տեղեկատվություն է փոխանցել․ «Ամբողջ պրոցեսը սկսվում է հին «Դանա» հաուբիցների ներկրմամբ, որոնք պիտի ապամոնտաժվեն։ Նախ՝ աշտարակն է հեռացվում եւ ապամոնտաժվում մինչեւ վերջին պտուտակը։ Հետո շասսին ուղարկվում է Չեխիայի «Տատրա» գործարան Շտերնբերկում, որտեղ եւ նորից հավաքվում է։ Բոլոր մասերը նորից սարքելու համար պահանջվում է երկուսից երեք շաբաթ։ Հետո դրանք նորից ուղարկվում են Սլովակիա։ Այս ընթացքում աշտարակի մեխանիզմների վրա են աշխատում, եւ ամեն ինչ հավաքվում է նորից ու փորձարկվում։ Տեխնիկան գալիս է Իսրայելի «Էլբիթ»-ից։ Կան նավիգացիոն համակարգեր, նկարահանող համակարգեր, հաղորդակցման համակարգ, որպեսզի Դանաները կարողանան հաղորդակցվել իրար հետ»։

Այլ կերպ ասած՝ իսրայելցիներն իրականում միայն հաուբիցների եւ հրթիռային համակարգերի վաճառքում միայն միջնորդի դեր էին կատարում «Չեխոսլովակ գրուպ»-ի չեխական եւ սլովակ ընկերությունների եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարության միջեւ։

Ոչ շասսիներ, բայց․․․

Թե շասսիների ինչ մասեր էր թույլատրված հավաքել Սլովակիայում իրենց «վերակառուցման» ցանկում՝ մանրամասնորեն նկարագրված է Չեխիայի արդյունաբերության եւ առեւտրի նախարարության կողմից տրված արտոնագրում․ «Ձեռնարկատերը պարտավորվում է «RM-70» եւ «ShKH vz. 77» սահմանափակ հրետանային համակարգերի մյուս մասերին, որոնք այս դիմումի համար կիրառելի չեն («ShKH vz. 77»-ի դեպքում դրանք կոտրիչ համակարգերն են, բարելները, բարելների առանցքները, իսկ «RM-70»-ի դեպքում՝ հրթիռային պատիիճն ու դրա վագոնը) վերաբերվել «Եվրոպայում սովորական զինված ուժերի պայմանագրի» դրույթների համաձայն՝ Չեխիայի պաշտպանության նախարարության Կարողությունների պլանավորման բաժնի եւ Զինաթափման վերահսկման վարչության հսկողության ներքո եւ Պաշտպանության նախարարության հետ կնքված առքուվաճառքի պայմանագրի դրույթների համաձայն»։

Արտոնագրի այս մասում Չեխիայի Արդյունաբերության եւ առեւտրի նախարարության պաշտոնյաները ձեռնպահ են մնում «Տատրա մեքենաներ» արտահայտությունն օգտագործելուց ու բացեիբաց խոսում են «RM-70» եւ ShKH vz. 77 սահմանափակ հրետանային համակարգերի» մասին՝ այսինքն «Վամպիր» հրթիռի եւ «Դանա» հաուբիցի։

«Investigace.cz»-ն Տեղեկատվության ազատության մասին օրենքի շրջանակներում դիմեց Չեխիայի Պաշտպանության նախարարությանը՝ մեկնաբանություն ստանալու։ «Ընդունելով այն հանգամանքը, որ «RM-70» 122 մմ հրթիռային համակարգերն օգտագործվել են «Տատրա T815 VPR 9» 8×8 շասսիների արտադրության մեջ, եւ այն, որ «Tatra T815 VP 31» 8×8 շասսիների արտադրությունը ներառում է «ShKH vz. 77» 152 մմ ինքնագնաց հաուբից, որը չեխական բանակինն է եւ ենթակա է «Եվրոպայում սովորական զինված ուժերի պայմանագրի» դրույթներին․․․, նախարարության պահանջով «Րիըլ Թրեյդ Պրահա»-ն պարտավորվում է լիցենզիայի տրամադրման պահին հրապարակել… արտահանման ամսաթիվը՝ ներառյալ արտահանման երկրների սերիական համարները»։

Մեզ մի կապեք Ադրբեջանի հետ

«Investigace.cz» լրագրողների մոտ կա «Րիըլ Թրեյդ Պրահա»-ի կողմից 2017 թվականի մարտի 21-ին «Էլբիթ»-ին ուղարկված հաշիվ-ապրանքագիրը։ Իսրայելցիները պիտի վճարեին 1,660,000 դոլար հինգ «Տատրա»-ի համար։ Փաստաթղթերը նաեւ ներառում են իսրայելական ներկրման վկայականը՝ թվագրված 2017 թվականի մարտի 20-ով, ինչը պարզորեն ցույց է տալիս, որ հինգ «Տատրա»-ներն ադրբեջանական բանակում պիտի հանգրվանեին։

Ամեն դեպքում նրանք պնդում են, որ Բաքվին չեն մատակարարել հաուբիցներ եւ հրթիռային համակարգեր․ «Ոչ «ՄՍՄ գրուպ»-ը, ոչ էլ մեկ այլ դուստր ձեռնարկություն երբեւէ չի ուղարկել որեւէ նման համակարգ Ադրբեջանին։ Միաժամանակ մենք հերքում ենք մեր ընկերությունը դեպի այս երկիր զենքի արտահանմանը կապող պնդումները»,- ասել է Լուսիա Օլլեն՝ Շրտնադի «Չեխոսլովակ գրուպ»-ի սլովակ ընկերության մարքեթինգային բաժնի ղեկավարը նախորդ տարի։ ««Չեխոսլովակ գրուպ»-ի ընկերություններից ոչ մեկը, անկախ այն բանից՝ գտնվում է Չեխիայում, թե Սլովակիայում, երբեւէ Ադրբեջանին չի առաքել հարցման առարկա որեւէ ռազմական տեխնիկա կամ դրանց հետ կապված այլ մաս»,- ավելացրել է ընկերության խոսնակ Անդրեյ Չիրտեկը։

Investigace.cz-ի հստակ հարցերին պատասխանելու փոխարեն Չիրտեկը կրկնեց սեպտեմբերին արված իր հերքումն ասելով՝ ինչպես պաշտպանական արդյունաբերության ոլորտում աշխատող ցանկացած ընկերություն, ««Չեխոսլովակ գրուպ»-ը նույնպես չի հանրայնացնում արտոնագրման ընթացակարգերի մասին որեւէ տեղեկատվություն»։

hetq.am

website by Sargssyan