Հաղորդավար Վլադիմիր Սոլովյովին գրանցել են Գինեսի ռեկորդների գրքում
ՌԴ հայտնի հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը ներառվել է Գինեսի ռեկորդների գրքում: Այս մասին տեղեկանում ենք կազմակերպության պաշտոնական կայքից:
Հեռուստահաղորդավարը ռեկորդակիր է դարձել՝ մեկ շաբաթվա ընթացքում ամենաերկարը եթերում լինելու համար:
Նշվում է, որ Սոլովյովը 2019 թվականի մարտի 18-24-ը հեռուստաեթերում է եղել 25 ժամ 53 րոպե և 57 վայրկյան: Ռուս հեռուստահաղորդավարն ավելի քան 4 ժամով գերազանցել է ճապոնացի Մոնտա Մինոյի ռեկորդը: