Մադրիդի կենտրոնական փողոցներով հազարավոր ոչխարներ են անցել
Իսպանիայի հովիվները Մադրիդի կենտրոնական փողոցներով հազարավոր ոչխարներ են տարել: Մադրիդցիներին և քաղաքում գտնվող զբոսաշրջիկներին զարմացրել է ոչխարների հոտը, որը կաթվածահար է արել երթևեկությունը:
Այսպես են իսպանացիները նշում ամենամյա տոնակատարությունը, որը խորհրդանշում է ձմռանը ընտանի կենդանիներին ավելի կանաչ արոտավայրեր տանելու ավանդույթը: Տոնը նշվում է 1994-ից: