Բաքվում ոստիկանները բռնության գործադրմամբ ցրել են ֆեմինիստների ակցիան (լուսանկարներ, տեսանյութ)
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Բաքվի Նիզամիի փողոցում ֆեմինիստներն ակցիա են անցկացրել: Այս մասին տեղեկացնում է Minval.az-ը:
Ակցիայի մասնակիցները բողոքել են ընտանեկան բռնության դեմ և պահանջել են կանանց իրավունքների պաշտպանություն:
Հաղորդվում է, որ ոստիկանները կոշտ ձևով ցրել են չթույլատրված ակցիան և մի քանի մասնակցի բերման ենթարկել: Նրանք նաև պատռել են կանանց պարզած պաստառները: