Քադիրովը Սիրիայից ահաբեկիչների համար տեղեր է խոստացել գերեզմանոցում
Այս թեմայով
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը հայտարարել է, որ իր գլխավորած հանրապետությունը պատրաստ է հարված հասցնել Սիրիայից Հյուսիսային Կովկաս ներթափանցող «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչներին: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
Քադիրովի խոսքով՝ Չեչնիան պատրաստ է ապահովել երկրի անվտանգությունը: Դրա համար հանրապետության տարածքում հատուկ ջոկատներ են ստեղծվել «Իսլամական պետության» դեմ պայքարելու համար:
«Մենք հաճույքով կընդունենք նրանց: Դրանք կլինեն տոմսեր դեպի թատրոն, թե դեպի գերեզմանոց՝ դեռևս անհայտ է»,- կատակել է Քադիրովը:
Չեչնիայի ղեկավարը նաև կարծիք է հայտնել, որ ռուսական զորքերն ի զորու են «կարգուկանոն հաստատել Սիրիայում»: