«Ահավոր է»․ լրագրողն արթնացրել է գեղեցկության մրցույթի մասնակիցներին. տեսանյութ
Առանց դիմահարդարման «քնած գեղեցկուհիները» հայտնվել են Sputnik Գրուզիայի տեսախցիկի առաջ։ «Միսս և Միստր Մոլորակ 2019»-ի մասնակիցներն արդեն հինգերորդ անգամ հավաքվել են Թբիլիսիում, բայց գեղեցկուհիներին դեռ ոչ ոք այդքան շուտ չէր արթնացել։
Թեև օպերատորն անակնկալի է բերել մասնակիցներին, բայց նրանք չեն շփոթվել ու ժպիտով են ընդունել հյուրերին։ Տեսանյութում երևում է, որ աղջիկները հիանալի տրամադրություն ունեն, նրանք վայելում են միմյանց հետ շփումը և պատմում դիմահարդարման գաղտնիքների մասին։
«Այսպիսի խելագար առավոտ դեռ չէի ունեցել։ Պատահել է, որ մեզ արթնացրել են յոթին, բայց դա ահավոր է։ Կոկտեյլը համեղ է, դրա համար ես այսօր ձեզ կներեմ»,– ժպիտով ասում է Վրաստանի ներկայացուցիչ Մարիամը։