1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 12 նոյեմբերի 2019թ., 00:00
Հռոմի պապը հայ հոգեւորականի սպանությունը դատապարտել է Բռնել են «Բեն Լադեն» մականունով մարդասպան փղին Ադրբեջանը ցանկանում է Ղարաբաղը, սակայն առանց մարդկանց. Փաշինյան ԱԺ պատգամավորի «Ռոլեքս» ֆիրմայի ժամացույցը գտնվել է Բակո Սահակյանը Անջեյ Կասպշիկիի հետ քննարկել է Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակից Դիեգո Մարադոնան դարձյալ պարել է Պերուն փակում է Բաքվում իր դեսպանատունը Sony-ն կարող է լքել սմարթֆոնների շուկան Արգենտինան դիմել է Ադրբեջանին՝ Ալի Խամենեիի խորհրդականին Բաքվում ձերբակալելու հարցով Բացահայտվել է ՀՀ փաստաբանների պալատի 2 անդամների կողմից առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպք. ԱԱԾ Ֆրիսկեի ընտանիքի բազմամիլիոնանոց պարտքը մարել է հայտնի արտիստ «ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունները կարող են անսպասելիորեն ավարտվել». Էրդողանը սպառնացել է կառույցին Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն եւս թանկացել է Շենգավիթի վարչական շրջանի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել Պորոշենկոյին մեղադրում են բանակից 34 միլիոն գրիվնա գողանալու համար Լավրովը կատակել է` նշելով, թե Ռուսաստանը «պատրաստվում» է ԱՄՆ նախագահական ընտրություններին Կրեմլն արձագանքել է Զելենսկիի հետ հանդիպում կազմակերպելու Նազարբաեւի առաջարկին Ամերիկայի ամենահեղինակավոր բուհերում անգլերենը պարտադիր է Ռոնալդու․ Բարդ հանդիպում էր եւ կարեւոր հաղթանակ Փաստաթղթերն արդեն բանակցային սեղանին են. Մամեդյարովը՝ ԼՂ հակամարտության բանակցությունների մասին Սա թող լինի Ձեզ նվեր Ադրբեջանի կողմից. ադրբեջանցին՝ Փաշինյանին (տեսանյութ) Տեղեկություն չունենք` ինչպես է Սիսակ Գաբրիելյանը երաշխավոր դարձել. Վարոսյան Պաշտոնյան, ով նաև արտաքին քաղաքականությամբ պետք է զբաղվեր, որոշեց խարխլել #սուտնիկոլի տիտղոսը և մի քիչ էլ դարձնել #սուտզոհրաբ. Հայկ Մամիջանյան Հայերն Ադրբեջանից փախել են առանց հագուստի. Փաշինյան Սա իշխանության կողմից իր դեմքը փրկելու փորձ է, որը անցյալը չի կարող փոխել Աննա Դանիբեկյանը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը կայցելի Բաքու Դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանի պաշտպանների՝ դատավորի ինքնաբացարկի մասին միջնորդությունը Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ (տեսանյութ) Սա նաև մեր քաղաքական թիմի դիրքորոշումն է. Սիսակ Գաբրիելյանը՝ Արսեն Բաբայանի խափանման միջոցը փոխելու իր երաշխավորության մասին Մարտի 1-ի գործն այս տարի դատավարական փուլ կթևակոխի, թե՞ ոչ․ մեկնաբանում է պաշտպանը Մանվելի Գրիգորյանի պաշտպանները դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի սահմանին Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում Փարիզի խաղաղության համաժողովի վարպետաց դասին. ուղիղ «Ապրի ինքը՝ լսելու ունակության, հասկանալու կարողության ու անձնական դիրքորոշման համար». Արփինե Հովհաննիսյան Զախարովան իր էջում կիսվել է Արարատ լեռան լուսանկարով «Կալաշնիկովը» ցուցադրել է ԱԿ-47 ինքնաձիգի ամենահին պահպանված նմուշներից մեկը Լավ բաներ չեմ ասելու, լավ է՝ չասեմ. Քոչարյանը՝ դատավորին (տեսանյութ) Անպարկեշտ պարեր փողահարի հետ. կիսամերկ Լեդի Գագան որոշել է խենթություններ անել Նազարբաեւն առաջարկել է կազմակերպել Պուտինի եւ Զելենսկու հանդիպումը Քնած մարդուն ողջ-ողջ թաղել են Թե ինչպես Հիտլերի ատելությունը Ռուսաստանը դարձրեց գերտերություն ՀՀ բնակչության թիվը շարունակում է նվազել Հայաստանում համայնքների բոլոր ղեկավարներին կհարկադրեն հայտարարագրել իրենց ունեցվածքը Երբ սահման պահող զինվորի և դատապարտյալի միջև հավասարության նշան է դրվում Տիմատին հայերենով ողջունել է Լոս Անջելեսում ապրող հայերին (տեսանյութ) «Ես եմ որոշում՝ աշխատասենյակում ծխե՞մ, թե՞ ոչ». Սիփան Փաշինյանը՝ լրագրողին Քոչարյանի պաշտպանները միջնորդեցին դատավոր Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկ հայտնել Հրահանգ է իջեցվել «բոլոր-բոլորին»՝ Ամանորը նշել Հայաստանում Հանրապետության տարածքում ջերմաստիճանը կնվազի 6-7 աստիճանով. տեղումներ չեն լինի Գնամ տուն, հետո կխոսեմ․ Բաբայանն ազատ արձակվեց Նիկոլ Փաշինյանի օդանավին ռազմական ուղղաթիռ է ուղեկցում (տեսանյութ) Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը «Մի քիչ բարձր տոնով մի քանի բառ զրուցել ենք, ավարտվել ա»․ ԱԺ պատգամավորները վիճաբանել են (տեսանյութ) Փաշինյանը վարչապետ է, ոչ թե միջնորդ, նրա խնդիրը կոմպրոմիս գտնելը չէ․ Ղազինյան Հաթերքը բոլորովին այլ տեղում է, քան վարչապետի մասնավոր այցն էր. Ինձ էլ մի օր դրա համար կդատեք. Սասուն Միքայելյան (տեսանյութ) Օպտիմալացման քողի ներքո կառավարությունն ուռճացնում է պետական ապարատը «Օրենքով գող» Պզոյի թիկնապահի քրգործը դատարանում է Արսեն Բաբայանը կալանքից ազատվեց «Ի՞նչ եք խոսում, պարո´ն Պետրոսյան, մի հատ էլ քֆուր դնեիք քվեարկելու վրա». վիճաբանություն՝ Արարատ Միրզոյանի և Գևորգ Պետրոսյանի միջև (տեսանյութ) Մեզ հայոց լեզուն, հայոց պատմությունը անպիտան համարող նախարար պետք չէ. Ուսանողները պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը (տեսանյութ) Բողոքի ակցիա դատարանի դիմաց՝ ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի․ ուղիղ Աշխարհից մի դար հետ ենք մնացել «Ժողովրդի» իշխանության համար առաջնայինը սեփական բարեկեցությունն է Սպասք լվալու սպունգները պետք է փոխել շաբաթը մեկ անգամ. մասնագետներ Մեր երկրում չպետք է լինի խոսակցություն՝ պե՞տք է արդյոք ռուսական ռազմաբազան, թե ոչ․ Վիկտոր Սողոմոնյան (տեսանյութ) Ժողովրդի վարչա­պետն իրեն թույլ է տալիս կրկնապատկել նախարարների աշխատավարձը, երբ ՀՀ հպարտ քաղաքա­ցին հացի խնդիր ունի Ցանցառապետության կյանքից. դրվագ 18 Իշխանավորները որոշել են օրենքով պայքարել ընդդիմադիր մամուլի դեմ Հրաժարում հրաժարականից․ ինչ են հորդորել Հայկ Հովհաննիսյանին Արայիկ Հարությունյանը հայ հոգեւորականներին դուրս է վռնդում դպրոցից, իսկ ահաբեկիչները՝ սպանում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը կմասնակցի ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 40-րդ նստաշրջանին Դուք էլ չե՞ք պատկերացնում ԱԺ «Իմ քայլի» պատգամավորի մեքենայից գողացել են մի քանի հազար դոլարանոց «Ռոլեքս» ժամացույցը Արցախը՝ ընտրությունների շեմին. Հիմնական ֆավորիտները Արայիկ Հարությունյանն ու Մասիս Մայիլյանն են Թուրքիայում հայկական գերեզմանոցի վրա հարսանյաց սրահ եւ զբոսայգի են կառուցում Ֆրանսիայի նախագահի անունից տրվող պետական ճաշը եզրափակվել է Ազնավուրի ստեղծագործությամբ․ Փաշինյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Էմանուել Մակրոնի անունից տրված պաշտոնական ընդունելությանը (ֆոտո) Արտակարգ դեպք Երևանում. մի քանի ավտոտնակներում հրդեհ է բռնկվել, վնասվել են ավտոմեքենաներ
Հարցում

Որ երկրներ գործուղումների համար է ԱԺ-ն սեպտեմբերին պետբյուջեից ավելի քան 48 մլն դրամ ծախսել

Ազգային ժողովի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ԱԺ պատգամավոր, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Աննա Կարապետյանը սեպտեմբերի 7-ից 28-ը գործուղվել է ԱՄՆ:


Ազգային ժողովից Tert.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրել են, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Աննա Կարապետյանը «Աշխատանքային իրավունք և վերահսկողություն թեմայով «Միջազգային այցելու» ծրագրին մասնակցելու նպատակով ԱՄՆ է մեկնել ԱՄն դեսպանատան հրավերով:

«Վերջինս փոխանակման ծրագիր է, որը կազմակերպել և ամբողջությամբ ֆինանսավորել է ԱՄՆ կառավարությունը»,- նշված է պատասխանում:


Միևնույն ժամանակ Ազգային ժողովից տեղեկացրել են, որ ծրագրին մասնակցելու նպատակով Հայաստանից մեկնել էին նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարը, ՀԿ ներկայացուցիչներ: Հատկանշական է, որ ԱԺ կայքում պատգամավոր Սրբուհի Գրիգորյանի մեկնելու մասին տեղեկություն չկա:

Ավելի վաղ Tert.am-ը տեղեկացրել էր, որ ԱԺ-ն միայն 2019 թվականի սեպտեմբերի գործուղումների համար ծախսել է 48 մլն դրամ, ինչը մոտ 30%-ով ավելի է 2018-ի և մոտ 50%-ով 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ:

Tert.am-ն ԱԺ կայքից տեղեկացել է, թե ԱԺ պատգամավորները ինչ գործուղումներ են կատարել:

Եվ այսպես. սպետեմբերի 2-ին ԱԺ նախագահ Արարատ Միզրոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Արցախ:

«Աշխատանքային իրավունք և վերահսկողություն» թեմայով «Միջազգային Այցելու» ծրագրին մասնակցելու համար 2019 թվականի սեպտեմբերի 7-28-ը Վաշինգտոն (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) է գործուղվել Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Աննա Կարապետյանը: (Վերը նշել ենք, որ հրավիրող պետության կողմից է արվել ծախսերը):

ԵԱՀԿ նախագահության «Անվտանգության ոլորտի կառավարում և բարեփոխումներ» թեմայով խորհրդաժողովին մասնակցելու համար 2019 թվականի սեպտեմբերի 9-11-ը Բրատիսլավա (Սլովակիայի Հանրապետություն) է գործուղվել ՀՀ ԱԺ պատգամավոր Գոռ Գևորգյանը:

ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային կոմիտեի 69-րդ նստաշրջանի շրջանակում ԱՀԿ անդամ երկրների պատգամավորների տեխնիկական հանդիպման-քննարկմանը մասնակցելու համար 2019 թվականի սեպտեմբերի 17-19-ը ներառյալ Կոպենհագեն (Դանիայի Թագավորություն) է գործուղվել ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը:

«Եվրասիական շաբաթ» խորագրով չորրորդ ամենամյա միջազգային համաժողովին մասնակցելու համար 2019 թվականի սեպտեմբերի 25-27-ը ներառյալ Բիշքեկ (Ղրղզական Հանրապետություն) է գործուղվել ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը:

Մամուլի ազատությանը և լրագրողների պաշտպանությանը նվիրված միջազգային խորհրդարանական համաժողովին մասնակցելու համար 2019 թվականի սեպտեմբերի 8-12-ը ներառյալ Լոնդոն (Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն) գործուղվել են ՀՀ ԱԺ պատգամավորներ Գայանե Աբրահամյանը, Աննա Կոստանյանը, Շաքե Իսայանը:

ՀՀ Ազգային Ժողովի պատվիրակությունը՝ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի գլխավորությամբ, սեպտեմբերի 9-10-ը աշխատանքային այց է կատարել Լատվիա, որի շրջանակում մասնակցել է «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ստանդարտների կիրառումը, ազգային խորհրդարանների առանցքային դերը» խորագրով խորհրդարանական համաժողովին: Պատվիրակության կազմում ընդգրկված են եղել նաև ՀՀ ԱԺ պատգամավորներ Անուշ Բեղլոյանը, Տարոն Սիմոնյանը և Նորա Առուստամյանը:

ՀՀ Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի և Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի համատեղ նիստին մասնակցելու համար 2019 թվականի սեպտեմբերի 16-18-ը ներառյալ Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) են գործուղվել Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը, Ազգային ժողովի պատգամավորներ Արմեն Փամբուխչյանը, Ալեքսեյ Սանդիկովը, Վահե Հովհաննիսյանը, Ալեքսանդր Ավետիսյանը, Էդուարդ Անդրեասյանը, Էդուարդ Բաբայանը:

Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) տնտեսական, առևտրի, տեխնոլոգիական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի 53-րդ նիստին մասնակցելու համար 2019 թվականի սեպտեմբերի 17-20-ը ներառյալ Գիրեսուն (Թուրքիա) են գործուղվել ՍԾՏՀ ԽՎ-ում Հայաստանի Հանրապետության պատվիրակության անդամներ, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը, Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արտակ Մանուկյանը:

«Խորհրդարանական վերահսկողություն անվտանգության ոլորտի նկատմամբ Արևելյան Եվրոպայում և կենտրոնական Ասիայում» թեմայով կոնֆերանսին մասնակցելու համար 2019 թվականի սեպտեմբերի 16-19-ը ներառյալ Ժնև (Շվեյցարիայի Համադաշնություն) են գործուղվել Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վարդան Վարդանյանը:

Աշխատանքային այցով 2019 թվականի սեպտեմբերի 24-27-ը ներառյալ Թբիլիսի (Վրաստան) են գործուղվել Հայաստան-Վրաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Լենա Նազարյանը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, Ազգային ժողովի պատգամավորներ Հայկ Գեւորգյանը, Վահագն Թեւոսյանը, Արկադի Խաչատրյանը, Արմեն Խաչատրյանը, Քրիստինե Պողոսյանը:

«Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի հրավերով «Գերմանիան և Արեւելյան գործընկերությունը՝ տասը տարի անց» թեմայով կլոր սեղան-քննարկմանը մասնակցելու համար 2019 թվականի սեպտեմբերի 22-24-ը ներառյալ Բեռլին (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) է գործուղվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Միքայել Զոլյանը:

Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) իրավական և քաղաքական հարցերի հանձնաժողովի 54-րդ նիստին մասնակցելու համար 2019 թվականի սեպտեմբերի 24-26-ը ներառյալ Սոչի (Ռուսաստանի Դաշնություն) է գործուղվել ՍԾՏՀ ԽՎ-ում Հայաստանի Հանրապետության պատվիրակության անդամ, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը (2019 թվականի սեպտեմբերի 24-25-ը ներառյալ):

Թվային տնտեսության զարգացման և Եվրոպա-Ռուսաստանի Դաշնություն առավել սերտ տնտեսական փոխգործակցության շրջանակներում տեղի ունենալիք միջազգային համաժողովին մասնակցելու համար 2019 թվականի սեպտեմբերի 26-27-ը ներառյալ Կալինինգրադ (Ռուսաստանի Դաշնություն) է գործուղվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նստաշրջանի չորրորդ մասի աշխատանքներին մասնակցելու համար 2019 թվականի սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 5-ը ներառյալ Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն) են գործուղվել ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, պատվիրակության անդամներ, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Իգիթյանը, ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Տաթեւիկ Հայրապետյանը, Սոս Ավետիսյանը:

Եվրասիայի երկրների խորհրդարանների խոսնակների 4-րդ համաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 23-ին այցելել է Ղազախստանի ժողովուրդների ասամբլեայի Բարեկամության տուն, որտեղ ծանոթացել է տարբեր երկրների, այդ թվում՝ հայկական բաժնի աշխատանքներին:

Նշենք, որ ԱԺ կայքում տեղեկատվություն է հաղորդվում միայն պատգամավորների գործուղումների վերաբերյալ, իսկ աշխատակզմի գործուղումների մասին ինֆորմացիան բացակայում է:

website by Sargssyan