Twitter-ի օգտատերը 11հազարանոց «խելացի» կողպեքը բացել է ընդամենը 10 վայրկյանում
Որքան ջանքեր է պետք գործադրել, որպեսզի հնարավոր լինի բացել նորագույն սմարթ- կողպեքը, որն արժի ոչ ավել-ոչ պակաս 11 հազար դոլար: Twitter-յան վարպետներին դա հաջողվել է անել ընդամենը 10 վայրկյանում: Cybergibbons օգտատերը ուսումնասիրել է այդպիսի կողպեքի թույլ կողմերը եւ դրանցով կիսվել իր էջում: Նա գրել է, որ կողպեքն իրոք հագեցած է տեխնոլոգիաների վերջին խոսքով, սակայն գողերը հազիվ թե փորձեն գողություն անեն սմարթֆոններով կամ գաջեթներով եւ փորձել է ուսումնասիրել կողպեքի մեխանիկական կառուցվածքը: Հենց այդտեղ էլ եղել է կողպեքի թույլ տեղը:
Ըստ մասնագետների, նման կողպեքը բացելու համար անհրաժեշտ է ընդամենը մի քանի վայրկյան: