Այսօր՝ 30 սեպտեմբերի 2020թ., 00:00
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արգիշտի Քյարամյանին Ասադի խորհրդականը Թուրքիային մեղադրել է ԼՂ-ում հակամարտության հրահրման մեջ Ռուսաստանը կոչ է արել ահաբեկիչներին դուրս բերել Ադրբեջանից Մխիթար Հայրապետյանը հեռախոսազանգ է ունեցել Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի հետ Հայաստանի ՊՆ-ն ներկայացրել է Ադրբեջանի կորուստները՝ տասնյակ տանկեր, 3 «ՏՕՍ», 1 «Սմերչ» Ինչպե՞ս պայքարել ադրբեջանական ապատեղեկատվության դեմ. հայ փորձագետը նշել է սոցցանցերում սպառնալիքի հիմնական աղբյուրները Երեք նախագահներն Արցախում (լուսանկար) Իրաքը կպաշտպանի օտարերկրյա առաքելությունների շենքերը, հավաստիացրել է երկրի վարչապետը ՀՀ ՊՆ. Արցախի ուղղությամբ օդային հարվածների հրամանատարությունն Ադրբեջանը հանձնարարել է Թուրքիային «Մենք ապացուցել ենք դա նախկինում և կապացուցենք կրկին». Արմեն Սարգսյանը նամակ է հղել Աբու Դաբիի թագաժառանգին Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույցներ է ունեցել Ղրղզստանի եւ Ղազախստանի անվտանգության խորհրդի քարտուղարների հետ Ներքին թշնամին ակտիվ է անգամ հիմա «Թուրքիայի ղեկավարությունը հայերի սպանությունը քողարկում է «պատերազմ մինչեւ հաղթական ավարտ» բառերով». Թինա Կանդելակի Մակրոն. ես ասում եմ Հայաստանին եւ հայերին՝ Ֆրանսիան կխաղա իր դերը Կրեմլը հավանություն չի տալիս ղարաբաղյան սրացման հարցում Ադրբեջանին Թուրքիայի կողմից ցուցաբերված քաղաքական աջակցությանը․ Պեսկով Սա հիշեցո՞ւմ է Կոչ Արցախի ներկա և նախկին բոլոր ղեկավարներին Թուրքիան առաջարկել է Ղարաբաղի հարցի «սիրիական մոդելը» Ալեքսիս Օհանյանը ևս կոչով դիմել է միջազգային հանրությանը Փաշինյանը Հասան Ռոհանիին մանրամասներ է ներկայացրել ռազմական գործողություններում Թուրքիայի ներգրավվածության մասին New York Times -ն անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության ներկայիս սրացմանը Դրսի ու ներսի թուրքերը Human Rights Watch-ը Ղարաբաղյան սրացման կողմերին կոչ է արել պահպանել միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը Եթե կարելի է խաղաղություն հաստատել, ապա պետք է դա անել․ Յուրի Սապրիկին Լեւոն Քոչարյանը սահմանին է Երեկվա Վարդենիսի դեպքերից հետո ՀՀ սահմանների ուղղությամբ ակտիվ մարտական գործողություններ չեն եղել. Արծրուն Հովհաննիսյան Էնթոնի Սկարամուչի. Թրամփի եւ Բայդենի միջեւ առաջին դեբատները «կոնֆուզ» են դարձել «Ադրբեջանը երկար ժամանակ է պլանավորել ագրեսիան». Հռոմում Հայաստանի դեսպան Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Իրանի դեսպանի հետ. քննարկվել է Ադրբեջանի կողմից վարձկան ահաբեկիչների հարցը Վարդենիսի շրջանում Թուրքիային պատկանող F-16 կործանիչից խոցված ՍՈւ-25 գրոհիչի օդաչուն մայոր Վալերի Դանիելինն է․ ՀՀ ԱԳՆ Մակրոնը մտադիր է Լեռնային Ղարաբաղում էսկալացիան քննարկել Պուտինի եւ Թրամփի հետ Հյուսիսային ուղղությամբ ընթանում են ծանր մարտեր. կան զոհեր Բանակցությունները հնարավոր են մարտական գործողությունների դադարի դեպքում. Փաշինյան Թրամփի և Բայդենի առաջին հեռուստաբանավեճի ավարտին դահլիճից բացականչել են, որ Թրամփը բոլոր ժամանակների ամենահզոր նախագահն է (տեսանյութ) Չափազանց կարեւոր է Իրանի՝ Արցախի խնդրի խաղաղ ճանապարհով կարգավորելու անփոփոխ դիրքորոշումը Չենք բացառում, որ ՊԲ-ն միայն իր նախկին բնագծերը վերականգնելով չի բավարարվի. Արցախի նախագահի խոսնակ Արցախի հյուսիսում հակառակորդը ակտիվ է. Արծրուն Հովհաննիսյան Հակառակորդի բոլոր փորձերը ձախողվել են Հուսանք՝ հայկական պաշտպանության ուժերը կկարողանան դիմակայել ադրբեջանական հարձակմանը. Ջոն Էվանս Մոնթե Մելքոնյանի կիբեր բանակն Ադբրեջանի կառավարական էլ. փոստերից կարևոր տվյալներ է արտահանել Հայ հրետանավորների պատասխան պատժիչ գործողությունները հյուսիսարևելյան ուղղությամբ Գիշերը Ստեփանակերտի օդային տարածքում խոցվել են հակառակորդի Harop տեսակի ԱԹՍ-ներ (լուսանկարներ) Արցախյան ռազմաճակատի ամբողջ երկարությամբ այս պահի դրությամբ հրետանային փոխհրաձգություն է Ախալքալաքցիները փակել են վրաց-թուրքական սահմանը (լուսանկարներ) ՊԲ հրետանավորները. կադրեր առաջնագծից ԵՄ-ն կքննարկի ղարաբաղյան հակամարտության հարցը ՄԻԵԴ-ը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ արել կատարել իրենց կոնվենցիոն պարտավորությունները ԵԱՀԿ Մշտական խորհուրդը քննարկել է ԼՂ հակամարտության շուրջ տեղի ունեցող զարգացումները Մարիա Զախարովան, Կոնստանտին Զատուլինը Սոլովյովի հեղինակային հաղորդման ժամանակ խոսել են Արցախի մասին (Տեսանյութ) Արցախի ՊԲ, արևելյան ուղղություն․ հակառակորդի զինամթերքով բեռնված մեքենաների շարասյան խոցումը (տեսանյութ) Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել նախկին բարձրաստիճան հրամանատարների մասնակցությամբ (տեսանյութ) Ադրբեջանական ԱԹՍ-ի մասնիկները Հադրութում Ռուս պատգամավորը կոչ է արել Սահակաշվիլիին հեռու պահել Ղարաբաղի թեմայից Ջո Բայդեն. ԱՄՆ-ը պետք է պահանջի, որ Թուրքիան հեռու մնա ղարաբաղյան հակամարտությունից Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ Ալի Ռաբեի. Իրանը, Թուրքիան եւ Ռուսաստանը կարող են օգնել Երեւանին ու Բաքվին հասնել խաղաղության Թուրքիայի պատճառով մեր ժողովուրդը նոր ցեղասպանության վտանգի առջև է. Միքայել Մինասյանի հարցազրույցը Secolo d’Italia-ին «Արարատ-Արմենիա» - «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը կանցկացվի Կիպրոսում Թուրքիան եւ Գերմանիան քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Հակառակորդի մի ամբողջ ստորաբաժանման միանգամից ոչնչացման փայլուն իրականացված գործողությունը Մեր զորքը հաջողություն ունի Հյուսիսում. ամենածանր մարտերը Հարավային ուղղությամբ են ընթանում Ֆրանսիան Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետ շարունակում է ԼՂ-ում կրակի դադարեցման ուղղությամբ ջանքերը «Ագրեսիան եղել է նախապես ծրագրված». Զոհրաբ Մնացականյանը նամակ է հղել ՄԱԿ Գլխավոր քարտուղարին Մոսկվայում Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպանների մեքենաները ՌԴ ԱԳ նախարարության բարձրահարկ շենքի մոտ են Թուրքական F-16-ը խոցել է մեր ՍՈւ-25 գրոհիչը. Մեր օդաչուն, ցավոք, հերոսաբար զոհվել է Թուրքիան ուղիղ ագրեսիա է իրականացնում ՀՀ նկատմամբ. Արծրուն Հովհաննիսյան «Հայկական կողմի հրամայականը». Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդես է եկել հայտարարությամբ Ինչպես է Արցախի զինուժը խոցում հակառակորդի ուղղաթիռը Դմիտրի Պեսկովը կոչ է արել ՀԱՊԿ շրջանակներում քննարկել Ղարաբաղում տիրող իրավիճակը Ականանետով տանկեր խփել էլ յուրացրինք Մերկելն Ալիեւին ցույց է տվել իր տեղը Պաշտպանության բանակը շարունակում է փայլուն կատարել իր առջև դրված մարտական խնդիրը ԱՄՆ պետքարտուղարը կոչ է արել անհապաղ դադարեցնել բռնությունը Լեռնային Ղարաբաղում Ֆրանսիան մտադիր է ակտիվացնել ԵԱՀԿ ՄԽ-ն «Արարատ-Արմենիան» «Ցրվենա Զվեզդային» կընդունի Երևանում ՌԴ Պետդուման Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կապակցությամբ հայտարարություն է ընդունել Փայլանը Թուրքիային ու Ադրբեջանին մեղադրել է տեղեկությունների իսկությունը խեղաթյուրելու մեջ Խայտառակ դատավարությունը բարեբախտաբար չկայացավ Հենրիխ Մխիթարյանը կոչով դիմել է միջազգային հանրությանը Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Արցախ
Հարցում

Հրայր Թովմասյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը հակասում է Եվրոպական կոնվենցիային. Գեւորգ Կոստանյան

ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ հարուցված հետապնդումը հակասում է ոչ միայն ՀՀ ազգային օրենսդրությանը, այլ նաեւ Եվրոպական կոնվենցիային: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության նախկին ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանը:

«Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` իշխանությունը յուրացնելու փաստի կապակցությամբ եւ, քրեական գործը հարուցելու որոշման մեջ, որն ընթերցել եմ կայքերից մեկում, ուղղակի նշված է ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի անունը: Չքննարկելով հանցակազմի տարրերի առկայությունն անգամ` այստեղ մի շատ կարեւոր հանգամանք կա, որը հակասում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ եւ 5-րդ հոդվածների սկզբունքներին: Սահմանադրական դատարանի դատավորին մեղադրանք կարելի է առաջադրել, նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում կարելի է կայացնել, եթե Սահմանադրական դատարանը տվել է իր համաձայնությունը:Սա «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի պահանջն է: Եվրոպական կոնվենցիան սահմանում է, թե որ պահից է անձը համարվում մեղադրյալի կարգավիճակ ունեցող եւ շատ հետաքրքիր նախադեպային երկու գործ կա` «Էքլենն ընդդեմ Գերմանիայի» եւ «Ալեքսանդր Այչենկոն ընդդեմ Ռուսաստանի», որոնցով Մարդու իրավունքների Եվրոպական դատարանն ուղղակի սահմանել է, որ այն պահից, երբ քրեական գործ սկսելու որեւէ գործընթացում նշվում է կոնկրետ անձի անուն, ապա այդ անձը համարվում է մեղադրյալի կարգավիճակ ունեցող: Հաշվի առնելով, որ մեր սահմանադրական օրենքով` Սահմանադրական դատարանի դատավորը եւ նախագահը կարող են որպես մեղադրյալ հանդես գալ միայն Սահմանադրական դատարանի թույլտվությամբ, հետեւաբար քրեական գործի հարուցման որոշման մեջ նախքան Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի անունը նշելը պետք է ունենային Սահմանադրական դատարանի համաձայնությունը, որովհետեւ քրեական գործ հարուցելու պահից Հրայր Թովմասյանին, ըստ էության, ճանաչել են որպես մեղադրյալ»,–նշել է նա:

Կոստանյանի համոզմամբ՝ այս փուլում արդեն կարելի է արձանագրել, որ «Եվրոպական դատարանի նախադեպային որոշումների համաձայն` ՀՔԾ-ի կողմից հարուցված քրեական գործը հակասում է Կոնվենցիային, իսկ եթե քրեական գործը հարուցվել է Կոնվենցիայի խախտմամբ, ապա դա նշանակում է, որ ամբողջ քրեական վարույթն ու դրա հետեւանքը ինքնաբերաբար իրականացվել է Կոնվենցիայի պահանջների խախտմամբ»:

Հարցին՝ արդյո՞ք քրեական գործ հարուցելու մասին որոշումը կարող է բողոքարկվել, նա պատասխանել է. «Նկատի ունենալով, որ քրեական գործի հարուցման որոշումը ՄԻԵԴ նախադեպային որոշումների լույսի ներքո, ըստ էության, դիտվում է որպես մեղադրյալ ներգրավելու որոշում` ոչ թե ձեւական, այլ բովանդակային տեսակետից, ապա, այո, հարուցման որոշումը եւս բողոքարկման ենթակա է»:

Դիտարկմանը, որ չկա դատավարական կարգավիճակ ունեցող անձ, Կոստանյանը նշել է.

«Ֆորմալ տեսակետից ճիշտ եք ասում, չունենք: Բայց նկատի ունենալով, որ բովանդակային տեսակետից մենք արդեն ունենք` Հրայր Թովմասյանն է, հետեւապես Հրայր Թովմասյանի նկատմամբ բովանդակային առումով արդեն հարուցված է քրեական հետապնդում` չնայած Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի արգելքին: Հետեւաբար կարող ենք արձանագրել, որ եւ քրեական գործի հարուցումն է ապօրինի, հակասում Եվրոպական կոնվենցիայի պահանաջներին, եւ, միաժամանակ, թեեւ ձեւականորեն Հրայր Թովմասյանը որպես մեղադրյալ ներգրավված չէ, բայց բովանդակային տեսակետից նա դիտվում է Եվրեպական Կոնվենցիայի իմաստով որպես մեղադրյալ` դրանից բխող բոլոր իրավունքներով ու պարտականություններով...Ասում եք` քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով չունենք մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ, բայց մեր Սահմանադրությամբ միջազգային պայմանագրերն ունեն ավելի բարձր իրավաբանական ուժ, քան ներպետական օրենքները, իսկ այս դեպքում ավելի բարձր իրավաբանակն ուժ ունեցողը Կոնվենցիան է, որի մեկնաբանությունը Եվրոպական դատարանն իր նախադեպային որոշումներով հստակ սահմանել է: Հետեւաբար, անկախ նրանից մեր օրենքով նման իրավունք գրված է, թե ոչ, նկատի ունենալով, որ Կոնվենցիայով նման հնարավորություն վերապահված է` կարող է բողոքարկվել»։

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan