1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 16 դեկտեմբերի 2019թ., 00:00
Wizz Air-ը ապրիլից կսկսի չվերթներ իրականացնել Վիեննա եւ Վիլնյուս. Գները սկսվում են 25 եվրոյից Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը Թրամփի փաստաբանը հայտարարել է Ջո Բայդենի որդու դեմ մեղադրանքների մասին «Էսօր ու՞մ տուն շնորհքով ներխուժենք…»․ Մկրտիչ Արզումանյան Գանձաքար գյուղում հայտնաբերվել են ամուսինների դիեր 10 շատ անկեղծ պատճառ, թե ինչու են մարդիկ դավաճանում Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի դատական նիստը կրկին հետաձգվել է Իրանում արգելվել է պետական ընկերությունների ներկայացուցիչներին ոչ պարտադիր արտասահմանյան այցեր իրականացնել. լրատվամիջոցներ Պենտագոնում մեկնաբանել են ամերիկյան ռազմաբազաների հնարավոր փակման մասին Էրդողանի խոսքերը Չինաստանի ԱԳՆ-ն առայժմ չի հավաստել ԱՄՆ-ի հետ գործարքի կնքման հնարավորությունը «Պաշտոնական թուղթ է կեղծվել». Դավիթ Խաժակյան Մակրոնը խնդրել է վերադարձնել Նապոլեոնի մտերիմ զինակցի՝ Ռուսաստանում հայտնաբերված մնացորդները «Գուցե փորձեք «ասֆալտին փռելը» կամ «թաթիկներ կտրելը» արտահայտությունն արդարացնել ու ասել՝ դա բռնության կո՞չ չէ». Անի Սամսոնյանը՝ Մարիա Կարապետյանին «Սարքել են, 100 %-ոց սուտ է». Հայկ Մարության Օդանավն արտակարգ վայրէջք է կատարել ծանրաբեռնված մայրուղու վրա (տեսանյութ) Եթե մեր ավիաընկերությունները շուտ դիմեին Եվրոպա թռչելու համար, խնդիրն ավելի շուտ կառաջանար. Տաթեւիկ Ռեւազյան Լիբանանի մայրաքաղաքում շարունակվում են ավերածությունները եւ ոստիկանների դեմ դիմակայությունը Ֆրանսիական պրոֆմիությունները տարակարծիք են Ծննդյան տոներին գործադուլների հարցում Կարգին Հայկոյի կարգին տրանսպորտը Ֆրանսիան Սուրբ Ծննդյան տոներին կարող է մնալ առանց երկաթուղային տրանսպորտի Դուք ուրիշ հերոսի անուն չգիտեք․ Անի Խաչատրյան 2020-ի բյուջեի և սպասվող թանկացումների մասին (տեսանյութ) Խորհրդարանի մշտական հանձնաժողովը քննարկում է ատելության հրահրման դեմ պայքարի խումբ ստեղծելու հարցը Ինչ-որ մեկը ծաղրում է մեր պետականությունը Մենք դարձել ենք անարդյունավետ գործող մարմին․ Դավիթ Խաժակյան Հայտնում եմ, որ որպես քաղաքացի ունեմ իմ քաղաքացիական դիրքորոշումը Ահազանգ. Ոստիկանը՝ ապօրինի եւ դաժան շնամարտերի մասնակից Գիտնականները գտել են ալկոհոլի և ուռուցքների միջև կապը Երթուղայինի դուռն ընկավ հենց ընթացքի ժամանակ. (լուսանկարներ, տեսանյութ) «Հայփոստ»-ի աշխատակիցը յուրացրել է քաղաքացու կենսաթոշակը. Նրան մեղադրանք է առաջադրվել Վրաստանը 7 միլիոն դոլարի պարտք ունի Ադրբեջանին ԱԱԾ-ում տեղի է ունեցել տնօրենին առընթեր խորհրդի նիստ. Օրակարգում ՀՀ անվտանգության դեմ ուղղված սպառնալիքներն են եղել Էրդողանն ԱՄՆ-ին սպառնացել է փակել 2 ռազմաբազաներին հասանելիությունը, Պենտագոնի պատասխանը սպասեցնել չտվեց Դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու բողոքը Wizz Air բյուջետային ավիաընկերությունը չվերթներ կկատարի Հայաստան․ ասուլիսը՝ ուղիղ Ի հավելումն «Անտիֆեյք»-ի հետաքննության Դա սադրանք էր, որի նպատակն էր հասարակության աչքերում «փչացնել» ԱԳ նախարարին ԼՂ խնդրի կարգավորման հարցում Փաշինյանի մոտեցումը, փաստացիորեն, սպասարկում է Ադրբեջանի շահերը. Վիտալի Բալասանյան Մաքսատան տարածքում մեքենան տեղաշարժելու համար՝ 5000 դրամ․ ահազանգ Մի քանի դիտարկումներ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի սահմանադրականության վերաբերյալ «Նախահարսանեկան» հետազոտություն Ադրբեջանում․ 135 մարդու մոտ ՁԻԱՀ է հայտնաբերվել Ամենօրյա սովորություններ, որոնք ծերացնում են ձեզ Ֆրանսիան հայտարարել է Ռուսաստանի հետ երկխոսելու անհրաժեշտության մասին Նոր մանրամասներ` Երևանում 3 պատանիներին դանակահարության դեպքի վերաբերյալ. հայտնի է կասկածյալի ինքնությունը Ամոթից կմեռնեի. Արսեն Բաբայանը՝ պետական համակարգի մասին Բավարիայում հնարել են յուրահատուկ միջոց ճանապարհներին մերկասառույցի դեմ պայքարելու համար ՀՀ արտաքին քաղաքականությունը վերահսկվում է Սորոսի գրասենյակի կողմից․ քաղաքագետ Ուկրաինան արտաքսել է ադրբեջանցի բլոգերին, Բաքվում նրան կալանավորել են Մխիթարյանը փոխարինման մտավ և 4 րոպե անց դարձավ գոլի հեղինակ (տեսանյութ) Սենատում համարում են, որ իշխանությունից Թրամփի հեռացումը մեծ վնաս կհասցնի ԱՄՆ-ին Զիմբաբվեի փոխնախագահի տիկինը կալանավորվել է մեքենայությունների եւ փողերի լվացման մեղադրանքով Ֆրանսիան Արգենտինային կարտահանձնի ռազմական դիկտատուրայի ժամանակ զանգվածային սպանություններում կասկածվող Սանդովալին Էրդողանը ԱՄՆ-ին սպառնացել է ճանաչել հնդկացիների ցեղասպանությունը՝ ի պատասխան Հայոց ցեղասպանության ընդունմանը ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը հաջորդ շաբաթ կհաստատի Թրամփի դեմ մեղադրանքները իմփիչմենթի շրջանակում. Շիֆ Հայաստանի նախագահն առաջարկել է Ռուսաստանի էկոնոմիկայում ներգրավել արտերկրից հայ ներդրողներին Գնաճը մեզ հետապնդում է նախատոնական օրերին․Արմեն Պողոսյան Նոր իշխանավորները վերամբարձ, արհամարհական դիրքերից են շփվում պետական ծառայողների հետ. Նարեկ Մալյան «Բռնարարը դու ես». Թուրքիայի պատգամավորները խորհրդարանում երգել են այդ երգը՝ բողոքելով կանանց սպանությունների դեմ Իմ ղեկավարած քաղաքում լկտիությունը ջախջախվելու է, սանձարձակության հետ կոմպրոմիս չի լինելու. Դավիթ Խուդաթյան Արտակարգ դեպք Երեւանում. 7 անգամ կրակել են ոստիկանական ավտոմեքենայի վրա Ալիևի օգնականը հայտարարել է, որ Հայաստանը խոչընդոտում է Ղարաբաղի շուրջ բանակցություններին Նիկոլ Փաշինյանն՝ ընդդեմ պետական կառավարման համակարգի Հայաստանում վերականգնվել և վերանորոգվել են ՀՌՇ ռազմական օբյեկտները Օզիլի պատճառով Չինաստանում չեն ցուցադրի «Արսենալ»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպումը Այսօր արդեն 2700 ստերջացված, պատվաստված ու համարակալված թափառող կենդանի կա. Հակոբ Կարապետյան ԱՄՆ-ն փորձարկել է ռուսական С-400 համակարգը հաղթահարող հրթիռ Կրեմլից հայտնել են, թե ով է ընդհատել Պուտին-Զելենսկի դեմ առ դեմ հանդիպումը ԱՄՆ Սենատը հաջորդ շաբաթ կքննարկի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցը Չինաստանը հետաձգել է ԱՄՆ-ի դեմ նոր մաքսատուրքերի սահմանումը Բախումներ Բեյրութի կենտրոնում Խորը բացվածքով զգեստն Իրինա Շեյքին ոչինչ չի տվել. մոդելը չի թաքցրել ներքնազգեստը Երևանում կոտրել են միանգամից մի քանի արագաչափ Բիձինա Իվանիշվիլի. «Եվրոպան է Վրաստանի ապագան» Հայտնի են անցնող տասնամյակի լավագույն գաջեթները Չինաստանում թողարկել են ապագայի գնացք, որն անցնում է վիրտուալ ուղիներով Առողջությունը պահպանելու եւ կյանքը երկարացնելու երեք անսպասելի միջոց. ամերիկացի բժշկի խորհուրդները Պորոշենկոն Ուկրաինայում ներգրավված է 15 քրեական գործի շրջանակում Ուսուցիչը կարտոֆիլով աստղերի զվարճալի կերպարներ է ստեղծում 58-ամյա մարզուհին նոկաուտի է ենթարկել 21-ամյա մրցակցին Պուգաչովան պատմել է հանրահայտ լինելու պատճառով չիրականացրած երազանքի մասին
Հարցում

ՍԴ նախագահի հանդեպ քաղաքական հետապնդումները իշխանությունների տարանջատման սկզբունքի ոտնահարում է. Խոսրով Հարությունյան

Սահմանադրական դատարանի եւ, մասնավորապես, նրա նախագահի հանդեպ իշխանությունների քաղաքական հետապնդումները, ինչպիսի հիմնավորմամբ եւ գործիքակազմով էլ դրանք իրականացվեն, ոչ այլ ինչ են, քան դատական իշխանությունը գործադիրի քաղաքական ազդեցության տակ վերցնելու անթաքույց դրսեւորում եւ ուղղակի հանդիսանում են իշխանությունների տարանջատման եւ հակակշռման սկզբունքի ոտնահարում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյանը։

«Երբեք մեզանում ‹‹ուժն է ծնում իրավունքը›› կործանարար սկազբունքը այս աստիճանի լեգալացված չի եղել:

Մարդկության պատմության ամբողջ ընթացքում պետության զարգացման փուլերի կամ քաղաքական ռեժիմների առանձնահատկությունները ուսումանսիրելիս պատմաբաններին եւ քաղաքագետներին հավերժ հետաքրքրող գլխավոր հարցը եղել է՝ ի՞նչն է հանդիսանում այս կամ այն պետական կազմավորման առանցքային սկզբունքը: Այլ կերպ ասած, ո՞րն է այն առանցքային գաղափարը, որը բնորոշ է տվյալ քաղաքական ռեժիմին:

Մոնթեսկիոն տալով յուրաքանչյուր քաղաքական ռեժիմին՝ միապետությանը, բռնապետությանը կամ հանրապետությանը բնորոշ գլխավոր գաղափարը, անմիջապես ավելացնում է, որ պետությունները քայքայվում կամ կործանվում են բոլոր այն դեպքերում, երբ նրա առանցքային գաղափարը կամ չարաշահվում է կամ մոռացության է մատնվում:

Ի դեպ մարդկությունը իր պատմության ողջ ընթցքում ականատես է եղել նշված պատճառով նույնիսկ ամենաազդեցիկ պետությունների կործանման բազմաթիվ դեպքերի:

Այս համատեքստում եւ հատկապես ի նկատի ունենալով այն հակասական իրավիճակը, որը տիրում է մեզանում այսօր, բոլորովին ավելորդ չէ անդրադառնալ Անկախ Հայաստանի հանրային կյանքի առանցքային գաղափարի իրականացման խնդրին:

Սահմանադրությամբ սահմանված է, որ Հայաստանի Հանրապետությունը իրավական, ժողովրդավարական եւ սոցիալական պետություն է: Այսինքն մեզանում հանրային կյանքի կազմակերպման առանցքային գաղափարը՝ ժողովրդավարությունն է:

Այս արձանագրումն աներկբա ենթադրում է (եւ այն սահմանված է մեր Սահմանադրությամբ), որ մեզանում քաղաքացու իրավունքների պաշտապանությունը երաշխավորվում է իրավունքի գերակայության եւ իշխանությունների տարանջատման եւ հակակշռման սկազբունքների հիման վրա:

Ուստի բնական հարց է առաջանում՝ որքանո՞վ են այսօր մեր իրականության մեջ ապահովվում վերը նշված սկզբունքները կամ, որ նույն է, որքանո՞վ այսօր մեզանում իշխանությունների կողմից հանրային կյանքի կազմակերպումը կարող է բնութագրվել որպես ժողովրդավարության միջազգայնորեն ընդունված արժեքների եւ ընթացակարգերի ապահովմանը միտված գործունեություն:

Պետք չէ առանձնապես խորաթափանց լինել փաստելու համար, որ սահմանադրական դատարանի եւ մասնավորապես նրա նախագահի հանդեպ իշխանությունների քաղաքական հետապնդումները, ինչպիսի հիմնավորմամբ եւ գործիքակազմով էլ դրանք իրականացվեն, ոչ այլ ինչ են, քան դատական իշխանությունը գործադիրի քաղաքական ազդեցության տակ վերցնելու անթաքույց դրսեւորում եւ ուղղակի հանդիսանում են իշխանությունների տարանջատման եւ հակակշռման սկզբունքի ոտնահարում:

Հետեւաբար, առանց սխալվելու հավանականության կարող ենք արձանագրել, որ այսօր Հայաստանում, շուրջ 30 տարվա անկախությունից հետո, ոչ թե մոռացության է մատնված կամ չարաշահված է հանրային կանքի առանցքային գաղափարը՝ ժողովրդավարությունը, այլ այն հայտնվել է իսպառ ոչնչացման վտանգի տակ:

Եվ միայն Սահմանադրական դատարանի որոշ դատավորների մասնագիտական սկզբունքայնության եւ Սահմանադրական դատարանի դատավորի հանրային բացառիկ առաքելության գիտակցման շնորհիվ է դեռեւս հաջողվում կասեցնել մեզանում ժողովրդավարության գահավիժումը: Անշուշտ, ժամանակը դեռ կտա այդ դատավորների քաղաքացիական խիզախության իրական գնահատականը:

Ստիպված ենք ցավով արձանագրել, որ անկախության տարիների ողջ ընթացքում երբեք ‹‹ուժն է ծնում իրավունքը›› կործանարար սկազբունքը հանրային կյանքում եւ շփումներում այս աստիճանի լեգալացված չի եղել: Եվ ամենատարակուսելին այն է, որ այդ երեւույթի հեղինակը՝ Սահմանադրության երաշխավորը հանդիսացող իշխանությունն է:

Այդ ամենի արդյունքում մենք հայտնվել ենք պետության իրավական կարկասի կազմաքանդման եւ մեր անկախ պետականության անվերականգնելի կորուստների մարտահրավերին դիմագրավեելու անհրաժեշտության առջեւ:

Համոզված եմ, որ մեր հասարակությունը ունակ է բռնել պատմության այդ քննությունը»,–նշել է նա:

website by Sargssyan