Ցանցառապետության կյանքից. դրվագ 5
Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ) են հրավիրվել Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ Հրայր Թովմասյանի դուստրերը և հայրը։ Գերատեսչությունից հայտնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում անհրաժեշտություն է առաջացել բացատրություն վերցնել մի շարք անձանցից, այդ թվում նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մոտ ազգականներից: Թե ի՞նչ նյութերի նախապատրաստման մասին է խոսքը, հրապարակման մեջ չեն մանրամասնել։
Այսպիսին է «նոր» Հայաստանն իր նոր բարքերով: Այսքանից հետո այլեւս Նիկոլ Փաշինյանը չպետք է իր նախարարներին, փոխվարչապետներին, տնտեսական հարցերով խորհրդատուներին զարմացած հարցնի, թե ինչու Հայաստանում «մի քոռ կոպեկի» ներդրում չի լինում: