Տղամարդը մի քանի ժամ թաքնվել է խանութում և 13 000 դոլարի ոսկեղեն թալանելով` հեռացել
Ամերիկյան Costco խոշորագույն առևտրային ցանցի խանութներից մեկում մի քանի ժամ թաքնվելուց հետո տղամարդը հեռացել է` 13 000 դոլարի արժողությամբ ոսկերչական իրեր իր հետ տանելով:
Ինչպես փոխանցում է Abc7-ը՝ հղում անելով ոստիկանությանը, իրավապահներն այժմ որոնումներ են իրականացնում Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում, որի խանութներից մեկում թաքնվել էր գողը:
Նշվում է, որ կասկածվող տղամարդը խանութ է մտել հինգշաբթի տեղի ժամանակով երեկոյան 7:45-ին և սպասել մինչև այն դատարկվի, այնուհետև իրականացրել է կողոպուտն ու հեռացել գողոնով: