Դպրոցներից մեկում մարզիչը զինաթափել է աշակերտին գրկախառնության միջոցով (տեսանյութ)
ABC News-ը տեսանկարանող սարքի միջոցով արված տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է ԱՄՆ Օրեգոն նահանգի Պորտլանդի դպրոցներից մեկում ֆուտբոլի և թեթև աթլետիկայի մարզիչը՝ Կիանոն Լոուն, զինաթափում զենքով դպրոց եկած 19-ամյա աշակերտին՝ կանխելով հնարավոր ողբերգությունը, հաղորդում է РБК-ն:
Տեսանյութում երևում է, որ մարզիչը մտնում է լսարաններից մեկը, նրա հետևից նույն լսարանն է մտնում նաև Անհել Գրանադոս-Դիասը: Այնուհետև կադրում կրկին հայտնվում է մարզիչը, որը խլում է աշակերտի ձեռքից զենքն ու ամուր գրկում նրան՝ փորձելով հանգստացնել և թույլ չտալ հեռանալ տարածքից:
Նշվում է, որ աշակերտն ավելի ուշ ձերբակալվել է: