Քրդական զորամիավորումներին պաշտպանելու դեպքում Թուրքիան պատերազմ կհայտարարի Սիրիայի դեմ. թուրք պաշտոնյա
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Եթե Սիրիայի կառավարական բանակը ցանկանում է մտնել Մանբիջ, Այն ալ-Արաբ, Կամիշլի, որպեսզի պաշտպանի քրդական ստորաբաժանումներին, ապա Թուրքիան պատերազմ կհայտարարի, և նրանք համարժեք պատասխան կստանան: Այդ մասին РИА Новости-ին ասել է Թուրքիայի նախագահի խորհրդական Յասին Աքթայը:
«ԱՄՆ զորքերը, որոնք աջակցում էին քրդական զորամիավորումներին, ներկայում լքում են տարածքը, բայց եթե սիրիական բանակը պաշտպանի նրանց, ապա Թուրքիայի դիրքորոշումը չի փոխվի, մենք չենք կարող դա թույլ տալ»,- նշել է Աքթայը:
Նրա խոսքով՝ եթե սիրիական բանակը երաշխավորի, որ տարածքում չկան ահաբեկչական խմբավորումներ, որոնք կարող են սպառնալիք ներկայացնել Թուրքիայի անվտանգությանը, Անկարան կարող է փոխել իր դիրքորոշումը և գնահատել իրավիճակի կարգավորման նպատակով առաջարկվող լուծումները:
Աքթայը շեշտել է, որ թուրքական և մյուս օտարերկրյա զորամիավորումները կհեռանան Սիրիայի հյուսիս-արևելքից՝ այդ տարածքներում խաղաղության և անվտանգության հաստատումից հետո:
«Թուրքիան ուրիշներից երկիր չի խլում», - ավելացրել է Աքթայը: