Չինացի զբոսաշրջիկները երեխային մոռացել են դեպի Հռոմ ուղևորվող գնացքի մեջ
Ֆլորենցիայում չինացի զբոսաշրջիկները մոռացել են իրենց որդուն գնացքի մեջ, որն ուղևորվել է Հռոմ: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
Ծնողները մտածել են, որ 5-ամյա երեխան արդեն ինքնուրույն դուրս է եկել գնացքից և սկսել են նրան փնտրել Սանտա-Մարիա-Նովելլա կայարանում: Բայց տղան գնացքից դուրս եկած չի եղել, իսկ գնացքն ուղևորվել է Հռոմ: Երեխան վախեցած է եղել և չի էլ կարողացել օգնություն խնդրել, որովհետև տիրապետում է միայն չինարենին:
Ֆլորենցիայի կայարանում իրենց ծառայությունն անցկանացնող ոստիկանները կապվել են գնացքի ուղեկցորդի հետ, որը հայտնաբերել է երեխային գնացքի վագոններից մեկում: Ուղեկցորդը երեխային փոխանցել է Հռոմի կայարանում աշխատող ոստիկաններին, որոնք մինչև երեխայի ծնողների գալը զբաղեցրել են նրան խաղերով և նկարչությամբ: