Մերկել. «Բրիտանիան կտուժի միացյալ շուկայից դուրս գալուց»
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բրյուսելում Եվրամիության գագաթնաժողովում ասել է, որ «Բրեքզիթի» շրջանակում դուրս գալով Եվրամիությունից և եվրոպական միացյալ շուկայից՝ Բրիտանիան տնտեսական առումով կդառնա Եվրամիության մրցակիցը և միայն կտուժի այդ մրցակցույունից:
«Իհարկե Բրիտանիան որոշակի կորուստ է կրելու, ներքին շուկայի մաս կազմելը շատ մեծ առավելություն է: Արդյոք տնտեսական փոխգործության շղթան կպահպանվի՝ դա կախված կլինի մեր ապագա հարաբերություններից: Որքան մոտ ես մեր չափանիշներն՝ այնքան ավելի դյուրին և մատչելի է համագործակցությունը: Դա արդեն Բրիտանիայի որոշելու հարցն է»,- ասել է Մերկելը:
Գագաթնաժողովին մասնակցող Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն էլ այսօր Բրյուսելում ասել է, որ բոլոր դեպքերում հարկ է կատարել «Բրեքզիթը» հոկտեմբերի 31-ին սկսելու պայմանավորվածությունը: