Մինչ ԱԱԾ-ն հարցաքննում է ՍԴ նախագահի դուստրերին, ադրբեջանցի հաքերները ՀՀ վարչապետի պաշտոնական կայքի էջերից մեկում գրել են «Ղարաբաղն Ադրբեջան է». Կարեն Վրթանեսյան
Մինչ ԱԱԾ-ն հարցաքննում է ՍԴ նախագահի դուստրերին, ադրբեջանցի հաքերները ՀՀ վարչապետի պաշտոնական կայքի էջերից մեկում գրել են «Ղարաբաղն Ադրբեջան է»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է «Ռազմինֆո» կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը։
Նա նշել է, որ 2 ժամից ավել այդ գրառումը չի հեռացվել։
«Նշեմ, որ պետական կայքերի անվտանգության ապահովվումը նույնպես ԱԱԾ գործառույթն է։ Բայց երևի այնքան զբաղված են Հրայր Թովմասյանին «վնասազերծելով», որ ռեսուրս չի մնացել իրենց ուղիղ պարտականությունները կատարելու...»,-հավելել է Վրթանեսյանը:
Հիշեցնենք, որ այսօր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դուստրերին և հորը այսօր հրավիրել էին ԱԱԾ բացատրության: