1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 17 նոյեմբերի 2019թ., 00:00
Իրաքը փակել է Իրանի հետ սահմանը երկու երկրներում բողոքի ակցիաների պատճառով. ԶԼՄ-ներ Ֆրանսիայի նախագահը ցանկանում է ԵՄ-ը դարձնել ավելի անկախ ՆԱՏՕ-ից. ԶԼՄ-ներ Սիրուշոյի շքեղ բեմական կերպարները Կիեւում երեխայի հետ զբոսնելու ժամանակ առեւանգել են «Ուկրեկսիմբանկի» ղեկավարին Իրանում վարորդները բողոքում են բենզինի գների բարձրացումից Արյունազեղման պատճառով կորցրել է ձայնը․ Շակիրան պատմել է հիվանդության մասին Շումախերի կինը բացատրել է, թե ինչու է գաղտնի պահում ամուսնու առողջական վիճակի մասին տեղեկությունները Ադրբեջանական ընդդիմությունը դիմել է միջազգային հանրությանը զանգվածային բռնության եւ կտտանքների առիթով «Դեղին բաճկոնների» պատճառով Փարիզում փակվել է մետրոյի ավելի քան 20 կայարան Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանությունը Ցխինվալիին կոչ է արել անհապաղ ազատ արձակել վրացի բժշկին Իրանն սկսել է լազերային զենք արտադրել ՀՕՊ-ի համար «Երազ իմ երկիր հայրենի» ստեղծագործությունը հայ զինվորի լավագույն ուղեկիցն է.Փաշինյանը՝ Ռոբերտ Ամրիխանյանին «Լիդիան Արմենիա» ընկերությունը դատի է տվել Շրջակա միջավայրի նախարարությանը Բիլ Գեյթսը կրկին գլխավորել է աշխարհի միլիարդատերերի ցուցակը Անվանվել են աշխարհի ամենավատ քաղաքները վարորդների համար Երեւանում նորոգվում են ստորգետնյա անցումները Լուկաշենկոն մեղադրել է Ռուսաստանին իրենց ժամանակակից զենք չմատակարարելու համար Կառավարության տեղեկատվական ՊՈԱԿ-ը՝ որպես Փաշինյանի դռանը կանգնած ցերբեր «Թուրքիան մտադիր է օգտագործել Ռուսաստանից գնված C-400 համակարգերը՝ չնայած ԱՄՆ-ի սպառնալիքներին». Իսմայիլ Դեմիր Երեւանում տուրքերի բարձրացումը կվնասի փոքր եւ միջին բիզնեսին.Խաժակյան «Իմ քայլի» տրոհումից կստեղծվի «Անհավատ» խմբակցությունը Կապ չունի, թե որ ամսին ես գնում Սեւան, եթե դու լողալ չգիտես. Աշոտյան Սարդարապատի թանգարանը նոր տնօրեն ունի ՀՀ-ում օրենքի գերակայություն լինելու է.որևէ պաշտոնյայի մտքում չի պտտվելու «պատերով ծեփելու» սպառնալիքները.Արսեն Բաբայան Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ Մոնրեալի համալսարանի հայ ուսանողական միությունը միացել է Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին Մետրոյի նոր կայարանի եւ ճոպանուղու միֆը. Ավարտը նշեք. Ավագանու անդամ Վիետնամում երաժշտության դասատուն 11 տարվա ազատազրկման է դատապարտվել Facebook-ում գրառման համար Գերմանական ձեռնարկությունները խնայում են աշխատուժի վրա 9-ամյա երեխան համալսարանը ավարտելուց հետո հավակնում է դառնալ Օքսֆորդի համալասարանի ամենակրտսեր ուսանողը (լուսանկարներ) Իտալիայում հայտարարել են, որ ջրհեղեղից հետո պետք է վերականգնել Վենետիկի Սուրբ Մարկի տաճարը Հնագետները հայտնաբերել են Հիտլերի «Գայլի որջ» անվանումով պարտեզը, որում աճեցված բանջարեղենից էր օգտվում նացիստական առաջնորդը (Photo) «Իմքայլականներն առանձնապես թևեր-ոտքեր չունեն». ինչու ընդամենը 20 հոգի ստորագրեց հայտարարության տակ «Ով է լինելու Փաշինյանի իշխանության այլընտրանքը՝ իրական փոփոխություն առաջարկո՞ղը, թե՞ հերթական հույս վաճառող» «Լուսավոր Հայաստանի» «տունը կռիվ է ընկնում». «ձեզ ընդդիմադիրի պես պահեք» «Տարոն Ավիան» հեռանում է. նա Աֆրիկան գերադասել է Հայաստանից ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի հարցում իշխանությունները ծանր կացության մեջ են հայտնվել Տավարի, ոչխարի եւ խոզի մսի գինը կրկին կբարձրանա Բա ո՞րն է առաջարկը, ֆիզիկապե՞ս հանենք. Ստանդարտ վիճակ չէ Շատերը ցանկանում են, որ մենք մտնենք եւ ասենք որոշ մարդկանց՝ «դուրս կորեք այս շենքից». Մակունց Ուշագրավ բացահայտում. Մոսկվայում սպանված չեմպիոնը նաեւ Թեւոսիկի եղբոր սպանությանն է առանչվել Մարգարիտա Սիմոնյանն ու Տիգրան Քեոսայանը երգում են հայկական հայրենասիրական երգեր (տեսանյութ) Ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ օրենքի ընդունումը. թիրախում կլինի իշխանություններին անհաճո անձանց գույքը Ցեղասպանության վերաբերյալ բանաձևը արգելափակած սենատորը Թուրքիային պատժամիջոցներով է սպառնացել 15 տարվա աշխատանքի ընթացքում ալգորիթմները կվերացնեն մոտ 800 մլն աշխատատեղ Իշխանությունն ամեն ինչ անում է «Լուսավոր Հայաստանի» քվեն ստանալու համար «Դանոսներ» Փաշինյանին՝ Վիճակագրական կոմիտեի պետի վերաբերյալ. Վարչապետը պատասխանը տվել է ԲՀԿ-ից ակնարկել են, որ իրենց քայլը Գեւորգ Պետրոսյանի վրա «Իմ քայլի» «մատյան գնդի հարձակման» պատասխանն էր Սարկիսովն ազատվել է պաշտոնից. Ուկրաինայի ոստիկանությունը նրան է որոնում Փաշինյանի հերթական ծառայությունը Վլադիմիր Վլադիմիրովիչին Ինչու է ԲՀԿ-ն հրաժարվել «սեւերի» ակումբում մասնակցությունից Դատարանը որոշեց կալանավորել «ՄԱՊ–ի Ալիկին» «Վերնատան» համաժողովը եւ իշխանությունների վախերը Ֆուտբոլը եւ մեր արտաֆուտբոլային խնդիրները կամ ինչու պարտվեցինք հույներին Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում Վազգեն Մանուկյանին ժամանակավորապես կփոխարինի Յուրի Ջավադյանը Իրանում սահմանափակել են բենզինի վաճառքը և բարձրացրել են գինը Անտառահատման դեմ Տավուշի ոստիկանների պայքարը․ տնկվել է 1000 ծառ Ամուսնություն, իսլամ, ընտանիք․ ինչպես է ապրում «Ֆաբրիկա» խմբի նախկին անդամ Մարիա Ալալիկինան (լուսանկարներ) Նախագծի նպատակը ՍԴ-ից անկառավարելի դատավորներին հեռացնելն է․ Գոհար Մելոյան Մխիթարյանն «Արսենալից» հեռանալու մեջ մեղադրել է Էմերիին Թուրքիան սկսել է Կիպրոսի ափերի մոտ անօրինական հորատումը ԲՀԿ–ն կմիանա՞ ՀՅԴ նախաձեռնությանը. պատգամավորները Կրթության նախարարության դիմաց են Թուրքական լրատվամիջոցը` Լավրովի այցի մասին. «Սա այն ռուսն է, որին մենք բարեկամ ենք համարում» Ի՞նչ անել. պարտադրել արտահերթ ընտրություններ․ Էդուարդ Շարմազանով Հայաստանը ՄԱԿ-ում դեմ է քվեարկել Ղրիմի վերաբերյալ բանաձեւի թարմացված նախագծին Դոլարի փոխարժեքը շարունակում է աճել. Եվրոն եւս թանկացել է Ստորագրահավաք Երևանում՝ ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի Առաջին ուղևորափոխադրող տիեզերանավի շարժիչների փորձարկումները հաջողությամբ են անցել(տեսանյութ) Բակո Սահակյանն Արայիկ Գրիգորյանին նշանակել է Արցախի ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ Գիտնականները հայտնաբերել են շաքարի օգտագործման եւս մեկ վտանգ «Բարի տարեդարձ, պապիկ». արքայազն Հարին և Մեգան Մարքլը շնորհավորել են արքայազն Չարլզի 71-րդ տարեդարձը (լուսանկար) Անկանխատեսելիությունը ՆԱՏՕ գլխավոր մարտահրավերն է արդի աշխարհում. Ստոլտենբերգ Բրիտանացի անասնաբույժները հայտնել են, որ ավելորդ քաշով շների թիվը հասել է 1,7 միլիոնի Հիտլերի և Եվա Բրաունի իրերն աճուրդում վաճառքի հանելու հանգամանքը Եվրոպայի հրեաների զայրույթ է առաջացրել (լուսանկարներ) Սերյաբկինան շոկի է ենթարկել Տեմնիկովայի հետ կռվի մասին խոստովանությամբ Օլգա Բուզովան մեկնելու է «Եվրատեսիլ» Իշխանությունը հիմա էլ պակաս կոռումպացված չի. Ռուստամյան Բակո Սահակյանը Վանք գյուղում ներկա է գտնվել «Մատենադարան-Գանձասար» կենտրոնի գրադարան-ընթերցասրահի բացմանը ՀՀ–ում այսօր ամենաշատ պահանջ ունեցող և շատ սպառվող «ապրանքը» ատելությունն է. (տեսանյութ) 2020 թ. բյուջեով «Սանիթեքին» տրամադրվող գումարից շուրջ 600 մլն դրամով ավել գումար է հատկացվում նոր հիմնարկին
Հարցում

37 թվի վերադարձ թույլ չենք տա. Շարմազանով

Նրանց, ում ձեռնտու է երկրի ներկայիս իրավիճակը, նրանց շահավետ է Հայաստանի եւ Արցախի թուլացումը։ Այս մասին ասել է Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը, որը մասնակցում է ԱԱԾ շենքի դիմաց ընթացող բողոքի ակցիային։ Հիշեցնենք, որ ակցիան իրականացվում է իրավաբան, իրավապաշտպան, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանի նախաձեռնությամբ, ընդդեմ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի եւ նրա ընտանիքի հանդեպ գործողությունների։

Բարի ծառայություն մաղթելով ԱԱԾ շենքը շրջափակած ոստիկաններին՝ Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, որ գտնվում է այստեղ, որպեսզի ասի պաշտպանության խոսք սահմանադրականությանը, արդարությանը, արդարադատությանը, եւ աջակցություն հայտնի Հրայր Թովմասյանին։ Նրա խոսքով՝ կառավարող ռեժիմը խառնում է քաղաքականությունը իրավական գործընթացների հետ, իսկ իրավական գործընթացները կապել է Թովմասյանի ընտանիքի հետ։ Շարմազանովի գնահատմամբ՝ տեղի ունեցողը շատ է հիշեցնում Բերիայի, Եժովի, Յագոդայի ժամանակները։ «Ես պաշտոնապես հայտարարում եմ. ամեն ինչ կանենք, որպեսզի 37 թվի վերադարձ չլինի»,- խոստացել է Շարմազանովը։


Մեկնաբանելով իշխանության զավթման վերաբերյալ մեղադրանքը Թովմասյանի հասցեին՝ Շարմազանովն այն ծիծաղելի է անվանել։ Նրա խոսքով, եթե նման մեղադրանքը հիմնավորված համարենք, ապա նման մեղադրանքներ պետք է ներկայացվեն հենց Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին եւ այլոց։ «Հրայր Թովմասյանն ըտրվել է այն նույն ընթացակարգով, ինչով Նիկոլ Փաշինյանը դարձել է վարչապետ»,- նշել է Շարմազանովը։ «Կներեք կտրուկ լինելու համար, բայց նրանք բոլորը, ովքեր չեն կզում ռեժիմի առաջ, ենթարկվում են հետապնդումների»,- նկատել է նա՝ ավելացնելով, որ ինչպես պատմությունն է ասում, բռնակալները հաշիվ են տեսնում նրանց հետ, ովքեր կատարում են նրանց քմահաճույքները։ «Թույլ մի տվեք, որ օգտագործեն ձեզ»,- կոչ է արել Շարմազանովը՝ ավելացնելով, որ ՍԴ-ն միակ կառույցն է, որը չի պարում Փաշինյանի դուդուկի տակ։

Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականին, որը վերջերս Փաշինյանի ձեռքից գեներալ-լեյտենանտի ուսադիրներ էր ստացել: «Ուսադիրները ստացավ եւ ախտորոշում կատարեց՝ կանգ ա՛ռ եւ սթափվիր»,- արձանագրեց Շարմազանովը: Ինչ վերաբերում է Հրայր Թովմասյանի հորն ու դուստրերին ԱԱԾ կանչելուն, ապա ՀՀԿ մամուլի խոսնակը նշեց, որ այդպիսին է ռեժիմի աշխատանքի ոճը՝ «մեկ տարի առաջ հարձակվում էին մեր ընտանիքների վրա»: Շարմազանովը կանխատեսում է, որ ռեժիմը հարձակումները կսաստկացնի, իսկ «մենք կդիմակայենք: Մենք, կոնկրետ ես, պատրաստ ենք պայքարելու: Տասնյակ հազարավոր մարդիկ չեն հանձնվի: Պայքարելու ենք բոլոր օրինական մեթոդներով՝ ի տարբերություն Փաշինյանի»,- խոստացավ Շարմազանովը:

Ինչ վերաբերում է իր՝ Հրայր Թովմասյանի ապագային, ապա Շարմազանովը չբացառեց այդ թվում նաեւ կալանավորումը: «Կարող են Թովմասյանին կալանավորել, դե նաեւ ինձ, ձեզ էլ՝ այն պատճառով, որ այդպիսի հարց եք տալիս: Ամեն ինչ կախված է հրամանից: Եթե Նիկոլ Փաշինյանը հրամայի, վաղը ամբողջ խորհրդարանը թմբուկներով եւ դուդուկներով Հրայր Թովմասյանին կգովաբանի»,- նշեց Շարմազանովը:

Նա միաժամանակ ընդգծեց, որ ՀՀԿ-ի օրոք ոչ մի միջազգային կազմակերպություն չի խոսել երկրում քաղբանտարկյալների մասին, չի եղել դատական իշխանության վրա ճնշում, դատավորներին չեն կոչել «պատերի տակ վնգստացողներ», մարդկանց ԱԱԾ-ով չեն վախեցրել, ասֆալտին չեն փռել, 75-ամյա մարդուն եւ երեխաներին ԱԱԾ քարշ չեն տվել:

 

website by Sargssyan