1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 12 նոյեմբերի 2019թ., 00:00
Ստեփանակերտի «Բարդակ» փաբում մերժել են Արարատ Միրզոյանին և իր կնոջը Երևանի 2020թ. բյուջեն կավելանա 23.8 մլրդ դրամով. ծախսերը կավելանան 25 մլրդ դրամով Արդարադատության նախարարի տեղակալն ազատվել է պաշտոնից «Ինձ անհնար է լռեցնել, եթե նույնիսկ կալանավորեն». Ռուսլան Բաղդասարյան (տեսանյութ) Լավրովը հաստատեց, որ Տեր-Պետրոսյանն է Արցախը դուրս թողել բանակցություններից Կինը երկու երեխաների հետ նետվել է շենքի 9-րդ հարկի պատուհանից Ուկրաինայի առաջին տիկինը` Vogue UA ամսագրի դեկտեմբերյան համարի շապիկին (լուսանկարներ, տեսանյութ) Փոխվարչապետի խորհրդականը դեռ շանս ունի հրաժարական տալ. եթե սկսեմ հանրայնացնել մեր «ջերմ» խոսակցությունները, ապա նրա վիճակը շատ ավելի ծանր կլինի. Սարհատ Պետրոսյան ՇՊՀ ՈւԽ-ը սատարում է յուրաքանչյուր ուսանողի կամքի ազատ արտահայտմանը Ռոբոտ շները «զբոսնել» են այգում և «ֆուտբոլ խաղացել» (լուսանկարներ, տեսանյութ) Այն մասին, թե ովքեր, ինչպես եւ ինչի համար ստեղծեցին 4 միլիարդի բլեֆը. Լեւոն Քոչարյանը տեսանյութ է հրապարակել «Չենք ուզում Գյումրի գնալ». ավտոներկրողները փակել են Նորագավիթի ավտոմաքսատուն տանող ճանապարհը (տեսանյութ) Հավաքականի մարզչական շտաբը հայտնի է․ ովքեր են օգնելու Խաշմանյանին «Վալերիան չի ցանկանում ինձանից երեխաներ ունենալ». Իոսիֆ Պրիգոժին Այն, ինչ կատարվում է քաղաքում, փաստացի շրջիկ առևտուր չէ, դրանք կրպակներ են՝ անիվների կամ քարերի վրա. քաղաքը սա չի կարող թույլ տալ. Հայկ Մարության Ինչո՞ւ է անհրաժեշտ վճարել հարկերը․ ՊԵԿ հիշեցումը Ռուսաստանը դեմ չէ ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցությանը. Լավրով Եվրոպական դատարանին ներկայացվել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի դիրքորոշումները Դմիտրի Մեդվեդեւի որդին հանդիպում է հայուհու հետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Փարիզ Ադրբեջանը կանցկացնի հերթական զորավարժությունները Հզոր մարզիկի մասին լալահառաչ տեքստերը հավաքեք, փաթաթեք ու գցեք աղբարկղը. Նաիրա Զոհրաբյանը՝ Մել Դալուզյանի մասին Արցախին բանակցային սեղանից դուրս թողնելն առաջին նախագահի օրոք է եղել. Անդրանիկ Թևանյան Երեւանի կենդանաբանական այգու վագրերի ազատավանդակի ժայռը փլվել է «Նախկինների» և «նորերի» մասին Ահաբեկիչները Ղամիշլիում սպանել են Հայ Կաթողիկե համայնքի հովվապետին ու նրա հորը (տեսանյութ) Պուտինը կառավարության անդամներին հորդորել է հետևել իր օրինակին և գրիպի դեմ պատվաստվել ԲԴԽ անդամի պաշտոնից հրաժարական ներկայացրած Հայկ Հովհաննիսյանը կշարունակի պաշտոնավարել «Ուշադրությանդ կենտրոնում պահիր այն մարդկանց, որոնք չեն ծափահարում, երբ դու հաղթում ես». Լեոնարդո Դի Կապրիոն նշում է 45-ամյակը Արսեն Թորոսյանի մասին հոդվածները մեծամասամբ բացասական են. «Մեդիա պաշտպան» Եթե ուզում ես հիշվել, ապա հաղթիր. Լևոն Արոնյան Դոլարի փոխարժեքն աճել է. Եվրոն էժանացել է Վլադիմիր Կարապետյան. Վարչապետը հրապարակային է հայտնել ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջի մասին իր դիրքորոշումը Ազգ, հայրենիք, մենք բառերը համարվում են անհանդուրժողական դրսևորում. Կարինե Տոնոյան Հոկտեմբերին բռնագանձումների ծավալը կազմել է շուրջ 3,867 մլրդ դրամ. ԴԱՀԿ Հայաստան-Ջիբրալթար 4-0. Վարդան Թովմասյանի շքեղ տուգանայինը 35 մետրից (տեսանյութ) «Ռոմա»-ի մարզիչն ասել է, թե երբ խաղադաշտ կվերադառնա Մխիթարյանը Գործադուլ եմ հայտարարում նույն հիմքով, որոնցով գործող նախարարը հայտարարել էր 2018-ի ապրիլ-մայիսին․ ԵՊՀ աշխատակից Վահագն Թեւոսյանը հեռանում է ԱԺ բարեկամական խմբերից. Նա նշել է իր որոշման պատճառները Ավետիք Էլոյանի անպատասխանատու պահվածքը հարվածի տակ է դնում Տիգրան Ավինյանին. Սարհատ Պետրոսյան Կմշակվի ծառերի խնամքի մեկ ընդհանուր հայեցակարգ՝ ողջ Երեւանի համար. ե՞րբ է կատարվում խորը էտ Ի տարբերություն ՀՀ այսօրվա ղեկավարների՝ Լավրովը բարձրաձայնեց Արցախի ժողովրդի ինքնորոշման մասին. Աշոտյան ԱԺ-ն հանցավոր անգործություն է ցուցաբերում. աչք փակել չի կարելի. Ռոբերտ Հայրապետյան «Դուք ձախողակ եք, պարոն նախարար»․ ՀՀԿ-ի երիտասարդական կազմակերպության անդամները դատարկ ճամպրուկ էին բերել ԱԳՆ Ռուսաստանը պատրաստ է օժանդակել Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը. Լավրով Լավրովի հետ համակարծիք ենք` խաղաղությունը մեր տարածաշրջանում այլընտրանք չունի. Զոհրաբ Մնացականյան 42-ամյա մայրը 15-ամյա աղջկան ծեծի է ենթարկել, դանակի սպառնալիքի տակ ստիպել, որ նա մարմնավաճառությամբ զբաղվի Փաշինյանը թյուրիմացության մեջ է. սա կոնկրետ կարմիր քարտ է Արայիկ Հարությունյանին. Արծվիկ Մինասյան Նիկոլ Փաշինյանը դանդաղում է Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու և Ամուլսարի հանքավայրի շուրջ ստեղծված իրավիճակը լուծելու հարցերում Հայաստանում խստացվում են զորակոչիկների հավաքագրման պահանջները. վստահեցում Առանց Ղարաբաղի ժողովրդի համաձայնության անհնար կլինի ձեւակերպել որեւէ համաձայնություն. Լավրով Հիմա խաղողի դեֆիցիտ է. չկան բերքի ապահովագրման մեխանիզմներ. Ավագ Հարությունյան ԿԳՄՍ նախարարն ու ԱԺ նախագահը՝ արհամարհելով դուրս են եկել ԵՊՀ 100-ամյակի նիստից․ Դավիթ Ափոյան «Անհնար է, որ ինչ-որ բան զավթեմ ու դնեմ գրպանս»․ Կարեն Աղամյանը՝ 50 մլն դրամ հափշտակության մասին Հնդկաստանում գրասենյակային աշխատակիցները սաղավարտներ են կրում՝ աշխատավայրի տանիքի փլուզումից խուսափելու նպատակով (տեսանյութ) Instagram-ի «արքայից» մինչև ԱՄՆ նախագահ. Դեն Բիլզերյանը հայտնել է 2024թ. ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին Բերմուդյան եռանկյունու առեղծվածը ՀՀ և ՌԴ արտգործնախարարների մամուլի ասուլիսը՝ ուղիղ Պանդայի փափլիկ ձագը վազում է տեսախցիկի ետևից Հայտնի է ամենաշատ ալկոհոլն օգտագործող երկրների ցանկը. Ռուսաստանն առաջատար հնգյակում չէ ՀՀ նախագահը 4 նոր դատավոր է նշանակել Ասադը խոսել է տարիներ շարունակ հարցազրույց չտալու պատճառների մասին Լուկաշենկոն վերջին 3 տարվա ընթացքում առաջին անգամ Եվրամիության անդամ երկիր կայցելի Այսօրվա թալանը կատարվում է բացահայտ՝ բոլորիս աչքի առաջ, անխնա կերպով ու ամենակարևորը՝ ԺՈՂՈՎՐԴԻ անունից Բժիշկները բացահայտել են լյարդի քաղցկեղի նախանշանները Ինքներս շոկի մեջ ենք Ռոնալդուն դժգոհ է մնացել փոխարինվելու որոշումից և լքել է ստադիոնը Դավթաշենի նախկին թաղապետին մեղադրանք է առաջադրվել ԲԴԽ անդամը հրաժարական տվեց Նոր մշակույթ՝ հայկական խմիչքներով. Հայաստանում առաջին անգամ տեղի կունենա կոկտեյլի փառատոն Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Սերգեյ Լավրովին (տեսանյութ) 50 մլն դրամի հափշտակության փաստեր՝ Հայաստանի նկարիչների միությունում. հարուցվել է քրգործ Արմեն Գևորգյան. Արդիականացում, կամ ինչպե՞ս սկսել փոխվել Նիկոլ Փաշինյանը խոսել է Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին Հին իրավապաշտպանության վախճանը «Ուսանող, միացիր». ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջով բողոքի ակցիան անցնում է բուհերի մոտով Փաշինյանի տանգոն դստեր հետ՝ Արմեն Գրիգորյանի հարսանիքին Բաքվում դանակահարել են Ադրբեջանում հայտնի հեռուստահաղորդավարի Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ԵՊՀ ուսանողները երթով շարժվում են այլ բուհեր. ուղիղ 3,5 անգամ ավելի շատ գումար՝ ուսուցիչների եւ աշակերտների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման նպատակով
Հարցում

Ես ուզում եմ, որ մարդիկ այդ լուսավոր կետն իրենց ներսում տեսնեն.Անանիա Քոչարյան

Տպավորիչ գունային խաղ, բուռն էմոցիաներ ու ամեն նայելիս մի նոր ասելիք բացահայտելու հնարավորություն ընձեռող նկարներ, որոնք մինչև հոկտեմբերի 26-ը հնարավորություն ունեք դիտելու՝ այցելելով Թումանյանի 10 հասցեով՝ Nova Arts Gallery & Wine:

Երիտասարդ, քչախոս, բայց շատ տաղանդավոր նկարիչ Անանիա Քոչարյանի անհատական ցուցահանդեսն է, ամփոփել է վերջին 5 տարիների ապրումները, փոթորկուն պահերն ու հախուռն մտքերը, ուրախությունն ու տխրությունը: Ամեն մի նկար իր պատմությունն ունի. «Նկարներից յուրաքանչյուրն իր ասելիքն ունի, շատ տարբեր հոգեվիճակներով եմ նկարել: Դուք հիմա տեսնում եք նկարները իրենց վերջնակետում, բայց գործեր կան, որ ծնվել են ամիսների ընթացքում, մի քանի անգամ խմբագրել եմ՝ ամփոփելով այդ ընթացքում ունեցածս հույզերը, պայքարելով ինքս իմ դեմ: Ես ապրում եմ նրանով ինչ անում, դրա համար են երևի մարդիկ ասում, որ անկեղծություն կա նկարներումս»:

Անանիայի արվեստի հետաքրքրությունը նաև նրանում է, որ գործերը թեմատիկ տեսանկյունից պարտադրող չեն, յուրաքանչյուրն իրեն հոգեհարազատ էմոցիան ու գունային համադրությունը կգտնի կտավներում: Կզգա և´ բնության ուժեղ ազդեցությունը, և´ մարդու կռիվն ինքն իր հետ և´ մարդկային հարաբերությունների բարդությանն ու պարզությանը. «Այդքանով հանդերձ ես միշտ փորձում եմ մարդուն պոզիտիվ լիցքեր տալ, իմ աշխատանքներով ցույց տալ, որ անգամ ամենածանր իրավիճակում կա մի լուսավոր կետ դեպի ուր պետք է շարժվել: Ու որ նայեք՝ բոլոր նկարներում պարտադիր կա այդ թեկուզ փոքր, բայց կարևոր հանգրվանը, կետը դեպի ուր ես ուղղում եմ մարդու հայացքը նկարը նայելիս:Ու ինքը միշտ պայծառ գույներով է: Եվ ամենակարևորը՝ ես ուզում եմ որ մարդիկ այդ լուսավոր կետն իրենց ներսում փնտրեն, իրենց զգայական աշխարհում, ոչ իրենցից դուրս», -ասում է Անանիան ու անցնում նաև նկարների արտթերապևտիկ ազդեցության բացատրությանը: Զգում ես, թե նկարիչն ինչպես է ապրում գույների ու հույզերի աշխարհում:
Անանիան դժվարանում է ասել, թե որ հայտնի ուղղության մեջ է ստեղծագործում՝ խուսափելով կոնկրետ շրջանակների մեջ իրեն դնելուց: Ասում է. «Ճիշտ է առավել մոտ է աբստրակցիային, բայց ոչ դասական իմաստով: Ես ուղղակի խոսում եմ մարդկանց հետ»,- ժպտում է նա:

Ի դեպ, մասնագիտությամ նկարիչ- քանդակագործ Անանիան զուգահեռ շատ ակտիվ նաև էզոթերիկա ու հոգեբանություն է ուսումնասիրում, կարող է նույն ոգևորվածությամբ ու հիմնավորվածությամբ խոսել ինքնաճանաչման ու ինքնազարգացման ճանապարհ անցնելու կարևորության մասին, կիսվել տեխնիկաներով, որոնք օգնում են բացահայտել ու ավելի հաշտ ապրել ինքդ քեզ հետ, սիրել կյանքն ու կարողանալ քեզ երջանիկ ու ներդաշնակ զգալ պահի մեջ. «Արվեստն էլ ինձ համար ինքս ինձ բացահայտելու յուրովի աշխարհ է, հնարավորություն է վերապրելու զգացմունքներս ու կիսվելու մարդկանց հետ:

Ստեղծագործելու բուռն փուլերի ընդմիջումներում էլ շարունակում եմ հետազոտել մարդկային հարաբերություններն ու օրինաչափությունները, ինձ շրջապատում եմ հետաքրքիր ու իրենց անհատականությունը ունեցող մարդկանց, որպեսզի իմ արվեստով հետաքրքրվողներին միշտ ասելիք ունենամ»,- ասում է նա ու մոտենում ցուցահանդեսի այցելուներին, որոնք հետաքրքրված ու մի քիչ էլ անհանգիստ հայացքներով սպասում են մեր հարցազրույցի ավարտին, որ իրենք էլ առիթ ունեն շփվելու նկարչի հետ: Իսկ ես հեռանում՝ ոգևորված այն գաղափարով, որ այսուհետ սենյակիս պատին ամեն օր տեսնելու եմ տաղանդավոր նկարչի գործերից մեկը, որն ուղղակի չէի կարող չգնել հենց ցուցահանդես ժամանակ:

 

website by Sargssyan