Այսօր՝ 02 հոկտեմբերի 2020թ., 00:00
ՀՀ Կոտայքի մարզի օդային սահմաններում ՀՕՊ ուժերով խոցվել է հակառակորդի անօդաչու թռչող սարք Հակառակորդի նպատակն է եղել՝ 2-3 օրվա ընթացքում 10-15 կիլոմետր մխրճվել Արցախի ՊԲ-ի խորություն. Սեյրան Օհանյան Հակառակորդը հրետանի է կիրառել Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի ուղղությամբ. քաղաքացիական անձ է զոհվել Կենտրոնամետ դեմոկրատների ինտերնացիոնալի նիստին հատուկ բանաձև ընդունեց` նվիրված Արցախյան հակամարտությանը Հայաստանը կանչում է Իսրայելում դեսպանին խորհրդակցությունների համար Արցախի առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանը Արցախի զինված ուժերին նվիրաբերել է 100 000 000 մլն դրամ Հայաստանի համար միակ ընդունելի ձեւաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն է. ԱԳՆ Մակրոնը կբարձրաձայնի ԵԱՀԿ Մինսկի խմբից Թուրքիային հեռացնելու մասին հարցը. եվրախորհրդարանական Ադրբեջանի հարվածներն արդարացում չունեն. Մակրոն (Տեսանյութ) Հունաստանի վարչապետ. Արեւելյան Միջերկրական ծովում Թուրքիայի գործողություններն այլեւս անհնար է հանդուրժել Քաղաքացիների անվտանգության նկատառումներից ելնելով` Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է. ԱԻՆ Զախարովա. երրորդ կողմերի ռազմատենչ հայտարարությունները հղի են իրավիճակի ապակայունացմամբ Ադրբեջանը թիրախավորում է քաղաքացիական, նաեւ ուսումնական հաստատությունները. ԿԳՄՍՆ՝ միջազգային գործընկերներին «Գլուխ եմ խոնարհում. Դուք մեծ սխրանք եք գործել». Արայիկ Հարությունյանը տիկնոջ հետ այցելել է ՊԲ զինվորական հոսպիտալ Պոմպեոն Վատիկանում քննարկել է Կովկասում տիրող ճգնաժամը Մոսկվան հույս ունի, որ Վաշինգտոնի հետ ԼՂ հարցով երկկողմ երկխոսությունը կօգնի ելք գտնել Մարտունիում 4 զոհի ու 11 վիրավորի հանգեցրած հրետակոծությունը պատերազմական հանցագործություն է. Արտակ Բեգլարյան ՀՀ Ազգային ժողովը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ ԽՎ քարտուղարությանը Արցախի հետ ռոումինգը դարձավ 5 դրամ. հայկական երեք օպերատորներ Ադրբեջանի քայլերը ստանում են կործանարար հարվածներ. Դավիթ Տոնոյանը հանդիպել է Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպանին ՌԴ և Թուրքիայի արտգործնախարարները հեռախազրույց են անցկացրել Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ ԵՊՀ-ն դիմել է գործընկերներին՝ կոչ անելով դատապարտել Արցախի նկատմամբ ադրբեջանա-թուրքական ագրեսիան IYDU- ն կոչ է անում վերսկսել բանակցությունները` ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո. հայտարարություն Մակրոն. Ֆրանսիան Ղարաբաղի մարտերին Թուրքիայից իսլամիստների մասնակցության ապացույցներ ունի Արգիշտի Կիվիրյան. Հաստատապես հնարավոր է գտնել մեկ քիփլիկ խաղաղասեր պետություն, ով կճանաչի Արցախը Էրդողանը կրկին վիրավորել է Հայաստանը Լիբանանն ու Իսրայելը պայմանավորվել են ԱՄՆ միջնորդությամբ բանակցություններ սկսելու ժամկետների շուրջ Washingtom Examiner. Էրդողանը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հրադադարի հիմնական խոչընդոտն է «Մենք հաղթելու ենք, որովհետև գիտակցում ենք՝ ուրիշ ճանապարհ չունենք». իսրայելահայ հոգևորական Ազգային ժողովը նոր պատգամավոր ունի ՌԴ ԱԽ-ում նշել են Սիրիայից եւ Լիբիայից զինյալներին Լեռնային Ղարաբաղ տեղափոխելու վտանագավորությունը Ադրբեջանական կողմը ոչնչացրել է սեփական էլիտար ստորաբաժանումներից մեկը Իրանի տարածքում 3 արկ է ընկել. մեկ իրանցի երեխա է վիրավորվել Արցախում հրետակոծության տակ է հայտնվել Дождь հեռուստաընկերության տնօրենի տեղակալը ԱՄՆ կոնգրեսական. Ղարաբաղի վրա Ադրբեջանի եւ Թուրքիայի հարձակումը սպառնում է հրահրել ՆԱՏՕ-ին ՌԴ-ի հետ հակամարտության Գերտերությունները պահանջում են անհապաղ դադարեցնել պատերազմը Ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են նաև Agence France-Presse-ի լրագրողներին տեղափոխող մեքենան. ծանր վիրավորներ կան.(լուսանկարներ) Հակամարտությունում կանադական տեխնոլոգիաների օգտագործման վերաբերյալ պնդումները կհետաքննվեն․ Կանադայի ԱԳՆ Ամերիկացի օրենսդիր. Կոնգրեսին եւ վարչակազմին կոչ եմ անում անհապաղ դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելը Եւս մեկ ինքնաթիռ Թուրք լրագրողը կոչ է արել ոստիկաններին պաշտպանել ստամբուլահայերին սադրանքերից Խուսափեք զորակոչից, եթե արդեն զորակոչվել եք, հանձնվեք հայերին. Արցախի ԱԺ նախագահի կոչը՝ Ադրբեջանի բնիկ ժողովուրդներին Ռուսաստանի, ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությունը Արցախի հարցով՝ շուտով Էլինա Դանիելյան. Ով Հայաստան գա սրով, սրից էլ կկործանվի Հադրութը ենթարկվել է հրետանային հարվածների «Մեր հայերը պատերազմի մեջ են. դա կկոտրեր սիրտդ». Սեդա Ազնավուրի գրառումը՝ շանսոնյեի մահվան տարելիցին Անհատներ, բանկեր, կազմակերպություններ, Մայր Աթոռ. հրապարակվել է խոշոր նվիրատուների ցանկը «Երբ խաղաղ լինի, անպայման Հայաստան այցելեք». Ժաննա Լեւինա Դատապարտում ենք թուրքական ագրեսիան Տխուր եմ, որ Արցախի հակամարտության մեջ «կրակի վրա բենզին լցնող» երկրի պատգամավոր եմ. Կարո Փայլան Լելե Թեփեի տարածքում ՊԲ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի մարտական ուղղաթիռ Մի քանի դիտարկում երեկվա դրությամբ ԱԱԾ-ում բացահայտվել է նախկին բարձրաստիճան զինծառայողի կողմից պետական դավաճանություն կատարելու դեպք Իրանը թույլ չի տա, որ ահաբեկիչները տեղակայվեն հյուսիսային սահմանին հարակից տարածքներում «Եթե Էրդողանը շարունակի անցնել սահմանները, դա կարող է լինել նրա ոչնչացումը»․ Financial Times Ռազմաքաղաքական իրավիճակն Արցախում.ուղիղ Ադրբեջանի և Թուրքիայի գործողությունները չեն կարող առանց քաղաքական և իրավական հետևանքների մնալ «Արցախ չունենք ոչ մեկին տալու, Արցախը մերն է»․ Արթուր Աբրահամի ելույթը Բեռլինում Մակրոնը եւ Պուտինը քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը ԵՄ առաջնորդները կքննարկեն Լեռնային Ղարաբաղը, ինչպես նաեւ Թուրքիայի հետ հարաբերությունները Արայիկ Հարությունյանի ճեպազրույցը Ճապոնիան Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման եւ երկխոսություն սկսելու կոչ է անում Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը դատապարտել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան Բժիշկները պայքարում են ամեն զինվորի կյանքի ու առողջության համար Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն լարվածություն ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արգիշտի Քյարամյանին Ասադի խորհրդականը Թուրքիային մեղադրել է ԼՂ-ում հակամարտության հրահրման մեջ Ռուսաստանը կոչ է արել ահաբեկիչներին դուրս բերել Ադրբեջանից Մխիթար Հայրապետյանը հեռախոսազանգ է ունեցել Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի հետ Հայաստանի ՊՆ-ն ներկայացրել է Ադրբեջանի կորուստները՝ տասնյակ տանկեր, 3 «ՏՕՍ», 1 «Սմերչ» Ինչպե՞ս պայքարել ադրբեջանական ապատեղեկատվության դեմ. հայ փորձագետը նշել է սոցցանցերում սպառնալիքի հիմնական աղբյուրները Երեք նախագահներն Արցախում (լուսանկար) Իրաքը կպաշտպանի օտարերկրյա առաքելությունների շենքերը, հավաստիացրել է երկրի վարչապետը ՀՀ ՊՆ. Արցախի ուղղությամբ օդային հարվածների հրամանատարությունն Ադրբեջանը հանձնարարել է Թուրքիային «Մենք ապացուցել ենք դա նախկինում և կապացուցենք կրկին». Արմեն Սարգսյանը նամակ է հղել Աբու Դաբիի թագաժառանգին Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույցներ է ունեցել Ղրղզստանի եւ Ղազախստանի անվտանգության խորհրդի քարտուղարների հետ Ներքին թշնամին ակտիվ է անգամ հիմա «Թուրքիայի ղեկավարությունը հայերի սպանությունը քողարկում է «պատերազմ մինչեւ հաղթական ավարտ» բառերով». Թինա Կանդելակի Մակրոն. ես ասում եմ Հայաստանին եւ հայերին՝ Ֆրանսիան կխաղա իր դերը Կրեմլը հավանություն չի տալիս ղարաբաղյան սրացման հարցում Ադրբեջանին Թուրքիայի կողմից ցուցաբերված քաղաքական աջակցությանը․ Պեսկով
Հարցում

Պետք է մերժել «Պավլիկ Մորոզովին»․ Ավետիք Չալաբյանը՝ Հրայր Թովմասյանի դեմ քրգործի մասին

Հանրային գործիչ, «Ազգային Օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ հարուցված քրեական գործին և նրա ընտանիքի դեմ ճնշումներին։


Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Շաբաթվա սկզբին ես գրել էի նրա մասին, որ եկել է ժամանակը Սահմանադրական դատարանի շուրջ առաջացած ճգնաժամին օրինական, սահմանադրական լուծում տալու, և դրանով կանխելու նրա հետագա խորացումը, երկրի հեղինակությանը հասցվող հետագա վնասներով։


Բայց արի ու տես, որ գործող իշխանությունը դրա փոխարեն որոշեց գնալ բոլշևիկների լավ փորձված ճանապարհով, ինչ որ մի նորօրյա «Պավլիկ Մորոզովի» կեղծ մատնությամբ հերթական մատից ծծած քրեական գործը հարուցելով Հրայր Թովմասյանի նկատմամբ, անթաքույց ճնշում գործադրելով իր ընտանիքի անդամների, ներառյալ ծեր ծնողների և երեխաների հանդեպ, և վերածելով այս ամենը արդեն զզվելի դարձող, և ստալինիզմը հիշեցնող ֆարսի։

Չեմ կասկածում, որ այսօր էլ կգտնվեն մարդիկ, որոնք կասեն, որ «Հրոյին հասնում է»։ Ով որ այդպես է ասելու, խնդրում եմ սկզբից մտածի, թե ինչ երաշխիք կա, որ վաղը նույնը չի լինելու իր հետ, կամ ցանկացած իր մերձավորի, որը նախորդ իշխանության օրոք որևէ պաշտոն է զբաղեցրել, կամ նույնիսկ անպաշտոն, ինչ որ մի ծառայություն է մատուցել իշխանությանը, կամ ինչ որ մի փոքր զանցանք է գործել, կամ էլ ընդհանրապես ոչ մի բան չի արել, պարզապես մեկ այլ «Պավլիկ Մորոզովի» դուրը չի գալիս։

Եթե այսօր թույլ տանք, որ մեր երկիրը գնա այս ճանապարհով, վաղը կանգնել չի լինի, աստիճանաբար կհասնենք մինչև 37 թիվ։ Եթե կարծում եք, որ դա հնարավոր չի, մտածեք, ինչպես հնարավոր դարձավ, որ «Թավշյա, ոչ բռնի, սիրո հեղափոխությունից» մեկ ու կես տարի անց մեր երկրում այսքան ավելացել է բռնությունը, փողոցում ոստիկաններ են զոհվում, ատելությունը թունավորել է հասարակության կյանքը, ու ամեն օր զարթնում ենք մի որևէ սկանդալային նորությամբ։ Ինչպես հնարավոր դարձավ, որ մերժելով անցյալը, մենք հայտնվեցին հիմա մի տեղ, որ օր օրի ավելի շատ է նմանվում այդ նույն անցյալին, ընդ որում նրա վատթարագույն դրսևորումներով։

Իսկ եթե համաձայն եք հետս, միացեք իմ կոչին, պահանջեք դադարացնել այս զզվելի ճնշումը Հրայր Թովմասյանի անձի և ընտանիքի նկատմամբ, և ՍԴ հարցը լուծել իրավական, լեգիտիմ դաշտում, այնպես, որ այն ական չդառնա հաջորդ իշխանության համար, և թույլ տա երկիրը տանել ժողովրդավարության և զարգացման ճանապարհով»։

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan