ԱՄՆ փոխնախագահն ու պետքարտուղարը ժամանեցին Անկարա
Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսն ու պետքարտուղար Մայք Փոմփեոն ժամանել են Անկարա՝ հորդորելու Թուրքիային դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիսում:
Նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին պաշտպանել է այդ տարածքից ամերիկյան զորքերը դուրս բերելու իր որոշումը, պնդելով՝ «դա մեր սահմանը չէ», քրդերն էլ «հրեշտակներ չեն»:
«Մեր առաքելությունն է պարզել՝ կարո՞ղ ենք հրադադար հաստատել, թե՞ ոչ», - հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը: