Պուտինն ու Էրդողանը հեռախոսով քննարկել են Սիրիայի շուրջ զարգացումները
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել թուրք գործընկերոջ՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունից:
Ըստ աղբյուրի՝ հեռախոսազրույցը կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ: Երկու երկրների ղեկավարները քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը, ընդգծել, որ թուրքական զինված ուժերի ստորաբաժանումների և սիրիական կառավարական բանակի միջև բախումները կանխելու անհրաժեշտությունը: Բացի այդ, պետությունների ղեկավարները վերահաստատել են Սիրիայի տարածքային ամբողջականությունն ապահովելու իրենց հանձնառությունը:
Պուտինը և Էրդողանը խոսել են նաև սիրիական խնդրի քաղաքական լուծման կարևորության մասին և պայմանավորվել են աջակցել հոկտեմբերի վերջին Ժնևում ՄԱԿ-ի հովանու ներքո Սահմանադրական հանձնաժողովի նիստի անցկացմանը:
Բացի այդ, Պուտինը հրավիրել է Էրդողանին առաջիկա օրերին աշխատանքային այց կատարել Ռուսաստան, Թուրքիայի ղեկավարն ընդունել է հրավերը: