Կիևը կոչ է արել Եվրոպային խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Ուկրաինայի արտգործնախարար Վադիմ Պրիստայկոն Եվրամիությանը խնդրել է խստացնել հակառուսական պատժամիջոցները: Այդ մասին նա գրել է թվիթերյան էջում, հաղորդում է Газета-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Պրիստայկոն նշել է, որ ՌԴ-ի դեմ սահմանափակումները չեն կարող վերացվել այնքան ժամանակ, քանի դեռ «Ռուսաստանը չի կատարել Մինսկի համաձայնագրերի իր մասը»:
Բացի այդ, ըստ Ուկրաինայի ԱԳ նախարարի, ՌԴ-ի դեմ պատժամիջոցները պետք է խստացնել նաև «գրավյալ Ղրիմում անցկացվող ընտրությունների պատճառով»: