Էրդողանն աջակցություն է խնդրում թյուրքալեզու երկրներից
«Խաղաղության ակունք» անվանումով ռազմական գործողության ընթացքում Թուրքիան Սիրիայի հյուսիսում ահաբեկիչներից ազատել է հազար քառակուսի կմ տարածք: Այս մասին Բաքվում՝ Թյուրքալեզու երկրների համագործակցության հերթական գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Թուրքիան մտադիր է Սիրիայում իրենց վերահսկողության տակ գտնվող շրջաններում վերաբնակեցնել երկու միլիոն փախստական: Նա ասել է, որ սպասում է բոլոր եղբայրական երկրների աջակցությանը:
Նա թյուրքալեզու երկրներին կոչ է արել աջակցել Թուրքիային ահաբեկչության դեմ պայքարի հարցում:
«Փոխադարձ օգնությունը թյուրքալեզու երկրների փառահեղ ավանդույթն է»,- Բաքվում հայտարարել է Էրդողանը:
Top-News.am