Ուսպենսկայան թեժացրել է ամուսնացած Նիկոլայ Եֆրեմովի հետ սիրապեի մասին լուրերը (տեսանյութ)
Համացանցում 65-ամյա երգչուհի Լյուբով Ուսպենսկայայի եւ կինոյի ու թատրոնի 55-ամյա դերասան Միխայիլ Եֆրեմովի սիրավեպի մասին տեղեկություններ են տարածվել։ Պատճառը շանսոնի աստղի վարքագիծն է, որը «Սովրեմեննիկ» թատրոնում «Ամստերդամ» ներկայացումից հետո չի թաքցրել արտիստի նկատմամբ ջերմ զգացմունքները։
Երբ ներկայացման մասնակիցները բեմ են բարձրացել խոնարհվելու, Ուսպենսկայան անսպասելիորեն վազել է դեպի բեմ եւ գրկել Եֆրեմովին։ Ավելի ուշ Լյուբովը հրապարակում է արել բեմադրության եւ Միխայիլի դերասանական խաղի մասին հիացական արձագանով։ Երգչուհին թատերական բեմի աստղին «ընկեր» եւ «անհավանական մարդ» է անվանել։
«Երեկվա երեկոն, որը ես նվիրել եմ «Ամստերդամ» ներկայացմանը, ինձ բազմաթիվ տպավորություններ, դրական հույզեր ու էներգիա է պարգեւել... Միխայիլ Եֆրեմով, իմ ընկեր, դերասան, պարզապես անհավանական մարդ, շնորհակալություն հրավերի համար։ Լիցքավորվեցի։ Բոլորին խորհուրդ եմ տալիս դիտել այդ ներկայացումը»,- գրել է աստղը։
Ընդ որում, թատրոնում ներկաներին թվացել է, որ Ուսպենսկայան պարզապես ընկերոջ մոտ չէր եկել։ Առավել եւս այն դեպքում, երբ ավելի վաղ նրանք «պատահաբար» հանդիպել էին Մայամիում հանգստի ընթացքում, գրում է Teleprogramma.pro-ն։
View this post on InstagramВчерашний вечер, который я посвятила спектаклю «Амстердам», принёс мне массу впечатлений, позитивных эмоций и энергии, которую я готова подарить вам на концерте 13 октября
Հետևեք մեզ Telegram-ումՄենք աղետից աղետ ոչ միայն հետևություն չենք անում, այլև կատարելագործում ենք մեր անխելքությունն ու միշ... ԵՄ սկուտեղի վրա Հայաստանին սպասվում է վայրկենական կլանում թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից Փաշինյանի դրսի տերերը պահանջում էին, որ Զելենսկուն Հայաստանում պատվով, փառքով ընդունեն․ վերլուծական Ովքե՞ր են Ամերիաբանկ-ի հետ բանակցող BOGG-ի բաժնետերերը. փորձագետի մեկնաբանությունը Ռուսաստանը Հայաստանը զիջեց Թուրքիային Հայերը մեզ սովորեցնում են, որ երկու ուժերի միջեւ ըն...Նախկին ԱԱԾ-ականները՝ Զվարթնոցից ռուս սահմանապահներին հանելու մասին 1 Մահացել է Արարատ Զուրաբյանի դուստրը 2 Թալիբները նախատեսում են քարկոծելով մահապատժի ենթարկել կանանց դավաճանության համար 3 Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու ու կրճատելու սեւեռումը հասել է Դիլիջան 4 «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին 5 Հետազոտողները վերծանել են ացտեկների տեքստերը, որոնք պատմում են մայրաքաղաքի հիմնադրման և իսպանացիների ներխուժման մասին 6