1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 21 նոյեմբերի 2019թ., 00:00
37 հազար հնդիկի մուտքը Հայաստան արտագաղթի 90 տոկոս նվազում է ներկայացվում. (տեսանյութ) «Հայոց լեզուն» և «Հայոց պատմությունը» պետք է պաշտպանել Նիկոլ Փաշինյանից. (տեսանյութ) Ազգը պիտի ապրի այսօր և այսօր ծնի իր հերոսներին, գնահատի նրանց, այլ ոչ թե շարունակ հետ նայի, երազի անցյալի վերադարձը Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել 2020-ի ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին Փաշինյանին Միլանի եկեղեցում հարց ուղղած «վիդեոբլոգերը» ադրբեջանական ոստիկանության աշխատակից է (լուսանկարներ) Թուրքիայում հանդես եկող ֆուտբոլիստը հավաքական մեկնելու պատրվակով թիմից հեռացել է ու անհետացել Իտալական Ճառօրյայի հետքերով Թուրքիայում 12000 տարեկան լիճ են չորացրել՝ հռոմեական ոսկի գտնելու համար Ջո Բայդենը կոչ է արել ապաքրեականացնել մարիխուանան ԱՄՆ-ում Ամերիկացի միջատաբանը Մարսի վրա միջատներ է նկատել Պրոֆեսիոնալների բացակայության հետեւանքները Բանտարկյալը 1 մլն դոլարի միջազգային «աֆերա» է իրականացրել՝ դուրս չգալով խիստ ռեժիմի բանտախցից Կացության քարտի խնդիր չկա, իսկ ինձ ԱԱԾ–ն մեղադրում է մի բանում, որի հետ որևէ առնչություն չունեմ Հռոմի պապը կատակով ամուսնությունը համեմատել է բանտի հետ եւ ապագա փեսացուին խորհուրդ տվել աղոթել Ալաշուքյուր Փաշազադեն ԱՄՆ դեսպանին բողոքել է․․․ Ամենայն հայոց կաթողիկոսի՞ց Կլիմայի փոփոխությունը համաշխարհային տնտեսության վրա մոտ ութ տրիլիոն դոլար կնստի Ավստրալիայում ծառայողական շներին օգտագործում են անտառային հրդեհներից տուժած կոալաներ գտնելու համար Բացահայտվել է Զավորոտնյուկի ընտանիքի լռության պատճառը Երեւանի բյուջեն 2020-ին կունենա 9 միլիարդ 112 միլիոն դրամի պակասուրդ՝ ամենամեծը նախորդ տարիների համեմատ Դրանք փուչիկներ են, Ադրբեջանը հասկացել է, որ ուժային սցենարը չի հաջողվում Արցախյան հակամարտության ներկայիս բանակցային փուլը ինձ մոտ մտահոգություններ է առաջացնում. Սերժ Սարգսյան (տեսանյութ) «Սանիթեքը» կարո՞ղ է դիմել արբիտրաժ. Փաշինյանը վստահեցրել է, որ դատի չի տա Ռազմական գործողությունների դեպքում Ադրբեջանում կարող են ահաբեկիչներ հիմնավորվել․ Փաշինյան Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, եւ այս խնդիրը չունի ռազմական լուծում. Սերժ Սարգսյան «Պետք է չմոռանանք հայ ժողովրդի արժեհամակարգը». «Իմ քայլի» պատգաավորը՝ Ստամբուլյան կոնվենցիայի մասին Մենք ուրախ կլինենք տեսնել Հայաստանում Քիմ Քարդաշյանին՝ որպես ներդրողի․ Փաշինյան Սերժ Սարգսյանը խոսեց. Նա նահանջել է իր տված առաջին գնահատականից Ոստիկանի սպանության մեջ մեղադրվող 16-ամյա տղան, հնարավոր է, անմեղսունակ ճանաչվի Հունվարի 1-ից որ ապրանքներն են թանկանալու Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունումը շատ կարեւոր քայլ էր․ Փաշինյան Սուրիկ Խաչատրյանի ոդիսականը․ նախկին մարզպետի եղբայրը դատարան է դիմելու Փրկիչը. «Ժամանակների պատուհասն է այդ. այժմ կույրերին առաջնորդում են խելագարները» Իշխանության եւ ԼՀԿ-ի միջեւ անջրպետը խորանում է. Մարուքյանը պարզաբանում է պահանջել Մակունցից Ամուլսարի «խմորը» շատ ջուր է վերցնելու. նոր տեղեկություններ կան Մոսկվայում «դուխ են տվել» Ծառուկյանին. «Իմ քայլը»-ԲՀԿ ճակատամարտեր են սպասվում Ադրբեջանական սադրանք Միլանի հայկական եկեղեցում՝ Փաշինյանի հանդիպման ժամանակ Բժիշկը մահացել է ինֆարկտից, քանի որ գործընկերները չեն կարողացել ճիշտ ախտորոշում տալ Թուրքիան չպետք է պատերազմից փախչող մարդկանց օգտագործի ԵՄ-ի վրա ճնշման համար. Եվրախորհրդարանի նախագահ Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը ՆԱՏՕ-ին կոչ է արել նոր կյանք սկսել Բյուջեից սուբսիդավորում չի լինի, բայց ջրի սակագինը կմնա նույնը․ Գարեգին Բաղրամյան Ադրբեջանում աճել են ամուսնալուծությունները Ոչ թե կամավոր դարձնել, այլ ուժեղացնել հայոց լեզվի և հայոց պատմության դասավանդումը բուհերում Ինչ է սպասվում Արայիկ Հարությունյանի դեմ դուրս եկած ուսանողներին Վարչապետի խորհրդականը համարում է, որ Հենրիխ Մխիթարյանը թքած ունի հավաքականի վրա Ցավոք, չեմ կարող մասնակցել «Վերնատուն» ակումբին․ Արա Վարդանյանի նամակը բանտից Սիրուշոն Լոս Անջելեսում կմասնակցի հայկական զարդերի ցուցահանդես-վաճառքի միջոցառմանը Կամ Փաշինյանն ավելի մեծ կոռուպցիայի մեջ է գազի գործով, կամ նրա հերթական ստի փուչիկը պայթեց Հերթը հասավ հաշվապահին Ինչո՞ւ են հարսանիքի ժամանակ գյուղապետի որդին, եղբայրն ու եղբորորդին վիճաբանել իրենց ազգականի հետ․ մանրամասներ Լիբանանում դեռ անորոշություն է տիրում․ Շահան Կանդահարյան Ես կոչ եմ անում, որ Ձեր կառավարությունը և Դուք անձամբ հրաժարական տաք, դա ամենամեծ բանն է, որ կարող եք անել Հայաստանի համար. հայ գիտնականը՝ Փաշինյանին Ուշագրավ գրություն համայնքապետներին. ամեն ինչ ԼԳԲՏ համայնքի համար Արցախյան հակամարտության շուրջ կարծես թե հասունանում է ինչ որ անհասկանալի գործընթաց Հայկ Մարությանը Հնդկաստանի դեսպանի հետ քննարկել է Երևանում Գանդիի արձանը տեղադրելու գաղափարը Այսօր հանդիպել եմ ՀՀ ոստիկանության պետի ԺՊ Արման Սարգսյանի հետ․ Հրաչյա Հակոբյան «Մենք ցանկանում ենք ցույց տալ՝ ինչպիսին պետք է լինի իսկական տղամարդը»․ մոտոերթ`«Տղա´ եղեք» կարգախոսով (տեսանյութ) Էստոնիան Ռուսաստանից պահանջում է վերադարձնել «բռնազավթած տարածքները» Ինչո՞ւ մաքուր օդին սպորտով զբաղվելը կարող է վտանգավոր լինել առողջության համար Նիկոլապետություն․ Նիկոլի այցից 13 օր անց հարցաքննության է հրավիրվել իտալացի գործարարը Քրդամետ «Ազգերի ժողովրդավարություն» կուսակցությունը կոչ է արել արտահերթ ընտրություններ անցկացնել Թուրքիայում Դա սուպերերջանիկ օր էր, ես հաղթեցի. Նատալյա Վոդյանովա Նիկոլ Փաշինյանը Միլանում հանդիպում է հայ համայնքի հետ (ուղիղ) «Տաթևը դրախտ է երկրի վրա»․ ռուս բլոգեր (լուսանկարներ) Բաքվում հարսանեկան մեքենա է այրվել (տեսանյութ) Եվս մեկ վարկ՝ 10 մլն դրամ վարկ ՀՀ կրթության եւ առողջապահության բարելավման համար Սուրիկ Խաչատրյանը ՀՀ կվերադառնա բուժման ավարտից հետո ՀՀ-ում գիտական գործունեություն վարել նշանակել է ամեն առավոտ գնալ ինստիտուտ, սուրճ խմել եւ վերադառնալ տուն. Փաշինյան Ենոքավանում ընձառույծը հարձակվել է որսորդի վրա Ջոնսոնը խոստովանել է, որ հիանում է ԵՄ երկրների բոլոր ղեկավարներով Դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկի ինքնազգացողությունը բարելավվել է Թուրքիայի ԱԳՆ-ն կիսով չափ կրճատել է «ցեղասպանության թեզերի դեմ պայքարի բյուջեն». լրատվամիջոցներ Թուրքիան Ռուսաստանին վստահեցրել է, որ մտադիր չէ վերսկսել Սիրիայի հյուսիսում ռազմական գործողությունները Եգիպտացի առաջատար հնագետը հայտարարել է, որ մոտ է Թութանհամոն փարավոնի մահվան գաղտնիքի բացահայտմանը Իտալիայում ընտանի կենդանիների իրավունքները ցանկանում են հավասարեցնել երեխաների իրավունքներին Հունաստանում հանգած հրաբխի վայր այցելած զբոսաշրջիկը լուրջ այրվածքներ է ստացել (լուսանկարներ) Ավստրիայի իշխանությունները Հիտլերի տունը կվերածեն ոստիկանական բաժանմունքի Մեդվեդևն Ադրբեջանի փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի հետ կքննարկի երկկողմ հարաբերությունները Կոտայքի մարզի դատավորը դատապարտվեց 7 տարի, փաստաբանը՝ 2 տարի ազատազրկման Կառավարությունը լուծարում է ներքին աուդիտի բոլոր վարչությունները` ինչ են անելու աշխատողները Զելենսկին հայտարարել է, որ «արդեն ժամանակն է փոխել» Գերագույն ռադայի պատգամավորներին
Հարցում

Հարկային եկամուտների 3-րդ եռամսյակի պլանի կատարումը հարցականի տակ է

168.am-ը գրում է․

«Պետական բյուջեի կատարողականն այս տարվա սկզբին բարձր էր։ Առաջին կիսամյակում մուտքերի աճը հասավ ընդհուպ 25 տոկոսի։ Արձանագրվեց հարկային եկամուտների գերակատարում։ Բայց դա չի նշանակում, թե հետագայում էլ այդպես է լինելու։ Հարկային եկամուտների աճն արդեն սկսել է նահանջել։

Հարցականի տակ է հայտնվել հատկապես պետական բյուջեի երրորդ եռամսյակի պլանի կատարումը։ Ու որքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձում է պահպանել բարձր աճի տրամադրությունները, ենթադրվում է, որ առաջիկայում դրանից քիչ բան կմնա։

«Այս տարվա միայն կես տարվա արդյունքներով մենք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն գերակատարել ենք մոտավորապես 120-125 միլիոն դոլարով: Դա մոտավորապես այնքան է, ինչքան «Լինսի» հիմնադրամը տվել էր Հայաստանին»,- Միացյալ Նահանգներ կատարած այցի ընթացքում Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի այս հայտարարությունից առաջին տպավորությունն այն է, որ, եթե տարվա առաջին կեսին է հաջողվել այդքան ավել գումար հավաքել, ապա դեռ ինչքան պիտի հավաքվի մինչև տարեվերջ։ Բայց իրականում տարեվերջի հետ կապված նման սպասումներ չկան։ Այն, ինչ կա, եթե չպակասի, ապա հազիվ թե ավելանա։

Խոսքը հարկային եկամուտների այն 63 մլրդ դրամ գերակատարման մասին է, որը ժամանակին խոստացել էր վարչապետը։ Չնայած առաջին կիսամյակում արդեն այդքան ավել գումար հավաքվել է, ամեն դեպքում այդպիսին են պաշտոնական տվյալները, այնուհանդերձ դա դեռ չի նշանակում, թե հետագայում ևս շարունակվելու է գերակատարվող ցուցանիշների գերակատարումը։ Ինչպես մի քանի ամիս առաջ հայտարարում էր Պետեկամուտների կոմիտեի նախագահը, նման ակնկալիքներ չպետք է ունենալ։ Ընդհակառակը` երրորդ եռամսյակում հարկային մուտքերի նախատեսված պլանը կթերակատարվի։ Ու դա արդեն նկատելի է։

Երրորդ եռամսյակի առաջին երկու ամիսների հարկային մուտքերի կատարողականն այնպիսին չէ, որ կարող է թույլ տալ ապահովել նախատեսված եռամսյակային պլանը։ Սեպտեմբերի ցուցանիշները դեռևս չեն հրապարակվել, բայց հուլիս-օգոստոսի մուտքերը հուսադրող չեն. հավաքվել է ընդհանուր առմամբ 224 մլրդ դրամ։

Մուտքերը ցածր են եղել հատկապես օգոստոսին։ Այդ ամիս բյուջե է հաշվեգրվել ընդամենը 105,4 մլրդ դրամ։ Գումարը 7,9 մլրդ դրամով ավելի է նախորդ տարվանից, բայց աճի տեմպը այլևս այն չէ, ինչ արձանագրվում էր տարեսկզբին։ Օգոստոսին մուտքերը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցել են հազիվ 8,2 տոկոսով։ Դժվար է ասել, թե ինչ պատճառով, բայց աճի տեմպը հուլիսի համեմատ գրեթե կրկնակի ընկել է։ Չնայած այդ ընթացքում տնտեսության մեջ կտրուկ փոփոխություններ կարծես չեն արձանագրվել, ընդհակառակը` տնտեսական ակտիվությունը լավ էլ բարձր է եղել, այնուհանդերձ օգոստոսին 13,2 միլիարդով պակաս գումար է հավաքվել, քան հուլիսին։ Թե ո՞րն է նման տատանողականության պատճառը, հայտնի չէ։ Բայց ունենք այն, ինչ ունենք։

Ու հիմա նման դրսևորումներից հետո բյուջեի երրորդ եռամսյակի հարկային եկամուտների պլանը կատարելու համար Պետեկամուտների կոմիտեն ստիպված է սեպտեմբերին հավաքել շուրջ 150 մլրդ դրամ։ Մի բան, ինչը քիչ հավանական է, եթե ոչ՝ անհնարին։ Այս տարի միայն մեկ անգամ է հաջողվել դրանից ավելի հարկային եկամուտ ապահովել` ապրիլին։ Բայց ապրիլն ունի իր առանձնահատկությունը։

Ապրիլին մուտքերը գերազանցել են 166 մլրդ դրամը, և դա պայմանավորվել է մեկ հանգամանքով` ապրիլը հաշվետու ամիս է շահութահարկի տարեկան վճարումների համար։ Ամեն տարի էլ այդպես է. այդ ամսին մուտքերի շատ ավելի բարձր կատարողական է արձանագրվում։ Բայց դա չի նշանակում, թե նույնը լինելու է նաև հետագա ամիսներին։ Պատահական չէ, որ ապրիլի ռեկորդային մուտքերից հետո մայիսին դրանք նույնքան կտրուկ նվազեցին և կազմեցիչրն հազիվ 104-105 մլրդ դրամ։

Հուլիս-օգոստոսի հարկային մուտքերի կատարողականը վկայում է, որ բյուջեի երրորդ եռամսյակի պլանը հարցականի տակ է։ Այս տարվա բյուջետային համամասնություններով նախատեսված 373,7 մլրդ դրամից դեռևս հավաքվել է 224 միլիարդը։

Այն անհամեմատ քիչ է, քան նախորդ եռամսյակի առաջին երկու ամիսների մուտքերն էին։ Խոսքն ավելի քան 47 մլրդ դրամի մասին է։ Մի բան, ինչն էլ հնարավորություն տվեց տարվա առաջին կեսին ապահովել խոստացված հարկային հավելյալ մուտքերը։ Բայց արդեն երրորդ եռամսյակի արդյունքներով այն այլևս այդպիսին չի լինի։ Այդպիսին չի լինի նաև Միացյալ Նահանգներում Նիկոլ Փաշինյանի հայտարարած 120-125 մլն դոլարը։

Նախնական գնահատումներով՝ բյուջեի հարկային եկամուտների երրորդ եռամսյակի պլանը կթերակատարվի 20-25 մլրդ դրամով։ Իսկ դա նշանակում է, որ վարչապետի ասած գերակատարումն արդեն ինն ամիսների տվյալներով՝ կարող է լինել ոչ թե 63 մլրդ դրամ, այլ, ասենք` 40 կամ 45 միլիարդ։ Ու դեռ հարց է, թե տարեվերջի երեք ամիսներին որքանով հնարավոր կլինի հետ բերել կորցրածը։ Եթե, իհարկե, դարձյալ ասպարեզ չգան նախորդ տարվա վերջի աճպարարությունները, որոնց այդպես էլ մինչև հիմա մարդավարի բացատրություններ չեն տրվել։ Թեև հասկանալի է, որ դա հեշտ չէ։

Վերջին ամիսների հարկային մուտքերի դինամիկան իսկապես սկսում է անհանգստացնել։ Աճի տեմպը գնալով իջնում է։ Ու դա պարզորոշ երևում է. ապրիլին` նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, հարկային մուտքերի աճը հասնում էր գրեթե 32 տոկոսի, մայիսին այն կազմեց 22,3, հունիսին` 17,3, հուլիսին` 15,9 տոկոս։ Արդեն օգոստոսին աճի տեմպը նվազել է՝ ընդհուպ 8,2 տոկոսի։ Եթե առաջիկա ամիսներին այն չվերականգնվի, խնդիրներից խուսափել հաստատ հնարավոր չի լինի։

Զարմանալի է, որ դա տեղի է ունենում մի կողմից՝ պաշտոնապես արձանագրվող տնտեսական բարձր աճի, մյուս կողմից` բյուջեի հարկային մուտքերի վրա կարևոր դերակատարություն ունեցող մեկ այլ գործոնի` տրանսպորտային միջոցների ներմուծման ծավալների կտրուկ ավելացման պայմաններում։ Դժվար չէ պատկերացնել, թե ինչպիսին կարող էր լինել բյուջեի մուտքերի կատարողականը, եթե չլիներ ավտոմեքենաների ակտիվ ներկրումը։ Նշենք, որ միայն այդ գործոնի լրացուցիչ ազդեցությունը բյուջեի այս տարվա եկամուտների վրա գնահատվում է շուրջ 50-60 մլրդ դրամ։

 

website by Sargssyan