Լեմուրը պոկել է մեկնաբանի կեղծամը հենց ուղիղ եթերի ժամանակ
Ամերիկյան WALB հեռուստաալիքի մեկնաբան Յոլանդա Ամադեոն առանց կեղծամի է մնացել հենց ուղիղ եթերի ժամանակ: Նրա կեղծամը գլխի վրայից պոկել է լեմուրը, որ հարցազրույցի ժամանակ նստած է եղել նրա պարանոցին: Յոլանդան հարցազրույց վերցնելիս է եղել Eudora Farms կոնտակտային կենդանաբանական այգու տնօրենից: Մեկնաբանի գլուխը մերկացնելուց հետո լեմուրը նորից գնացել է տնօրենի մոտ, բայց մի քանի վայրկյանից հետո դարձյալ հարձակվել է կնոջ կեղծամի վրա: