Կասկադյորական վթար Երեւանում. մեքենան հայտնվել է ապառաժների վրա
Այս թեմայով
- Դանակահարություն՝ Երևանում․ անչափահասները տեղափոխվել են հիվանդանոց
- Հակակոռուպցիոն կոմիտե են տեղափոխել դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանին
- Արտակարգ դեպք՝ Երևանում. «Աստղիկ» ԲԿ են տեղափոխվել դանակահարված ու ծեծված երկու քաղաքացի
- Ծեծկռտուք ու կրակոցներ Տավուշի մարզում. կա վիրավոր
Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:
Ժամը 20:40-ի սահմաններում, Opel մակնիշի 34 MQ 939 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Սարալանջի նորակառույց ճանապարհից դեպի Սարի թաղ տանող հատվածում դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի, բախվել բազալտե եզրաքարերին, և առաջ ընթանալով բախվել ապառաժ քարերին ու հայտնվել քարերից մեկի վրա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդին օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղափոխեց հիվանդանոց: Վարորդին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ովքեր էլ հենց ահազանգել էին շտապօգնություն, և ըստ նրանց հայտնածի, բժիշկները ժամանել են շատ արագ: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: