Այսօր՝ 24 ապրիլի 2024թ., 00:00
Կոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ Կա արտաքին սատարում այս իշխանություններին․ Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու՝ ընդդիմության փորձերի մասին Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զոհերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան Ադրբեջանը սահմանագծման գործընթաց է իրականացնում Փաշինյանի ձեռքով. Սեյրան Օհանյան Կարևոր է, որ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև բախում չլինի. Շոլց Բաքուն շարունակում է Հայաստանից պահանջել փոխել սահմանադրությունը Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Ռոբերտ Քոչարյան Բայդենն ապրիլքսանչորսյան ուղերձում կրկին կիրառել է «ցեղաuպանnւթյուն» եզրույթը «Ես պահանջեցի, հայկական գերեզմանոցի համար տեղ հատկացրեցին». Գայանե Գեւորգյանը Հայաստանից տեղափոխվել է Վանում ապրելու 1915 թվականի իրադարձությունները «ցեղասպանություն չեն». Բաքվում Թուրքիայի դեսպան Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում դիմավորել են «Նիկոլ ցեղասպան» վանկարկություններով (տեսանյութ) Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Բելգիայի արտգործնախարար Զեկույց. Իրավապաշտպան կազմակերպությունները Հայաստանում ոստիկանության չարաշահումների աճ են արձանագրում Մատվիենկոն հանձնարարել է խոսնակ Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան Եթե Հայաստանը որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից, դա կլինի նրա ինքնիշխան իրավունքը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ամաչում են մարդամեջ դուրս գան Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար Առավոտից չի դադարում մարդկանց հոսքը դեպի Ծիծեռնակաբերիդ բարձունք (տեսանյութ) Ի՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը․ Հարութ Սասունյան 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարին նոր պաշտոն են տվել Անհանգստացած ենք Հայաստանում ոստիկանական բռնության դեպքերի աճով. Freedom House Մարիա Կարապետյանին «հուշումներով» ՔՊ-ական անդամները դեմ քվեարկեցին ընդդիմության նախագծին Մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի. Ամենայն Հայոց Կաթողիկոս Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու Իսկ անկլավները տալուց հետո կգա ադրբեջանցի փախստականների վերադարձի ժամանակը Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման․ Արշակ սրբազան Օրենք խախտողները Երևանում՝ Կառավարությունում նստած են. Բագրատ Սրբազան Ոսկեպար - Կիրանց ճանապարհը շարունակում է փակ մնալ. սպասում են Մհեր Գրիգորյանի այցին Կանաչ տարածքները բարելավում են աղիքների և մաշկի միկրոբիոմի կազմը Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակից մնալ, կարծում եմ՝ այնտեղ կան մարդիկ, որոնք հասկանում են ՌԴ-ի դերը Հայաստանի անվտանգության և տնտեսական զարգացման գործում Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը ԿՀՎ տնօրեն. Առանց ԱՄՆ-ի օգնության Ուկրաինան կարող է պարտվել պատերազմում մինչև տարեվերջ WhatsApp-ում արհեստական բանականության գործառույթ կներդրվի․ ի՞նչ է այն անելու Էդ խեղճ մարդիկ ի՞նչ են անում, երկու կոպեկ փող են աշխատում․ քաղաքացի Խանութներում 30 տարեկան բարետես աշխատող են ուզում․ Բարետես եմ, բայց 30 տարեկան չեմ․ առևտրական 3 ելույթ «նախկին» Փաշինյանից՝ բռնությունն արմատախիլ անելու մասին ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ» Իսրայելի կողմից Իրանին հարվածելու թիրախը եղել է Սպահան քաղաքի մոտ գտնվող ավիաբազան Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու դպրոցների պահարանների կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև hրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյան Փորձում են այնպես անել, որ հայերը մոռանան Արցախի կորստի մասին՝ ջնջելով «Արցախ» անունը ժողովրդի հիշողությունից Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը Մենք հետևողական ենք լինելու, սա չի կարող մնալ անհետևանք․ Լևոն Քոչարյանը՝ Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Թրենդային է դարձել ընդդիմադիր դաշտի ներսում, որ խորհրդարանական ընդդիմությունն ավելի շատ ունենա ընդդիմություն, քան իշխանությունները Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. Գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Փաշինյանի՝ տավուշյան վերջին այցից հետո ՔՊ-ում փորձում են հասկանալ՝ ինչ է փոխվել վերջին օրերին Իրական արդարությունն այն է, որ ԼՂ-ից տեղահանվածները վերադառնան․ Բրեդ Շերման Իսրայելը հարվածել է Իրանին. լրատվամիջոց Կմասնակցի արդյոք Փաշինյանը Մոսկվայում կայանալիք շքերթին Սրանց «թեթև» ձեռքով շատ արագ մոտենում է անվերադարձի կետին․ Մհեր Մելքոնյան Հագեցնող սնունդը նվազեցնում է քաղցրեղենի ցանկությունը Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան Տղամարդը դատի է տվել 50 կանանց, որոնց հետ ծանոթացել է Tinder-ում Չափազանց բարդ տնային աշխատանքը վնասում է երեխաներին Սպորտ դիտելը ակտիվացնում է ուղեղում պարգևատրման համակարգը Վրաստանի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը ներշնչվել է Կրեմլի կողմից․ Միլլեր Խաղաղ օվկիանոսում հայտնաբերվել են ավելի քան 50 նոր տեսակի օրգանիզմներ ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար Դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյան՝ Պետրոս Ղազարյանին Անընդունելի է ՀՀ առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջում՝ առանց սահմանազատման գործընթացի ամբողջական իրականացման․ «Ապրելու երկիր» Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը կոչված է կանխելու Ուկրաինայի ճակատագրի կրկնությունը, Կոբախիձե Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին (տեսանյութ) Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Ուկրաինան ինքը պետք է բանակին ապահովի կենդանի ուժով․ Ստոլտենբերգ Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց ԵՄ-ն ի գիտություն է ընդունում ԼՂ-ից ռուսական զnրքերի դուրսբերման մասին հայտարարությունը Վայոց ձորում կողաշրջվել է իրանական համարանիշերով բեռնատարը Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով Հայաստանը 2023-ին կոնյակի ամենախոշոր մատակարարն է Ռուսաստանին ԼՂ հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ հայրենիք, եթե ապահովվի նրանց անվտանգությունը. ՌԴ ԱԳՆ Ժողովրդավար և խաղաղ հայ ժողովուրդը բախվում է իր ամենամութ օրերը հիշեցնող սպառնալիքների․ կոնգրեսական
Հարցում

Ոստիկանությունը միշտ էլ օրվա իշխանության ծառայողն է. Գարիկ Սարգսյան (տեսանյութ)

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը հերքում է լուրերն այն մասին, թե ինքն անձնական խնդիրներից ելնելով է դադարեցնել Նորաշեն համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանի լիազորությունները:

«Ոչ մի նման խնդիր չի եղել, ինքն էլ կարող է փաստել, դուք կարող եք իրեն էլ հարցադրում անել՝ արդյո՞ք մեր հարաբերությունները լավ են եղել, թե վատ։ 2016 թվականի սեպտեմբերի 18-ին մենք նույն օրն ենք ընտրվել համայնքի ղեկավար։ Ծանոթացել ենք մարզպետարանում, ունեցել ենք շատ լավ հարաբերություններ, դեռեւս 2017 թվականին երբ մահափորձ էր իրականացվել Նորաշենի համայնքապետ Նորայր Գրիգորյանի նկատմամբ, ես իրեն զանգել եմ, որպիսությունը հարցրել եմ։ Հեղափոխության օրերին ես նրան կոչ եմ արել միանալ հեղափոխությանը, մեր հարաբերությունները շատ լավ են եղել։ Հեղափոխությունից հետո, երբ նշանակվել եմ մարզպետ, կրկին ջերմ հարաբերություններ ենք ունեցել, իսկ թե ինչն է հարաբերությունների լարման պատճառը եղել, մենք միջանձնային որեւէ խնդիր չունենք, կոնֆլիկտ չկա։ Ես զուտ որպես մարզպետ միշտ պահանջել եմ նրանից՝ հաշվետու լինել ավագանու առաջ։ Եռամսյակային հաշվետվությունը կամ տարեվերջյան բյուջեի կատարողականը պատշաճ ներկայացնել ավագանուն, ոնց որ ավագանին պահանջել է։ Այդ ամենի փաստող գրությունները կան, թե ինչպես են ավագանիները դիմել մարզպետարան, մենք դիմել ենք համայնքի ղեկավարին, սակայն նրա կողմից օրենքով պահանջվող իր պարտականությունները չի կատարել»,- այսօր՝ հոկտեմբերի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց մարզպետը։

Մարզպետը հերքեց նաեւ այն տեղեկությունը, թե ինքը Նորաշենի նախկին համայնքապետին առաջարկել է դառնալ ՔՊ կուսակցության անդամ. «Շատ համայնքների ղեկավարներ մեծ ցանկություն կունենային նաեւ այսօր լինել ՔՊ կուսակցության անդամ, բայց իմ եւ մեր քաղաքական ուժի կողմից ոչ մի համայնքի ղեկավարի նման առաջարկ հեղափոխությունից հետո չի եղել։ Արարատի մարզում հեղափոխությունից հետո չկա մեկ համայնքի ղեկավար, որ կասի դարձել է ՔՊ կուսակցության անդամ»։

Ճշտող հարցին՝ այսինքն ցանկություն ունեն, սակայն իշխանությունը ընդառաջ չի գնո՞ւմ, մարզպետն ասաց. «Ուղղակի մեկ օրվա հարց չէ, մարդիկ իրենց քաղաքական հետագծով եւ իրենց արժեքային համակարգով, իրենց գաղափարներով պետք է հարեն այդ կուսակցությանը, որպեսզի մաս դառնան մեր կուսակցության»։

Հարցին՝ նախկին հանրապետականներ են նշանակվել նաեւ գործող իշխանության օրոք, արդյո՞ք երկակի ստանդարտներ են գործում, եւ այդ դեպքում, ինչպես նախկին ոստիկանապետ Հունան Պողոսյանը նշանակվեց Սյունիքի մարզպետ, Գարիկ Սարգսյանն ասաց.

«Ուսադիր կրողը չի կարող լինել կուսակցության անդամ։ Այդ թվում Հունան Պողոսյանը, նա Հանրապետական կուսակցության անդամ չի եղել։ Նա եղել է ՀՀ ոստիկան, սպա, գեներալ, եւ պետք չէ կապել դա Հանրապետական կուսակցության հետ»։

Դիտարկմանը, երբ գործող իշխանությունը ընդդիմություն էր, ասում էր, որ ոստիկանը ծառայում է օրվա իշխանությանը, մարզպետը նշեց.

«Ոստիկանությունը միշտ էլ օրվա իշխանության ծառայողն է, ժողովրդի ծառայողն է, եւ եթե ժողովուրդը իր մեծամասնության քվեն տվել է իշխանությանը, ապա ծառայելով իշխանությանը՝ ծառայում են ժողովրդին։ Մեծ լեգիտիմությունը ունեցող իշխանությունը ժողովուրդն է»։

Հարցին՝ արդյոք հնարավոր է Նորաշենում կատարված դեպքերի վերաբերյալ ինքը հրաժարական ներկայացնի, մարզպետն ասաց, որ նման մտադրություն չունի. «Եթե մենք ապրում ենք իրավական երկրում, Տեղական ինքնակառավարման օրենքն ասում է, որ համայնքի ղեկավարը պարտավոր է ամեն 2 ամիսը մեկ ավագանու նիստ հրավիրել, իսկ 6 ամիս չհրավիրելու դեպքում նրա լիազորությունները դադարեցվում են օրենքի ուժով, եւ մենք այդպես էլ վարվել ենք»։

Դիտարկմանը, Եթե նիստեր չի հրավիրել, ապա ինչպես է նիստերի արձանագրությունները հայտնվել մարզպետարանի կայքում, մարզպետն ասաց, որ դրա վերաբերյալ իրենք համայնքապետարանում կատարել են ուսումնասիրություններ, եւ պարզվել է, որ այդ նիստերը հրավիրված չեն եղել պատշաճ կարգով. «Իրենց հրավիրելը ես չէի համարի պատշաճ նիստեր հրավիրել, որովհետեւ նիստեր հրավիրում են 1 շաբաթ առաջ, ավագանուն ցանուցում են պատշաճ, նիստի օրակարգը 3 հազարից ավելի բնակչություն ունեցող համայնքապետարանի կայքում տեղադրվում է համակարգային հարցերը։ Դրանից հետո տեղադրվում են նաեւ նիստի արձանագրությունները եւ որոշումները, որը համայնքի ղեկավարը չի կատարել։ Եվ այդ արդյունքներն էլ ներկայացրել ենք լիազոր մարմնին»։

Նա ասաց, որիր կողմից նշանակված ժամանակավոր պաշտոնակատարն արդեն իր լիազորությունների մեջ է, կատարում է իր պարտականությունները, եւ համայնքում բնականոն պրոցեսներ են։

Հարցին՝ արդյոք Կառավարությունը գոհ է իր աշխատանքից, մարզպետն ասաց.

«Մեր աշխատանքի գնահատականը տրվում է տարեվերջում, մեր կատարած աշխատանքների ամփոփ մենք հաշվետվություն ենք ներկայացնում Կառավարություն, մեր առջեւ դրված խնդիրները եթե պատշաճ կատարված են լինում։ Այդպիսի կարգ չկա, որ հրապարակային գնահատական տրվի»։

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan