Խաղաղության Նոբելյան մրցանակը վարչապետին, բայց Եթովպիայի
Խաղաղության Նոբելյան մրցանակին արժանացել է Եթովպիայի վարչապետ Աբիյ Ալի Ահմեդին՝ Էրիթրեայի հետ սահմանային հիմնահարցը լուծելու նախաձեռնության համար:
Աբիյ Ահմեդը վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2018թ. ապրիլին: Նա հայտարարեց, թե ցանկանում է վերսկսել բանակցությունները հարեւան Էրիթրեայի հետ: Նրա մշակած ծրագիրը երկու երկրները դուրս բերեց ոչ պատերազմ, ոչ խաղաղուիթյուն փակուղային վիճակից:
Եթովպիայի վարչապետը համաձայնել է ընդունել սահմանի հարցով Միջազգային արբիտրաժային դատարանի բոլոր որոշումները:
Նոբելյան հանձնաժողովը շեշտում է, որ խաղաղության հասնել հնարավոր չէր լինի առանց Էրիթրեայի նախագահի բարի կամքի:
Top-News.am