1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 16 դեկտեմբերի 2019թ., 00:00
«Պաշտոնական թուղթ է կեղծվել». Դավիթ Խաժակյան Մակրոնը խնդրել է վերադարձնել Նապոլեոնի մտերիմ զինակցի՝ Ռուսաստանում հայտնաբերված մնացորդները «Գուցե փորձեք «ասֆալտին փռելը» կամ «թաթիկներ կտրելը» արտահայտությունն արդարացնել ու ասել՝ դա բռնության կո՞չ չէ». Անի Սամսոնյանը՝ Մարիա Կարապետյանին «Սարքել են, 100 %-ոց սուտ է». Հայկ Մարության Օդանավն արտակարգ վայրէջք է կատարել ծանրաբեռնված մայրուղու վրա (տեսանյութ) Եթե մեր ավիաընկերությունները շուտ դիմեին Եվրոպա թռչելու համար, խնդիրն ավելի շուտ կառաջանար. Տաթեւիկ Ռեւազյան Լիբանանի մայրաքաղաքում շարունակվում են ավերածությունները եւ ոստիկանների դեմ դիմակայությունը Ֆրանսիական պրոֆմիությունները տարակարծիք են Ծննդյան տոներին գործադուլների հարցում Կարգին Հայկոյի կարգին տրանսպորտը Ֆրանսիան Սուրբ Ծննդյան տոներին կարող է մնալ առանց երկաթուղային տրանսպորտի Դուք ուրիշ հերոսի անուն չգիտեք․ Անի Խաչատրյան 2020-ի բյուջեի և սպասվող թանկացումների մասին (տեսանյութ) Խորհրդարանի մշտական հանձնաժողովը քննարկում է ատելության հրահրման դեմ պայքարի խումբ ստեղծելու հարցը Ինչ-որ մեկը ծաղրում է մեր պետականությունը Մենք դարձել ենք անարդյունավետ գործող մարմին․ Դավիթ Խաժակյան Հայտնում եմ, որ որպես քաղաքացի ունեմ իմ քաղաքացիական դիրքորոշումը Ահազանգ. Ոստիկանը՝ ապօրինի եւ դաժան շնամարտերի մասնակից Գիտնականները գտել են ալկոհոլի և ուռուցքների միջև կապը Երթուղայինի դուռն ընկավ հենց ընթացքի ժամանակ. (լուսանկարներ, տեսանյութ) «Հայփոստ»-ի աշխատակիցը յուրացրել է քաղաքացու կենսաթոշակը. Նրան մեղադրանք է առաջադրվել Վրաստանը 7 միլիոն դոլարի պարտք ունի Ադրբեջանին ԱԱԾ-ում տեղի է ունեցել տնօրենին առընթեր խորհրդի նիստ. Օրակարգում ՀՀ անվտանգության դեմ ուղղված սպառնալիքներն են եղել Էրդողանն ԱՄՆ-ին սպառնացել է փակել 2 ռազմաբազաներին հասանելիությունը, Պենտագոնի պատասխանը սպասեցնել չտվեց Դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու բողոքը Wizz Air բյուջետային ավիաընկերությունը չվերթներ կկատարի Հայաստան․ ասուլիսը՝ ուղիղ Ի հավելումն «Անտիֆեյք»-ի հետաքննության Դա սադրանք էր, որի նպատակն էր հասարակության աչքերում «փչացնել» ԱԳ նախարարին ԼՂ խնդրի կարգավորման հարցում Փաշինյանի մոտեցումը, փաստացիորեն, սպասարկում է Ադրբեջանի շահերը. Վիտալի Բալասանյան Մաքսատան տարածքում մեքենան տեղաշարժելու համար՝ 5000 դրամ․ ահազանգ Մի քանի դիտարկումներ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի սահմանադրականության վերաբերյալ «Նախահարսանեկան» հետազոտություն Ադրբեջանում․ 135 մարդու մոտ ՁԻԱՀ է հայտնաբերվել Ամենօրյա սովորություններ, որոնք ծերացնում են ձեզ Ֆրանսիան հայտարարել է Ռուսաստանի հետ երկխոսելու անհրաժեշտության մասին Նոր մանրամասներ` Երևանում 3 պատանիներին դանակահարության դեպքի վերաբերյալ. հայտնի է կասկածյալի ինքնությունը Ամոթից կմեռնեի. Արսեն Բաբայանը՝ պետական համակարգի մասին Բավարիայում հնարել են յուրահատուկ միջոց ճանապարհներին մերկասառույցի դեմ պայքարելու համար ՀՀ արտաքին քաղաքականությունը վերահսկվում է Սորոսի գրասենյակի կողմից․ քաղաքագետ Ուկրաինան արտաքսել է ադրբեջանցի բլոգերին, Բաքվում նրան կալանավորել են Մխիթարյանը փոխարինման մտավ և 4 րոպե անց դարձավ գոլի հեղինակ (տեսանյութ) Սենատում համարում են, որ իշխանությունից Թրամփի հեռացումը մեծ վնաս կհասցնի ԱՄՆ-ին Զիմբաբվեի փոխնախագահի տիկինը կալանավորվել է մեքենայությունների եւ փողերի լվացման մեղադրանքով Ֆրանսիան Արգենտինային կարտահանձնի ռազմական դիկտատուրայի ժամանակ զանգվածային սպանություններում կասկածվող Սանդովալին Էրդողանը ԱՄՆ-ին սպառնացել է ճանաչել հնդկացիների ցեղասպանությունը՝ ի պատասխան Հայոց ցեղասպանության ընդունմանը ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը հաջորդ շաբաթ կհաստատի Թրամփի դեմ մեղադրանքները իմփիչմենթի շրջանակում. Շիֆ Հայաստանի նախագահն առաջարկել է Ռուսաստանի էկոնոմիկայում ներգրավել արտերկրից հայ ներդրողներին Գնաճը մեզ հետապնդում է նախատոնական օրերին․Արմեն Պողոսյան Նոր իշխանավորները վերամբարձ, արհամարհական դիրքերից են շփվում պետական ծառայողների հետ. Նարեկ Մալյան «Բռնարարը դու ես». Թուրքիայի պատգամավորները խորհրդարանում երգել են այդ երգը՝ բողոքելով կանանց սպանությունների դեմ Իմ ղեկավարած քաղաքում լկտիությունը ջախջախվելու է, սանձարձակության հետ կոմպրոմիս չի լինելու. Դավիթ Խուդաթյան Արտակարգ դեպք Երեւանում. 7 անգամ կրակել են ոստիկանական ավտոմեքենայի վրա Ալիևի օգնականը հայտարարել է, որ Հայաստանը խոչընդոտում է Ղարաբաղի շուրջ բանակցություններին Նիկոլ Փաշինյանն՝ ընդդեմ պետական կառավարման համակարգի Հայաստանում վերականգնվել և վերանորոգվել են ՀՌՇ ռազմական օբյեկտները Օզիլի պատճառով Չինաստանում չեն ցուցադրի «Արսենալ»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպումը Այսօր արդեն 2700 ստերջացված, պատվաստված ու համարակալված թափառող կենդանի կա. Հակոբ Կարապետյան ԱՄՆ-ն փորձարկել է ռուսական С-400 համակարգը հաղթահարող հրթիռ Կրեմլից հայտնել են, թե ով է ընդհատել Պուտին-Զելենսկի դեմ առ դեմ հանդիպումը ԱՄՆ Սենատը հաջորդ շաբաթ կքննարկի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցը Չինաստանը հետաձգել է ԱՄՆ-ի դեմ նոր մաքսատուրքերի սահմանումը Բախումներ Բեյրութի կենտրոնում Խորը բացվածքով զգեստն Իրինա Շեյքին ոչինչ չի տվել. մոդելը չի թաքցրել ներքնազգեստը Երևանում կոտրել են միանգամից մի քանի արագաչափ Բիձինա Իվանիշվիլի. «Եվրոպան է Վրաստանի ապագան» Հայտնի են անցնող տասնամյակի լավագույն գաջեթները Չինաստանում թողարկել են ապագայի գնացք, որն անցնում է վիրտուալ ուղիներով Առողջությունը պահպանելու եւ կյանքը երկարացնելու երեք անսպասելի միջոց. ամերիկացի բժշկի խորհուրդները Պորոշենկոն Ուկրաինայում ներգրավված է 15 քրեական գործի շրջանակում Ուսուցիչը կարտոֆիլով աստղերի զվարճալի կերպարներ է ստեղծում 58-ամյա մարզուհին նոկաուտի է ենթարկել 21-ամյա մրցակցին Պուգաչովան պատմել է հանրահայտ լինելու պատճառով չիրականացրած երազանքի մասին Նաստասյա Սամբուրսկայան ՝ խորը դեկոլտեով ալ կարմիր զգեստով Երևանում թալանել են Վրաստանի դեսպանի Mercedes-ը Պատմական զուգահեռներ Մի ուրացեք անցյալը, քանզի շատ շուտով դուք էլ անցյալ կդառնաք Թավշյա հեղափոխականները սննկացնում են մասնավոր հեռուստաընկերություններին Վիլնյուսի օդանավակայանի տոնաշառը զարմացրել է բոլորին Չքնաղ հայուհին այս հանրապետության առաջին տիկինն է «Շուկայում հայտնվել է ցածրորակ, փտած մսամթերք». Մելիտա Հակոբյանը սպառողներին կոչ է անում զգոն լինել Լիդիանը ստեղծել է երկու դուստր կազմակերպություններ, որոնց միջոցով փորձում է մտնել աբրիտրաժ.Շիրակ Բունիաթյան 6.9 մագնիտուդով երկրաշարժ Ֆիլիպիններում. կան փլատակներ, բնակիչները խուճապի մեջ են
Հարցում

Արցախը մի սարքեք ինչ-որ ռազբորկաների, մուտիլովկաների, անեծքների դաշտ

Վիտալի Բալասանյանի վերջին հարցազրույցը փոթորիկ է առաջացրել սոցիալական ցանցերում եւ մամուլում: Մի իսկական «բոլոլա է ու ահավոր բազառ»։ Գնահատականներն ամենատարբեր են՝ սկսած նրանից, որ նա իրեն պահում է ոչ թե որպես Արցախի նախագահի թեկնածու, այլ՝ խուլիգան։ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, օրինակ, հայտնել է, որ ամեն անգամ Ստեփանակերտում Սերժ Սարգսյանի հետ խմբակային հանդիպումներից հետո Վիտալի Բալասանյանի մոտ սրացումներ են սկսվում, որոնք ավելի շատ շեղումներ են հիշեցնում: Ղարաբաղյան արմատներով Գրիգորյանն ամփոփել էր ղարաբաղցիների հայտնի խոսքով․ «Հըրսընքանը ետը նըղարա չըն թխում»։ «Սասնա ծռեր»-ն են հայտարարել, որ գեներալ Բալասանյանի հայտարարությունում հանցակազմ կա իրենց՝ «Սասնա ծռերի» նկատմամբ։

Բալասանյան-Հայաստանի իշխանություններ հերթական ռաունդին, ի պաշտպանություն Բալասանյանի, ձայներ եւս հնչեցին, ըստ որում՝ թե՛ Հայաստանից, թե՛ Արցախից։ Աղվան Վարդանյանը, օրինակ, Բալասանյանին վիրավորած Գրիգորյանի մասին ասաց, որ ժամանակը ջնջում է փոքրերին։ Ղարաբաղից պատգամավոր Արզիկ Մխիթարյանն ասաց, որ Արմեն Գրիգորյանը հասնում է անտակտության, չի կարելի Արցախի հերոսի մասին այդպես խոսել։

Եվ անգամ ադրբեջանական Haqqin.az-ն անդրադարձավ թեմային․ «Փաշինյանին սպառնում է ֆիզիկական ոչնչացմամբ․ քաղաքացիական պատերազմն Արարատ լեռան հետեւում չէ»։

Ի դեպ, երեկ հայտնի դարձավ, որ Բալասանյանի հայտարարությունները կարող են ունենալ նաեւ իրավական հետեւանքներ․ ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնեցին, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի արած հայտարարություններն ուղարկվել են ԱԱԾ տնօրենին՝ դրանցում նշված հանգամանքները ստուգելու նպատակով։ «Հրապարակը» զրուցել է Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ։

- Արցախում, պարոն Բաբայան, ինչպե՞ս են դիտարկում այս բանավեճն ու Բալասանյանի տեղացած սպառնալիքները։

- Նախ ասեմ, որ Բալասանյանի հայտարարությունները որեւէ կապ չունեն պաշտոնական Ստեփանակերտի հետ, Արցախի Հանրապետության պաշտոնական տեսակետի հետ։ Ես ասում եմ՝ Արցախը մի սարքեք ինչ-որ ռազբորկաների, մուտիլովկաների, նզովքների դաշտ։ Որեւէ մեկն իրավունք չունի՝ իր պահվածքով, իր քայլերով, զգացմունքներով։ Արցախը սրբություն է, եւ բոլորը պարտավոր են այդ սրբությունը պահպանել․․․ լինի Արցախից, հատկապես՝ Արցախից։ Ով ուզում է լինի։ Հետեւաբար, սա պարոն Բալասանյանի խիստ անձնական կարծիքն է։ Եվ ես՝ որպես քաղաքական ուժի ներկայացուցիչ, որպես անձնավորություն, կարծում եմ, որ անթույլատրելի է մեկը մյուսին անպատվելը, խախտել մեր միասնականությունը, մեկս մյուսի հետ թշնամանալը։ Միգուցե պետք է քննադատություն, բայց այն պետք է լինի կառուցողական, որպեսզի օգնի, այլ ոչ թե անեծքների տեսքով լինի։ Սա մեր միասնականությունն է թուլացնում։ Ամեն ինչ փորձել ենք, հիմա դա է, հա՞, մնացել։ Դատապարտելի է ցանկացած արարք, որը թուլացնում է մեր միասնականությունը, երբ ինչ-որ շիզոֆրենիկ հայտարարում է, որ ղարաբաղցիները թուրք են․․․ կամ՝ ոտնձգությունները կա՛մ մայր Հայաստանի, կա՛մ Արցախի նկատմամբ։

- Հայկ Խանումյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ Վիտալի Բալասանյանը Բակո Սահակյանի հետ համաձայնեցված է գործում։

- Ես քաղաքական դեմագոգների հայտարարությունները չեմ մեկնաբանում։ Պարզ է, թե ինչու է այդպես ասում։ Ես էդ մարդուն չեմ համարում ողջամիտ քաղաքական ուժ։

- Պարոն Բաբայան, Վիտալի Բալասանյանը հնարավոր է՝ նախագահի թեկնածու լինի, եթե մարդը խելագարության կանխավարկածով չի շարժվում, առանց հաշվարկի, որ կա նման էլեկտորատ Արցախում, կանի՞ նման հայտարարություն։ Միգուցե, այնուամենայնիվ, Արցախում կա՞ն նման տրամադրություններ կրողներ։

- Այդպիսի տրամադրություն կրող Արցախում չկա։

- Ինչո՞ւ է, ուրեմն, ասում։

- Չգիտեմ՝ իրենից հարցրեք։ Ես նորից եմ ասում՝ չի կարելի, սահմանն այստեղ է, Ադրբեջանի տարածքից երեւում է։

- Չե՞ք ափսոսում, որ նման անհավասարակշիռ բնավորություն ունեցող մարդը նշանակվել էր Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար։

- Խնդիրն այն է, որ մարդիկ կարող են ունենալ այս կամ այն կարծիքները, բայց ինչքան էլ ծայրահեղությունները, զգացմունքները՝ մի կողմ, մենք ունենք մեկ գերնպատակ՝ մի հայրենիք։ Եվ այդ հայրենիքը որեւէ մեկն իրավունք չունի խարխլելու։

- Չե՞ք կարծում, որ Ստեփանակերտից կամ Երեւանից ինչ-որ կոչ-առաջարկ կարող է հնչել, նախաձեռնություն, որ Արցախի ու Հայաստանի քաղաքական գործիչները չպետք է, չեն կարող միմյանց հրապարակային վիրավորանքներ հասցնել, որ եկեք այս մասին պայմանավորվածություն ձեռք բերենք։

- Պիտի լուրջ աշխատանք տարվի՝ սկսած դաստիարակչական ոլորտից, մսուր-մանկապարտեզից։ Սա լայն ճակատ է, ես, օրինակ, Ֆեյսբուքում խնդրել եմ երբեւիցե չօգտագործել «հայաստանցի» բառակապակցությունը Հայաստանի մեր քույրերի ու եղբայրների մասին։ Առաջարկել եմ ասել «երեւանցի», «գյումրեցի», «վանաձորցի», «սյունեցի», որովհետեւ մենք էլ ենք հայաստանցի։

- Ձեզ մոտ նաեւ «գյալմա» բառն էր օգտագործվել։

- Այո, բայց դա մենք ժամանակին դատապարտել ենք ու պետք է դատապարտենք։ Պիտի Հախվերդյանի պես մարդու երեսին թքեն, ասեն՝ էս ի՞նչ եք անում։

 

website by Sargssyan