Այսօր՝ 28 մարտի 2024թ., 00:00
ԱՄՆ-ն 2024 թ. 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին պաշտպանության համար Ուկրաինան առաջնագծում այժմ լճացման վիճակում է և բացառապես պաշտպանվում է. Զելենսկու գրասենյակ Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարություններից հետո Արցախի պետական և քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք. Սաղաթելյան Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնողները եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Որքան են վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար Տավուշի հարցով իշխանությունը պահեստային տարբերակներ է նախատեսել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում քաոս է ՔԿ-ն մտել է դատարան և Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը օգնականի վերաբերյալ հարցեր է տվել Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը ՆԳ նախարարը քաղաքական լուրջ վրիպում է թույլ տվել Գուրգեն Արսենյանը ՔՊ-ից նեղացած է 15-օրյա ժամկետում տուգանքը վճարելու դեպքում կկիրառվի 30 տոկոսի նվազեցում. ՆԳՆ Զույգերը, որոնք միասին ալկոհոլ են խմում, ավելի երկար են ապրում միասին Ցուցարարները գոմաղբ են թափել ամերիկացի պաշտոնյաների տների մոտ Պեսկովը պատմել է «Крокус»-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Պուտինի անցկացրած անքուն գիշերվա մասին «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Արթուր Աբրահամ․ Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր Օրվա խորհուրդ Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է. «Հրապարակ» Սրանք անցան պլան Բ-ին. Գառնիկ Դանիելյան ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ և չէր էլ կարող լինել. ՀՀ ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի հայտարարություններին «Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո լծվել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթացին Օրենքի խախտմամբ աշխատանքից ազատվածներին նախարարությունները 436 մլն դրամ հարկադիր պարապուրդի գումար են վճարել Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների Ոսկերչության ոլորտի կասկածելի աճը շարունակում է «բարձր տնտեսական աճ» ապահովել Զախարովան՝ Ուկրաինային ադրբեջանական զենք մատակարարելու մասին՝ նման տեղեկությունները մանրակրկիտ ստուգվում են Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու ու կրճատելու սեւեռումը հասել է Դիլիջան Տարածքներ զիջելը դե ֆակտո տարածքային փոփոխությունների է հանգեցնում․ Գևորգ Դանիելյան Մահացել է Արարատ Զուրաբյանի դուստրը Ինչու չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ Նախկին ԱԱԾ-ականները՝ Զվարթնոցից ռուս սահմանապահներին հանելու մասին «Ճակատագրական չաթը». ինչո՞ւ են հրաժարական տվել 4 դատավորները Թալիբները նախատեսում են քարկոծելով մահապատժի ենթարկել կանանց դավաճանության համար Հետազոտողները վերծանել են ացտեկների տեքստերը, որոնք պատմում են մայրաքաղաքի հիմնադրման և իսպանացիների ներխուժման մասին Գիտնականները արհեստական բանականության կիրառմամբ բարելավել են գարեջրի համը Իտալական լճում «առաջադեմ տեխնոլոգիաներով» կառուցված հնագույն նավակներ են հայտնաբերվել Մենք «Զանգեզուրի միջանցք» տերմինը չենք օգտագործում, այլ` երթուղի, որը Ադրբեջանի արևմտյան շրջանները ՀՀ-ի Սյունիքի մարզով կապում է Նախիջևանի հետ․ Զախարովա Թիվ 130 դպրոցի՝ յուրացումների մեջ մեղադրվող տնօրենն ազատվեց աշխատանքից 29-ամյա երիտասարդը կալանավորվել է դանակով համաքաղաքացու սպանության փորձի և վերջինիս փեսային մարմնական վնասվածքներ հասցնելու մեղադրանքով Փնտրելու կարիք չկա, այդ մարդիկ Տավուշում սպասում են ձեզ. Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին 153 մլն ռուբլի. ՌԴ-ում բանկի փոխնախագահին թալանել են սեփական բանկում Ոստիկանության պաշտոնատար անձ կաշառք է ստացել ապօրինի հատված փայտանյութի տեղափոխման դիմաց Crocus City Hall-ը գրավադրվել է Գազպրոմբանկում Ծեծկռտուք Արարատի մարզում՝ համայնքապետարանի աշխատակիցների մասնակցությամբ Crocus City Hall-ը՝ ահաբեկչությունից հետո Ես ավելի լավ ֆուտբոլ եմ խաղում, քան մեր հավաքականը. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 189 Ժխտողականներ Էրդողանն ու Նեթանյահուն ամոթաբար շահարկում են ցեղասպանություն եզրույթը՝ միմյանց մեղադրելու համար․ Սասունյան Ալիևը Փաշինյանին հանդիմանել է Վարդան Օսկանյանը արցախցիների հետվերադարձի վերաբերյալ բանակցություններ է վարում Եվրոպայում և ԱՄՆ-ում Արևմուտքը Փաշինյանին զգուշացնում է Կարևորը արդյունքն է, իսկ այն բացասական է. Պետրակով 2 հարկի վերանորոգման համար ծախսվել է 55 մլն դրամ, իսկ ճանապարհների վրա՝ 0 Հնագետները պատմական բնահողի նմուշներում առաջին անգամ միկրոպլաստիկ են հայտնաբերել ԱԱԾ մեկուսարանը կփակվի, նոր ՔԿՀ է ստեղծվում Ավելի ու ավելի ենք մոտենում այն կետին, որտեղ կործանարար քաոսն անխուսափելի է․․․ Մհեր Մելքոնյան Մահացել է Արթուր Աբրահամի հայրը Ներքին խմբում գրված հայհոյանքները հավանելու դնելու համար դատավորը հեռացավ համակարգից Կտրականապես դեմ ենք Կոնսերվատորիան այլ ԲՈւՀ-ի հետ միավորելուն. ԿԳՄՍՆ-ին դիմում է փոխանցվել «Զանգեր»-ի մոտակայքում ձյան և մերկասառույցի պատճառով բեռնատարներ էին արգելափակվել, օգնության են հասել փրկարարները Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ձերբակալվածների ցուցմունքները հաստատել են ուկրաինական հետքը Թուրքական լրատվամիջոցները մանրամասներ են հայտնել «Crocus»-ի ահաբեկչության մեջ մեղադրվողների՝ Ստամբուլում գտնվելու մասին Արդյոք Գուրգեն Արսենյանը վայր կդնի մանդատը Լեմկինի ինստիտուտը հանրությանը կոչ է արել համոզել Ալիևի ռեժիմին ազատ արձակել հայ ռազմագերիներին «3+3» հարթակի հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ այս տարի. Ռուսաստանում Իրանի դեսպան ԱԳՆ-ն ցանկանում է փոփոխություններ անել «ՀՀ պետական դրոշի մասին» օրենքում Թող ԱԱԾ-ն մի հատ էլ բացատրի՝ ինչպես է վերականգնելու պետությանը հասցված 16 մլրդ դրամի վնասը. Նազարյան Պետդեպը՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ փոխգործակցության մասին Գլխավոր դատախազությունը որոշել է պետականացնել Գրողների միության շենքը Ինչո՞ւ է Բելառուսն արգելել «Այրում» նռան գինու ներմուծումը․ ՍԱՏՄ-ն դեռ պաշտոնական գրություն չի ստացել Օրվա խորհուրդ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ․ Լարսը բաց է Արցախի հայերի վերադարձի իրավունքը, որը ճանաչվել է Միջազգային դատարանի կողմից, այսօր ոտնահարվում է․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Սիրելի Տոյվո Կլաար, Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի դեմ նոր ագրեսիայի. Տիգրան Բալայան Պրիմատների ուղղահայաց քայլքը զարգացել է երեք փուլով. հետազոտություն Երկար մազերով կանայք ավելի հաճախ են սեքսով զբաղվում Մոսկվայում դատարանը կալանավորել է Crocus City Hall-ի գործով 8-րդ մեղադրյալին
Հարցում

Արցախը մի սարքեք ինչ-որ ռազբորկաների, մուտիլովկաների, անեծքների դաշտ

Վիտալի Բալասանյանի վերջին հարցազրույցը փոթորիկ է առաջացրել սոցիալական ցանցերում եւ մամուլում: Մի իսկական «բոլոլա է ու ահավոր բազառ»։ Գնահատականներն ամենատարբեր են՝ սկսած նրանից, որ նա իրեն պահում է ոչ թե որպես Արցախի նախագահի թեկնածու, այլ՝ խուլիգան։ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, օրինակ, հայտնել է, որ ամեն անգամ Ստեփանակերտում Սերժ Սարգսյանի հետ խմբակային հանդիպումներից հետո Վիտալի Բալասանյանի մոտ սրացումներ են սկսվում, որոնք ավելի շատ շեղումներ են հիշեցնում: Ղարաբաղյան արմատներով Գրիգորյանն ամփոփել էր ղարաբաղցիների հայտնի խոսքով․ «Հըրսընքանը ետը նըղարա չըն թխում»։ «Սասնա ծռեր»-ն են հայտարարել, որ գեներալ Բալասանյանի հայտարարությունում հանցակազմ կա իրենց՝ «Սասնա ծռերի» նկատմամբ։

Բալասանյան-Հայաստանի իշխանություններ հերթական ռաունդին, ի պաշտպանություն Բալասանյանի, ձայներ եւս հնչեցին, ըստ որում՝ թե՛ Հայաստանից, թե՛ Արցախից։ Աղվան Վարդանյանը, օրինակ, Բալասանյանին վիրավորած Գրիգորյանի մասին ասաց, որ ժամանակը ջնջում է փոքրերին։ Ղարաբաղից պատգամավոր Արզիկ Մխիթարյանն ասաց, որ Արմեն Գրիգորյանը հասնում է անտակտության, չի կարելի Արցախի հերոսի մասին այդպես խոսել։

Եվ անգամ ադրբեջանական Haqqin.az-ն անդրադարձավ թեմային․ «Փաշինյանին սպառնում է ֆիզիկական ոչնչացմամբ․ քաղաքացիական պատերազմն Արարատ լեռան հետեւում չէ»։

Ի դեպ, երեկ հայտնի դարձավ, որ Բալասանյանի հայտարարությունները կարող են ունենալ նաեւ իրավական հետեւանքներ․ ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնեցին, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի արած հայտարարություններն ուղարկվել են ԱԱԾ տնօրենին՝ դրանցում նշված հանգամանքները ստուգելու նպատակով։ «Հրապարակը» զրուցել է Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ։

- Արցախում, պարոն Բաբայան, ինչպե՞ս են դիտարկում այս բանավեճն ու Բալասանյանի տեղացած սպառնալիքները։

- Նախ ասեմ, որ Բալասանյանի հայտարարությունները որեւէ կապ չունեն պաշտոնական Ստեփանակերտի հետ, Արցախի Հանրապետության պաշտոնական տեսակետի հետ։ Ես ասում եմ՝ Արցախը մի սարքեք ինչ-որ ռազբորկաների, մուտիլովկաների, նզովքների դաշտ։ Որեւէ մեկն իրավունք չունի՝ իր պահվածքով, իր քայլերով, զգացմունքներով։ Արցախը սրբություն է, եւ բոլորը պարտավոր են այդ սրբությունը պահպանել․․․ լինի Արցախից, հատկապես՝ Արցախից։ Ով ուզում է լինի։ Հետեւաբար, սա պարոն Բալասանյանի խիստ անձնական կարծիքն է։ Եվ ես՝ որպես քաղաքական ուժի ներկայացուցիչ, որպես անձնավորություն, կարծում եմ, որ անթույլատրելի է մեկը մյուսին անպատվելը, խախտել մեր միասնականությունը, մեկս մյուսի հետ թշնամանալը։ Միգուցե պետք է քննադատություն, բայց այն պետք է լինի կառուցողական, որպեսզի օգնի, այլ ոչ թե անեծքների տեսքով լինի։ Սա մեր միասնականությունն է թուլացնում։ Ամեն ինչ փորձել ենք, հիմա դա է, հա՞, մնացել։ Դատապարտելի է ցանկացած արարք, որը թուլացնում է մեր միասնականությունը, երբ ինչ-որ շիզոֆրենիկ հայտարարում է, որ ղարաբաղցիները թուրք են․․․ կամ՝ ոտնձգությունները կա՛մ մայր Հայաստանի, կա՛մ Արցախի նկատմամբ։

- Հայկ Խանումյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ Վիտալի Բալասանյանը Բակո Սահակյանի հետ համաձայնեցված է գործում։

- Ես քաղաքական դեմագոգների հայտարարությունները չեմ մեկնաբանում։ Պարզ է, թե ինչու է այդպես ասում։ Ես էդ մարդուն չեմ համարում ողջամիտ քաղաքական ուժ։

- Պարոն Բաբայան, Վիտալի Բալասանյանը հնարավոր է՝ նախագահի թեկնածու լինի, եթե մարդը խելագարության կանխավարկածով չի շարժվում, առանց հաշվարկի, որ կա նման էլեկտորատ Արցախում, կանի՞ նման հայտարարություն։ Միգուցե, այնուամենայնիվ, Արցախում կա՞ն նման տրամադրություններ կրողներ։

- Այդպիսի տրամադրություն կրող Արցախում չկա։

- Ինչո՞ւ է, ուրեմն, ասում։

- Չգիտեմ՝ իրենից հարցրեք։ Ես նորից եմ ասում՝ չի կարելի, սահմանն այստեղ է, Ադրբեջանի տարածքից երեւում է։

- Չե՞ք ափսոսում, որ նման անհավասարակշիռ բնավորություն ունեցող մարդը նշանակվել էր Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար։

- Խնդիրն այն է, որ մարդիկ կարող են ունենալ այս կամ այն կարծիքները, բայց ինչքան էլ ծայրահեղությունները, զգացմունքները՝ մի կողմ, մենք ունենք մեկ գերնպատակ՝ մի հայրենիք։ Եվ այդ հայրենիքը որեւէ մեկն իրավունք չունի խարխլելու։

- Չե՞ք կարծում, որ Ստեփանակերտից կամ Երեւանից ինչ-որ կոչ-առաջարկ կարող է հնչել, նախաձեռնություն, որ Արցախի ու Հայաստանի քաղաքական գործիչները չպետք է, չեն կարող միմյանց հրապարակային վիրավորանքներ հասցնել, որ եկեք այս մասին պայմանավորվածություն ձեռք բերենք։

- Պիտի լուրջ աշխատանք տարվի՝ սկսած դաստիարակչական ոլորտից, մսուր-մանկապարտեզից։ Սա լայն ճակատ է, ես, օրինակ, Ֆեյսբուքում խնդրել եմ երբեւիցե չօգտագործել «հայաստանցի» բառակապակցությունը Հայաստանի մեր քույրերի ու եղբայրների մասին։ Առաջարկել եմ ասել «երեւանցի», «գյումրեցի», «վանաձորցի», «սյունեցի», որովհետեւ մենք էլ ենք հայաստանցի։

- Ձեզ մոտ նաեւ «գյալմա» բառն էր օգտագործվել։

- Այո, բայց դա մենք ժամանակին դատապարտել ենք ու պետք է դատապարտենք։ Պիտի Հախվերդյանի պես մարդու երեսին թքեն, ասեն՝ էս ի՞նչ եք անում։

 

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan