Վիտալի Բալասանյանն ասել է այն, ինչ կա. Նիկոլ Փաշինյանի և «Սասնա Ծռեր»-ի հանդիպմանը ստեղծվեց Սորոսի ռազմական թևը. Գուրգեն Եղիազարյան
Վիտալի Բալասանյանն ասել է այն, ինչ կա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը` անդրադառնալով Վիտալի Բալասանյանի հայտարարությանը:
Հիշեցնենք, որ Վիտալի Բալասանյանն իր հարցազրույցներից մեկում, անդրադառնալով «Սասնա ծռերին», ասել էր, որ 2016 թվականին ներեցին «այդ ահաբեկիչներին», սակայն հիմա ինքը հայտարարում է՝ ֆիզիկապես ոչնչացնելու են նրանց, ովքեր կփորձեն ոտնձգություն անել իր, ժողովրդի, պետության, պետականության, սահմանների, Արցախի իշխանությունների նկատմամբ:
Հիշեցնենք նաև, որ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ իր հերթին, անդրադառնալով Վիտալի Բալասանյանի հայտարարությանը, ֆեյսբուքյան իր էջում գրառումկ էր կատարել, որում, մասնավորապես, նշում էր, որ Վիտալի Բալասանյանն իրեն պահում է որպես խուլիգան, այլ ոչ թե՝ Արցախի նախագահի թեկնածու:
«Նիկոլ Փաշինյանի և «Սասնա Ծռեր»-ի հանդիպումը պատահական չէր: Այդ հանդիպմանը ստեղծվեց Սորոսի ռազմական թևը, իսկ որ երկրներում այդպիսի թև է ստեղծվել, այդ երկրները կործանվել են: «Սասնա ծռեր»-ում 3 հոգի կան, որոնք շատ վտանգավոր մարդիկ են»,-ասաց Գուրգեն Եղիազարյանը` նշելով, որ Գարեգին Չուգասզյանը Հայաստանի Հանրապետության առաջին «սորոսականն» է, որը «Սասնա ծռեր»-ի փաստացի ղեկավարն է: «Վիտալի Բալասանյանն ընդամենը դա է ակնարկել»,-ասաց Եղիազարյանը` ընդգծելով, որ Վիտալի Բալասանյանի հայտարարությունն ավելի քան կարևոր է Հայաստանի համար: