30 միլիոն դրամ վարչապետի աշխատակազմին՝ «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխության հաղթողներին պարգևատրելու համար
Կառավարությունն այսօր որոշում կայացրեց 30 միլիոն դրամ հատկացնել ՀՀ վարչապետի աշխատակազմին: Գումարը կփոխանցվի կառավարության պահուստային ֆոնդից՝ «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխության հաղթողներին պարգևատրելու նպատակով։
Ըստ նախագծի՝ «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխության հաղթողների թիվը 45-ն է և մեր ժամանակների հերոսների դերում ՀՀ հասարակ քաղաքացիներ են, որոնք քաջություն են ունեցել սեփական նախաձեռնությամբ փոխելու իրենց ու շրջապատի մարդկանց կյանքը:
Նշենք, որ հարցը չզեկուցող էր: