Քրդերի հետ կատարվողը շատ բան է հուշում
Արժե նայել Մերձավոր Արևելքում քրդերի հետ կատարվողին, որպեսզի շատ ավելի մեծ գորովանքով և առանձնահատուկ խնամքով վերաբերվենք Հայաստանի պետականությանը, որի առանցքը և պարծանքը, չեմ երկնչի ասել, մեր հաղթական բանակն է։
Քրդերն, ըստ էության, թվաքանակով թուրքերի հետ համեմատելի ժողովուրդ են, սակայն անհավանական կերպով պառակտված են ցեղային, դավանական, բարբառային, մշակութային ու քաղաքական հակասությունների հողի վրա և չեն կարողանում ստեղծել կազմակերպված պետականություն՝ մե՛կ գործիք, մե՛կ զոհ դառնալով տարբեր ուժերի և դերակատարների։
Արեւելագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից