1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 19 նոյեմբերի 2019թ., 00:00
Սերժ Սարգսյանի գրասենյակը պաշտոնապես հայտարարություն է տարածել ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող ցուցարարները շարունակում են նստացույցը․ նրանց է այցելել Դավիթ Սահակյանցը Իշխանությունը վախենում է բովանդակային քննարկումներից. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Իրանում այսօր իրավիճակն արդեն կառավարելի է դարձել.Վարդան Ոսկանյան «Պարզապես սպանում էր նրան». Պրիգոժինը պատմել է երեխաների հոտ հետ Վալերիայի կյանքի մասին ԱՄՆ-ն աջակցել է օկուպացված Արեւմտյան ափին հրեական բնակավայրեր կառուցելու Իսրայելի իրավունքին Ճնշումը չի կարող նպաստել անկախությանը.Ալվինա Գյուլումյան Մանվել Գրիգորյանը ոչ թե կալանք է կրում, այլ պատիժ.պաշտպան Ինտերնետն Իրանում կվերականգնվի առաջիկայում. նախարար Հայ լրագրողները շրջել են Բաքվում Բյուջեի ցուցանիշները ներկայացնելիս մանիպուլյացիա է կիրառվում Ազգային ժողովը հավանություն է տվել մի շարք աղմուկ հանած օրինագծերի Արարատ Միրզոյանն անեկդոտ պատմեց (տեսանյութ) Դիարբեքիրի կիսաավեր հայկական եկեղեցին ոչնչանալու վտանգի տակ է Փաշինյանը հավաստիացնում է, որ Պուտինի հետ պայմանավորվել է գազի գնի մասին Ոստիկանները բացահայտել են երեխաների ապօրինի որդեգրման դեպքեր (տեսանյութ) Սկանդալային Մարա Բաղդասարյանի ընկերը ոստիկանություն է դիմել Ավտոմեքենան ընկել է եռացող ջրով փոսը. կան զոհեր (տեսանյութ) Մովսես Հակոբյանը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ Մեր քաղաքում, մեր տանը տարատեսակ պիղծ երևույթների ակտիվ քարոզ է գնում. Dark Ravens մոտոակումբը «#Տղա_եղեք» խորագրով մոտոերթ է կազմակերպում (տեսանյութ) Չար կատակ. Սան Ֆրանցիսկոյում դիզայները փորձի շրջանակում քաղաքով մեկ Apple-ի ականջակալների սթիքերներ է շաղ տվել Ես ահազանգում եմ, Հայաստանի դեմ բազմաթիվ որոշումներ ենք ունենալու ՄԻԵԴ-ից․ Էլինար Վարդանյան Լուկաշենկոյի ավագ որդին նոր պաշտոն է ստացել Բելառուսում «Ռուսթավի 2»-ի նախկին տնօրեն Գվարամիան խոստացել է բռնաբարել Վրաստանի իշխող կուսակցության առաջնորդների մայրերին «Թրամփի հետ հանդիպումից հետո, Սենատում բոլոր քննարկումները ձախողվել են». Էրդողանն անդրադարձել է Հայոց ցեղասպանության հարցում ԱՄՆ Սենատում կիրառված վետոյին Հայաստանում պետությունը կօգնի 59 միայնակ թոշակառուների «Ուրինոթերապիայի սեանսն ավարտված է». Մադոննան սառցե լոգանք է ընդունել եւ մի բաժակ մեզ խմել Էրդողանը Թրամփին հայտնել է Ս-400-երից հրաժարվելու անհնարինության մասին Աննա Դանիբեկյանը մերժեց դատախազի բացարկի միջնորդությունը Ռոհանին ԱՄՆ պատժամիջոցներն անվանել է սխալ եւ միջազգային նորմերի խախտում ՆԱՏՕ-ն տիեզերքը կճանաչի ռազմական գործունեության ոլորտ Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է Չավուշօղլուն հերթական անգամ զորակցություն է հայտնել Ադրբեջանին՝ Ղարաբաղի հարցում Արայի՛կ, չորս ամիս նույն կառավարությունում աշխատել ենք. Իշխան Սաղաթելյանը՝ ԿԳՄՍ նախարարին Իսկ դուք չե՞ք ամաչում այս ամենի համար Ինչո՞ւ են ՀՖՖ գործկոմում ընդգրկվել «Իմ քայլի» պաշտոնյաները. (տեսանյութ) Հայկական մարզաշխարհի համար անընդունելի է Մելինե Դալուզյանի մեծարմանն ուղղված հետևողական այս վարքագիծը. Մարզական ֆեդերացիաների ու մարզիկների հայտարարությունը Քաղաքականությունը եւ INSTRAGAM-ի գեղեցկուհի մոդելները (տեսանյութ) «Իմ քայլը» Վանեցյանին նշանակեց 9:1 հաշվով կրած պարտության թիվ մեկ մեղավոր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից Սարգիս Օհանջանյանը կալանավայրից նամակ է հղել Պոզները Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին. տվեցին Թուրքիայի քթին, ու հերիք է Իրավապահներն իմ հանդեպ արդեն 2-րդ անգամ իրականացնում են կամայական գործողություններ. Գործարարի բաց նամակը՝ Փաշինյանին Թեհրանում ցուցարարները շրջափակել և սառը զենքով սպանել են 3 իրավապահի. լրատվամիջոցներ ԱԱԾ-ն կալանավորել է Ոստիկանության Թումանյանի բաժնի պետին Դատարանը կրկին մերժեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը «Մեկ կին հաշմանդամն էլ կարող է ունենալ». Խաբիբ Նուրմագոմեդովի հայրը ցանկանում է երկրորդ անգամ ամուսնանալ Լիբանանում ցուցարարները փակում են խորհրդարան տանող մուտքերը Թատրոնի մասնակցելու ժամանակ չունեմ․ Ինչո՞ւ փաստաբանը լքեց դատարանի դահլիճը Արտակարգ դեպք Երեւանում. բժիշկներին հաջողվել է փրկել տան 7 անդամների կյանքը. Նրանց թվում է մեկ տարեկան երեխա Այս արարողությանը կարելի է ասել ամեն ինչ, բացի դատական նիստից․ Հայկ Ալումյան Նախատեսվում է Հայաստանում մինչեւ 2024 թվականը կառուցել մինչեւ 400 ՄՎտ հզորությամբ արեւային էլեկտրակայաններ. փոխնախարար «Այդ լուծման հիմքում փոխզիջումն է». Զատուլինը Պոզներին ներկայացրել է Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման իր բանաձևը (տեսանյութ) «Մանկական Եվրատեսիլ 2019»-ին Հայաստանի պատվիրակը ելույթ կունենա 15-րդ համարի ներքո ԿԳՄՍ նախարարը «արկղերով քրգործերի» հարցով ՀՔԾ կամ Դատախազություն չի դիմել. ՀՅԴ ՀԵՄ ԱԱԾ-ն ձերբակալել է Ոստիկանության Թումանյանի բաժնի պետին Նուբարաշենի հոգեբուժարանի հատուկ բաժանմունքում 50-ից ավելի հիվանդներ հացադուլ են հայտարարել Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ Էներգետիկայի վերաբերյալ ամերիկյան ծրագիրը Հայաստանի իշխանությունների սրտով չէ «Թրամփն անձամբ է կարգադրել սառեցնել Ուկրաինային օգնության տրամադրումը». Պոմպեոյի տեղակալ ինչպիսին է վրացիների վերաբերմունքն Ադրբեջանի նկատմամբ Անգամ եթե հունվարի 1-ից գազի գինը փոխվի, դա հայ սպառողի վրա չի անդրադառնա. փոխնախարար Պետական պաշտոնյան շանը կապել է ավտոմեքենայից և քարշ տվել մոտ մեկուկես կիլոմետր (տեսանյութ) Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը վատացավ. դատարանն ընդմիջում հայտարարեց Վերականգնվող էներգետիկիայի զարգացումը կարեւոր է գազային կախվածությունը նվազեցնելու համար. ՀԾԿՀ նախագահ IRI հարցում. Վրաստանի նախագահի բացասական վարկանիշը 70 տոկոս է ՔԿ–ն շտապել է և որոշել, որ Տրդատ Սարգսյանը փոխգնդապետ Արա Մխիթարյանի ծեծի հետ առնչություն չունի. նախաքննությունը դեռ շարունակվում է Ես թագավոր, վարչապետ, կաթողիկոս հարգող մարդ եմ (տեսանյութ) Բաքվում ցուցարարները կրկին հավաքվել են «Մայիսի 28» մետրոկայարանի մոտ. նրանց է մոտեցել Ալիևը (տեսանյութ) Նախարարն իր վրա արդեն վերցրել է նաև արդարադատության նախարարի ֆունկցիան, երևի շուտով արդարադատությունն էլ միացնեն ԿԳՄՍՆ-ին. ԵՊՀ դասախոս Թուրքական լրատվամիջոցը հեռացրել է Ցեղասպանությունը ժխտող հոդվածը. լրագրողը ազատվել է աշխատանքից «Հայրենիք» կինոթատրոնի հարակից էստակադայի արդյունավետությունը մասնագետները կասկածի տակ են դրել Սպիտակ տան գլխավոր բժիշկը՝ հոսպիտալում Թրամփի բուժզննման մասին Ընթանում է Քոչարյանի պաշտպանների՝ դատախազ Պ. Պետրոսյանին ներկայացրած բացարկի միջնորդության քննությունը. ուղիղ Կառավարության գերխնդիրը ոչ թե կրթական մակարդակի բարձրացումն է, այլ հայոց լեզվից եւ հայոց պատմությունից ազատվելը Հիվանդանոցից փախուստի դիմած դատապարտյալը գաղութում հայտնի է «Մաուգլի» մականվամբ. Ինչպես են ընթանում որոնումները ՀՀ պատվիրակները Մադրիդում քննարկել են ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման մեկնարկի հեռանկարները Վաշինգտոնի Ամերիկյան պատմության ազգային թանգարանում պատրաստվեց հայկական լավաշ Շիրակի գյուղական բնակավայրերում բնակվող անօթևան ընտանիքներին բնակարանի գնման վկայագրեր կտրամադրվեն Նոյեմբերի 21-22-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն Նաիրա Զոհրաբյանը Բրիջիդ Բարդոյի կենտրոնից նամակ է ստացել
Հարցում

Եվրոպական բանկը նենգափոխում է Ամուլսարի մասին ԷԼԱՐԴ-ի ուսումնասիրության արդյունքները

Եվրոպական բանկը նենգափոխում է Ամուլսարի մասին ԷԼԱՐԴ-ի ուսումնասիրության արդյունքները: Այս մասին հայտարարություն է տարածել Հայկական բնապահպանական ճակատը:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Լիդիան Արմենիա ընկերությանը գովերգող լրատվամիջոցներից մեկը՝ Մեդիամաքսը, սեպտեմբերի 24-ին հրապարակել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) առաջին փոխնախագահ Յուրգեն Ռիգտերինկի հետ մի քանի նախադասություն պարունակող «բացառիկ» հարցազրույց, որում փոխնախագահն արել է ՀՀ կառավարության պատվերով «ԷԼԱՐԴ»-«ԹիԱրՍի» ընկերությունների անկախ ուսումնասիրության արդյունքներին տրամագծորեն հակասող հայտարարություն։ Նա մասնավորապես ասել է՝ «Կարծում եմ, կառավարության կողմից խոհեմ քայլ էր լրացուցիչ արտաքին ուսումնասիրություն ներգրավվելը՝ ընկերության (Լիդիանի-խմբ.) ասածների իսկությունը հաստատելու համար»։

Բանկի բարձրագույն ղեկավարության անունից նման արտահայտությունը նշանակում է կա՛մ ուղղակիորեն նենգափոխել ԷԼԱՐԴ-ԹիԱրՍի թիմի ուսումնասիրության արդյունքները և ստել կա՛մ ցուցադրել կատարյալ անտեղյակություն այդ 170 էջանոց (անգլերեն) փաստաթղթի էությունից։ Զարմանալի է, որ բանկի փոխնախագահ Յուրգեն Ռիգտերինկը նման հայտարարություն է անում Հայկական բնապահպանական ճակատի՝ ներդրողներին հասցեագրված նամակը ստանալուց հետո, երբ նամակում մատնանշել էինք անկախ ուսումնասիրության հիմնական եզրակացությունը, այն է՝ Լիդիանի կատարած ՇՄԱԳ (շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման) փաստաթղթերը թերի են, բացասական ազդեցությունը՝ թերհաշվարկված, ուստի անհնար է նման իրավիճակում հանքի շահագործումը համարել անվտանգ։ Նման աղաղակող թերացումը Յուրգեն Ռիգտերինկը փաստորեն համարում է Լիդիանի ասածների իսկության հաստատում։

ՎԶԵԲ-ի փոխնախագահը չի վարանում Մեդիամաքսի համար կրկնել Լիդիանի մատի փաթաթան դարձրած միտքը․ «Լիդիանի բաժնետեր հանդիսանալը նշանակում է, որ այս կազմակերպությունը համապատասխանում է և շարունակելու է համապատասխանել [բնապահպանական և սոցիալական] միջազգային չափանիշներին»։ Կրկին աններելի սուտ։ Կուզեինք մեկ անգամ տեսնել այս ֆինանսիստներին գիտնականների հետ հանդիպմանը, ինչպես օրինակ՝ ՀՀ կառավարության, «ԷԼԱՐԴ»-«ԹիԱրՍի»-ի փորձագետների և Լիդիանի տնօրինության տեսակոնֆերանսն էր, որի ժամանակ փորձագետները չէին թաքցնում իրենց զայրույթը Լիդիանի հնչեցրած անհեթեթ հայտարարությունների կապակցությամբ։

Եվրամիության անդամ պետությունների ֆինանսավորմամբ գործող բանկը հաշվետու է այդ պետությունների քաղաքացիներին։ Հիշեցնենք, որ ՎԶԵԲ-ի պատասխանատվության հարցը վերջերս բարձրացվել է նաև Եվրախորհրարանի մի շարք անդամների հետ առանձին հանդիպումների ժամանակ։ Հոկտեմբերի 1-ին Հայկական բնապահպանական ճակատը Բրյուսելում խորհրդարանականներին ներկայացրել է Ամուլսարի ծրագրի խնդիրները, անկախ փորձագետների կարծիքը և այն փաստը, որ ՎԶԵԲ-ը շարունակում է մասնակից լինել մի ծրագրի, որի տնօրինությունը մոլորեցրել է Հայաստանի կառավարությանը և հանրությանը՝ ներկայացնելով ոչ ամբողջական և բացասական ազդեցությունը թերագնահատող փաստաթղթեր։ Եվրախորհրդի անդամներին նաև ներկայացվել է հակիրճ փաստաթուղթ, որում շարադրված էր Ամուլսարի շուրջ իրավիճակի նկարագրություն, «ԷԼԱՐԴ»-«ԹիԱրՍի»-ի ուսումնասիրությունունից մեջբերումներ և ՎԶԵԲ-ից ակնկալվող քայլերը, այն է՝ կամ իր հաճախորդ Լիդիանից պահանջել նոր ՇՄԱԳ կամ ընդհանրապես հրաժարվել արժետոմսերից և դադարեցնել ֆինանսավորումը։ Փաստաթղթի անգլերեն տարբերակին կարող եք ծանոթանալ այստեղ։

ՎԶԵԲ փոխնախագահի հետևյալ խոսքերից մենք եզրակացնում ենք, որ այս բանկն ուղղակի ճնշում է գործադրում մեր կառավարության վրա, որպեսզի վերջինս որոշում կայացնի հանուն շահույթ հետապնդող ընկերության․ «[Ամուլսարի հարցում] Որոշում կայացնելն անհրաժեշտություն է, եթե ուզում եք արտաքին ներդրողներ ներգրավեք: Նրանք պետք է զգան, որ երկրում կայուն ներդրումային մթնոլորտ է և իրենք կարող են ակնկալել կառավարության աջակցությունը»։

Պետք է համընդհանուր ուժերով պայքարենք հանուն ճշմարտության և թույլ չտանք, որպեսզի բանկերը տրորեն Հայաստանի ժողովրդի շահերն ու ժողովրդավարացման գործընթացը»:

website by Sargssyan