Գերմանիան դատապարտել է Թուրքիայի գործողությունները Սիրիայի հյուսիսում
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը դատապարտել է Թուրքիայի ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիսում, հայտնում է En Son Haber կայքը:
«Խաղաղության ակունք» անվանումով ռազմական գործողության շրջանակում թուրքական F-16 կործանիչները մեկնել են Դիարբեքիրի ավիաբազայից:
Գերմանիայի արտգործնախարարը մասնավորապես նշել է. «Թուրքիան այս քայլերով նպաստում է տարածաշրջանում իրավիճակի է՛լ ավելի ապակայունացմանը»:
Հայկո Մաասը նաև կոչ է արել Թուրքիային դադարեցնել ռազմական գործողությունները և խնդիրները լուծել միայն խաղաղ ճանապարհով:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Սիրիայում «Խաղաղության ակունք» ռազմական գործողության մեկնարկի մասին: