Թուրք զինվորականները սկսել են հատել Սիրիայի սահմանը
Սիրիայի հյուսիս-արևելքում թուրքական բանակի ստորաբաժանումները սկսել են հատել Սիրիայի հետ սահմանը, հայտնում է Bloomberg-ը:
Զինվորականներն անցնում են սահմանն այն վայրում, որտեղ Անկարան մտադիր է գործողություն իրականացնել անվտանգության գոտի ստեղծելու նպատակով:
Նշվում է, որ զինված ուժերի խնդիրն է ստիպել քրդական կազմավորումներին հեռանալ սահմանից: