«Նորթը շատ լավն է». Սիրուշոն հետաքրքիր բացահայտում է արել Քիմ Քարդաշյանի դստեր մասին
Այս թեմայով
- Սիրուշո. «Տարին դժվար էր. քանդվեց դարերով եկած պատմություն, հպարտություն, արժեհամակարգ․․․»
- Սիրուշոն ներկայացրել է իր բրենդային առաջին տիկնիկը
- «Վերադառնում ես Հայաստան, կարդալով նորությունները, մարտի 8-դ չի գալիս, իսկ սա դարձել է մեր իրականությունը». Սիրուշո
- Քաղաքականությունն ինձ երբեք չի հետաքրքրել ու գրավել, բայց երկրի ճակատագիրը` միշտ․ Սիրուշո
Սիրուշոն Instagram–ի սթորիզում հրապարակել է Քիմ Քարդաշյանի ու նրա երեխաների լուսանկարը և հպարտությամբ հաղորդել իր համար ուրախալի նորությունը։
Քիմ Քարդաշյանի ավագ դուստրը` Նորթը, Էջմիածնում քույրերի ու եղբայրների մկրտության արարողության ժամանակ կրել է երգչուհի Սիրուշոյի ապրանքանիշի զարդը։ Այդ մասին Instagram–ի սթորիզում պատմել է Սիրուշոն` հրապարակելով երեք լուսանկար։
«Հայ մայրիկ։ Նորթը հայկական զարդ է կրում։ Երբ պատմում ես երեխաներին քո արմատների մասին։ Նորթը շատ լավն է», – գրել է Սիրուշոն։
Նշենք, որ Հայաստան ժամանած Քարդաշյան քույրերը` Քիմը և Քորթնին, հոկտեմբերի 7-ին Էջմիածնում մկրտել են Քիմի կրտսեր երեխաներին։ Քիմը որդու` Փսալմի համար ընտրել է Վարդան, Չիկագոյի համար` Աշխեն, Սեյնթի համար` Գրիգոր անունները։