Եվրոպայում ավելի քան 10 տարի քայքայիչ գործունեություն է իրականացնում ГРУ-ի գաղտնի ստորաբաժանումը
The New York Times-ի հրապարակած հոդվածի համաձայն՝ Եվրոպայում առնվազն տասը տարի քայքայիչ գործունեություն է իրականացնում Ռուսաստանի ռազմական հետախուզության (ГРУ) 29155 էլիտար ստորաբաժանումը:
Թերթի աղբյուրի տվյալներով՝ այդ ստորաբաժանումն զբաղվում է մահափորձերի և այլ գաղտնի գործողությունների կազմակերպմամբ, ինչպիսին էր, օրինակ, հայր և դուստր Սկրիպալների դեմ մահափորձը:
Անվտանգության հարցերով արևմտյան փորձագետները եկել են այն եզրակացության, որ այդ գործողությունները Ռուսաստանի հատուկ ծառայությունների կազմակերպված գործողությունների մասն են կազմում, որոնց նպատակն է Եվրոպայի ապակայունացումը: