Այսօր՝ 18 ապրիլի 2024թ., 00:00
Անընդունելի է ՀՀ առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջում՝ առանց սահմանազատման գործընթացի ամբողջական իրականացման․ «Ապրելու երկիր» Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին (տեսանյութ) Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով ԼՂ հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ հայրենիք, եթե ապահովվի նրանց անվտանգությունը. ՌԴ ԱԳՆ Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է Լեռնային Ղարաբաղի իրադարձություններն օրինակ են, որ Ռուսաստանը հուսալի դաշնակից չէ. ԱՄՆ Պետքարտուղարություն ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում» Շատերը ռուսների հեռանալը պարտություն կընկալեն. Մարկեդոնով Հերթն Անահիտ Ավանեսյանինն է ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է Իրանից Ալիևին զգուշացրել են՝ իր արհեստածին երկիրը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ Գիտնականները պարզել են, թե ինչ ազդեցություն է ունենում անառողջ նախաճաշը դպրոցականների առաջադիմության վրա Honda-ն ներկայացրել է Ye էլեկտրական մեքենաների նոր շարքը Չինաստանի համար Գիտնականները պարզել են, թե երբ է մոլորակի վրա հայտնվել արաբիկա սուրճը Բժիշկ անեսթեզիոլոգը հիվանդներին և գործընկերոջը թունավորել է մահացու դեղամիջոցներով Ավստրալացին, ահռելի դդումի մեջ նստած, անցել է Թումուտ գետը (տեսանյութ) «Փախավ». ոսկեպարցիներին թույլ չեն տվել Փաշինյանին հարց տալ Փաշինյանը 3 տասնյակից ավել մեքենայով է մեկնել Ոսկեպար և Կիրանց ՔՊ-ականները հիշել են Սյունիքի տեղը «Դավաճան վիժվածք» ասած քաղաքացին խոշտանգվում է, իսկ քաղաքացու վրա թքած ԱԺ նախագահը, սպառնացող ՔՊ քարտուղարը դառնում են անպատժելի արտոնյալներ «Ուրալ»-ի վթարի գործով ՀՀ ՊՆ պաշտոնյաների պատասխանատվության ենթարկելու հարց է բարձրացվել. հետաքննությունը շարունակվում է 1,5 միլիոնի անունները պարզելու ցանկությունը հակահայ քայլ է, Փաշինյանը ծնկի եկած ապագա է պատրաստում հայ ժողովրդի համար․ Մուրադ Փափազյան 34-ամյա ՌԴ քաղաքացին կրակել է Արարատի մարզի բնակչի ոտքերին․ նրան մեղադրանք է ներկայացվել Դատական կախյալ համակարգ, ոստիկանության դաժանություններ․ «Freedom House»-ը՝ Հայաստանի մասին Հայաստանում հայերի հանդեպ սկսել են կիրառել ադրբեջանական խոշտանգման ձևերը․ Անժելա Էլիբեգովա Սահմռկեցուցիչ խոշտանգումը ՔՊ-ի քաղաքական պատվերն էր. Ռուբեն Մելիքյանը` Սամվել Վարդանյանի դեպքի մասին Սխալվում են՝ կարծելով, թե նավթ ու գազ վաճառելով ամեն ինչ կվտանգես. ԵԽԽՎ Բաքվի հարցով նախկին զեկուցող Փաշինյանը «կանաչ լույս է վառել» վայրագությունների համար Երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան Տղամարդը զբոսնելիս պատահաբար 5600 տարվա դաշույն է գտել Առճակատման նոր փուլը հղի է ամբողջ տարածաշրջանի համար աղետալի հետևանքներով. Պուտինը՝ Ռաիսիին ԱՆ շուրջ սկսված գործողությունների ֆոնին՝ Թորոսյանը նախարարի պաշտոնի համար ընկերոջ PR-ով է զբաղվում Աշխարհի թալանչին ինքն ա, սաղ բանակն ինքն ա թալանել, բայց թալանից ա խոսում. քաղաքացին՝ Գագիկ Մելքոնյանի մասին Դեպքը ենթադրաբար տեղի է ունեցել Ոստիկանության ծառայողների կա՛մ իմացությամբ, կա՛մ համաձայնությամբ․ նախկին ՄԻՊ Փաշինյանը տեւական ժամանակ է խուսափում է ԱԺ ՔՊ խմբակցության հետ հանդիպումից Ֆրանսիան հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին՝ խորհրդակցությունների համար Թալանչին դո՛ւք եք, ձեր ծնողներն են, ձեր բարեկամներն են, ձեր ղեկավարն ա.Սուքիասյանը ափերից դուրս եկավ Արդեն պետք է հարցաքննված լինեին զույգով միզող ոստիկանները, առգրավված ու զննված լինեին նրանց հեռախոսները. Երվանդ Վարոսյան Հայաստանում օլիգարխներ չկան, կան նոր օլիգարխներ. Փաշինյանը խաբել է. մաս 200 ՔՊ-ական պատգամավորի հետ վիճած Սամվել Վարդանյանին ծեծի ենթարկելու դեպքով ՄԻՊ-ը կդիմի ՆԳՆ և Դատախազություն Քաղաքապետարանում բյուջեի հաշվին անգլերեն կսովորեն ՊՆ նախկին շենքը կպայթեցվի Սկսվել է Լեռնայի Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը ՌԴ կառավարությունը խստացնում է միգրանտների նկատմամբ վերահսկողությունը․ Տաթևիկ Բեժանյան ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջով երթևեկությունը դադարեցվել է Ադրբեջանը շարունակում է Շուշիի Սբ. Ղազանչեցոց տաճարի «վերականգնումը» ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հրաժարվել է Հայաստանի անդամակցության հարցում օգտագործել «սառեցում» հասկացությունը Փաշինյանը ո՞վ է, որ տարածք տա, մինչև Բաքվի հետ պայմանագիր չլինի, սահմանազատում չի սկսվի Ցեղասպանության զոհերի անվանացանկը ճշտելը կեղծ օրակարգ է. Իմ տպավորությամբ իշխանությունը չգիտի՝ ինչով զբաղվի. Օհանյան Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան Ուկրաինան հավանություն չի տվել Ռուսաստանի և Թուրքիայի հետ համաձայնեցված գործարքին Երկրի մակերեսի տակ հսկա օվկիանոս է հայտնաբերվել Մասկը նախատեսում է X-ի նոր օգտատերերից գումար գանձել հրապարակումներ անելու հնարավորության համար Ռուսական ընկերությունը կթողարկի մասնագիտացված հակահրդեհային անօդաչու սարքեր ԱՄՆ-ը հայտարարել է, որ Իրանը Իսրայելի վրա հարձակման մասին չի նախազգուշացրել Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան (տեսանյութ) Ապրիլի 19-21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Իրանի շահերի դեմ ցանկացած գործողություն կհանդիպի ցավոտ պատասխանի․ Ռաիսի Բաքուն ոչինչ չի արել հայերին Ղարաբաղ վերադարձնելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում Փախստականների հարցով հայ-բրիտանական հնարավոր գործարքը չի բխում Հայաստանի շահերից Իրանին պետք է կանգնեցնել հիմա՝ քանի դեռ ուշ չէ. Իսրայելի ԱԳ նախարարը դիմել է 32 երկրի՝ կոչ անելով պատժամիջոցներ կիրառել և ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել Քննչական կոմիտեն խուզարկում է «Ուիգմոր» ԲԿ-ն Լարված իրավիճակ՝ Երևանի ավագանու նիստում․ ավագանու անդամները միմյանց հիշեցրին նախկին ելույթները ծառերի մասին Քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացնում Առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոնում ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125,000 դոլար կաշառք ստանալու մեջ Հաագայի դատարանում շարունակվում են «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով լսումները (տեսանյութ) ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել ՔՊ-ական պատգամավորի մասնակցությամբ միջադեպից Սամվել Ալեքսանյանի կինը մասնակցել է Աննա Հակոբյանի 1 միլիոն դրամանոց ընթրիքին Արևմուտքը բացահայտ ասում է՝ ես ձեր անվտանգությունն ապահովել չեմ կարող. Իշխան Սաղաթելյան Հետապնդել ենք հայկական շահերը, ոչ թե սրանց պես. Լևոն Քոչարյան Ճղճղալով խոճկորի նման ասում էր հոգևորականները շոու են անում Ոսկեպարի եկեղեցում. Աղվան Վարդանյան Ապօրինի միգրանտները գալու են, լցվեն Հայաստանի Հանրապետություն, դա ռիսկային խնդիր է. Արթուր Խաչատրյան Այս պահին սահմանազատման և սահմանագծման գործընթաց գոյություն չունի․ Աննա Գրիգորյան Վրաստանի խորհրդարանում դարձյալ ծեծկռտուք է՝ գործակալների թեմայով
Հարցում

Մեծ դավադրությունը և Վիտալի Բալասանյանի զգոնությունը

Գեներալ Վիտալի Բալասանյանի հարցազրույցը մեծ զայրույթ է առաջացրել որոշ շրջանակներում, մանավանդ այն խոսքերը, որ իրենք պատրաստ են ոչնչացնել այն ուժերին, ովքեր զենք կկիրառեն քաղաքական խնդիրների մեջ։

Իսկ ո՞րն է Բալասանյանի հարցազրույցի կոնտեքստը, փորձեմ ներկայացնել։

Թուրքիան ինչո՞ւ իր հարավային սահմանն անցնում է, ներխուժում սուվերեն պետություն՝ Սիրիա, իսկ արևելյան հարևանի՝ Հայաստանի սահմանը, որը որպես թշնամու սահման փակել է, չի անցնում։ Չէ՞ որ արևելյան հարևան երկիր ներխուժելու պատճառներ նույնպես ունի, այդ երկիրը պատերազմում հաղթել է և մինչև հիմա հակամարտության մեջ է նրա կրտսեր եղբոր՝ Ադրբեջանի հետ։

Միակ պատճառով չի ներխուժում. քանի որ սահմանը պահում են ռուսական սահմանապահները, այդ սահմանը հատելը կնշանակի պատերազմ հայտարարել Ռուսաստանին։

Իսկ ահա, Սասնա ծռեր կուսակցությունը, և Հայաստանում մի շարք քաղաքական ուժեր և ակտիվիստներ պահանջում են հանել ռուսական սահմանապահներին և ընդհանարապես ռուսական ռազմաբազաները։ Պատկերացնենք, թե նրանց պահանջը կատարվում է, ի՞նչ է հաջորդում. Թուրքիան հայտարարում է, որ Հայաստանը օկուպանտ է, օկուպացրել է ադրբեջանական տարածքները, նաև թե Հայաստանում Քրդական բանվորական կուսակցության խմբեր կան, և ներխուժում է։ Ինչպե՞ս. կա՛մ բնակչությանը ահաբեկելու համար ռազմական ինքնաթիռներ ճախրեցնում Երևանի երկնքով, կա՛մ առավել կոպիտ՝ ցամաքային զորք է մտցնում Գյումրի, ապա նաև մայրաքաղաք։ Բնականաբար հայկական բանակը չկարողանալով դիմադրել աշխարհի լավագույն բանակներից մեկին, այնպես է բարոյազրկվում, որ մյուս կողմից հարձակվող ադրբեջանական բանակի առաջն էլ չի կարողանում առնել։ Եվ կովկասյան ազգակիցների հետ միավորվելու թուրքական ծրագիրը, որ ձախողվեց 1914, 1918, 1920 թվերին, իրականություն կդառնա 21-րդ դարում՝ Հայաստանի վրա թուրք և ադրբեջանցի զինվորները կողջագուրվեն։

Եթե ՀՀ հպարտ և արժանապատիվ քաղաքացիների արժանապատվությունը վիրավորում է այն հանգամանքը, որ Հայաստանը Ռուսաստանից կախված է, ապա նրանց արժանապատվությունը կարող է տեղն ընկնել, եթե մի փոքր հասկանան միջազգային իրադրությունը, որ Ռուսաստանն էլ Հայաստանից է կախված, քանի որ Հայաստանը մնացել է նրա քիչ դաշնակիցներից մեկը, եթե ոչ միակը և Ռուսաստանին էլ անհրաժեշտ են Հայաստանում ռազմաբազաները ՆԱՏՕ-ի առաջխաղացումը կանխելու և մերձավոր Արևելքում իր ազդեցությունը պահելու համար։

ԱՄՆ-ն՝ որպես գլոբալ կապիտալիզմի լիդեր, իր գերիշխանությունն է փորձում տարածել այն երկրներում, որոնք անկախ քաղաքականություն են վարում, նաև աշխարհի ամենամեծ և ռեսուրսներով հարուստ երկրի՝ Ռուսաստանի վրա, և արժանանալով դիմադրության 2000-ականներից սկսում է սառը պատերազմի երկրորդ շրջանը։

Ռուսաստանին ճնշելու, նրա շուրջ օղակը սեղմելու համար ԱՄՆ-ի առաջնային խնդիրն է նրա սահմանակից հետսովետական երկրներից հեռացնել ռուսական ռազմաբազաները, ապա դրանք մտցնել ՆԱՏՕ-ի մեջ, ինչպես Արևելյան Եվրոպայի երկրները դարձրեց։

Այս երկրորդ սառը պատերազմում ռուսական ռազմաբազաները հեռացնել հաջողվեց Ուկրաինայում, որի արդյունքում նա կորցրեց Ղրիմը և մխրճվեց ծայր չունեցող քաղաքացիական պատերազմի մեջ, և Վրաստանում, որն էլ, պատերազմի մեջ մտնելով Ռուսաստանի հետ, կորցրեց իր տիրապետության տակ գտնվող Ախալգորիի շրջանը և Կոդորյան կիրճը։

Հայաստանի նկատմամբ ԱՄՆ-ի ծրագրերը միայն Ռուսաստանից կտրելով չի բավարարվում, նաև Իրանը օղակի մեջ առնելու համար նպատակ ունի նրա սահմանը իր տիրապետության տակ առնել։

Եվրախորհրդի երկրներից ռուսական ռազմաբազաներ մնացել են միայն Հայաստանում, և ահա, ԱՄՆ-ն՝ իր դաշնակից Եվրոպական երկրների հետ, միլիոնավոր դոլարներ է ծախսում, որ Հայաստանում հակառուսական դավադրություն իրականացնի։

Ուրեմն, եթե Թուրքիան և Ադրբեջանը՝ որպես Հայաստանի թշնամի երկրներ, չեն կարող համոզել հայերին, որ հանեն այդ իրենց համար խոչընդոտ հանդիսացող բազաները, ապա ԱՄՆ-ն՝ որպես բարեկամ երկիր, հանգիստ համոզում է զանազան քաղաքական և հասարակական կազմակերպություների ֆինանսավորելով և հավաքագրելով։

Հանրությանը հայտնի է միայն Սորոսի ֆոնդը, սակայն այն հակառուսական դավադրությունը ֆինասավորղ բազմաթիվ խողովակներից միայն մեկն է, և թիրախում է հայտնվել ոչ որպես հակառուսական պատճառով, իսկ մյուս ֆոնդերից գրանտներ ստացողները թաքուն ուրախանում են, որ թիրախում միայն Սորոսն է հայտնվել։
Հավաքագրված կազմակերպությունները երկու ուղղությամբ էին տանում իրենց գործունեությունը՝ մի կողմից հակառուսական պրոպագանդա անելով, խաղալով պրիմիտիվ ազգայնական զգացումների վրա, թե Հայաստանը իբր անկախ չէ, Ռուսաստանի գաղութն է, տերպետրոսյանական երիտասարդական ջոկատները փողոցներում վանկարկում էին «ա֊զատ, ան-կախ Հա-յաս-տա՛ն», պարզ է, թե ումից անկախ՝ Ռուսատանից, մյուս կողմից ավելի լայն զանգվածներ ընդգրկելու համար նախկին իշխանության օրոք հակառուսական մեծ դավադրությունը քողարկում էին կոռումպացված քրեաօլիգարխիկ իշխանության դեմ պայքարի քողի տակ։ Իրականում, այդ իշխանության դեմ էին, որ նրանց հեռանցելով՝ երկիրը պոկեն Ռուսաստանից։

Ժամանակի ընթացքում հակառուսական դավադրության վերաբերյալ կասկածները դարձան համոզմունք, որ իրոք սա դրսի կենտրոնից ղեկավարվող նախագիծ է, որի օղակներ էին և՛ 2008-ի մարտի մեկը, Հայաստանի բոլոր հակառուսական ուժերը 2008-ին ԼՏՊ-ի հետ էին՝ Ժիրայի Սեֆիլյանից սկսած Ստյոպա Սաֆարյանով ավարտած, և՛ 2016-ի ՊՊԾ գնդի գրավումը, և՛ 2018-ի հայկական հեղափոխությունը, որի շարժիչ ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գլխավորությամբ, հակառուսական ուժերն էին, հեղափոխության միակ առաջնորդ Փաշինյանն էլ՝ տիպիկ ռուսաֆոբ, որի արտահայտությունն էր այն հայտարարությունները, թե իբր 2016-ի ապրիլյան պատերազմը Ադրբեջանը համաձայնեցրել է Ռուսաստանի հետ, որի հիմքում եղել է «Հողեր` ԵԱՏՄ-ի դիմաց» պայմանավորվածությունը (այս խոսքերը ռուսաֆոբիայի ախտորոշում են, որի հայկական տարբերակով տառապողները վստահ են, թե Ռուսաստանում հատուկ զբաղված են հայերին թուրքերի և ադրբեջանցիների դեմ օգտագործելու ծրագրեր մշակելով։ Նրանք չեն ընկալում որ Ադրբեջանը իր գոյության նպատակն է դարձել Արցախը գրավելը, և Ռուսաստան լինի, թե ոչ, պարբերաբար պատերազմով փորձելու է իր նպատակին հասնել։ Այս պացիենտը, թեև իշխանության գալուց հետո խաղում է բուժված, բայց նրա քայլերը մատնում են, որ հիվանդությունը թաքցնել հնարավոր չէ։ Ի դեպ, հիվանդությունը փաստարկները չեն բուժում, փոխարենը կանաչ թղթի քանակը ռուսաֆոբիայի սրացումներ է առաջացնում)։

Հակառուսական դավադրության մի կարևոր փուլ հաջողությամբ ավարտվեց՝ ծրագրին խոչընդոտող իշխանությունները հեռացվեցին, տեղը բերեցին իրենց մարդկանց։ Մնում է ամրացնել այս հաջողությունը, և ահա, Սասնա ծռերը հայտարարում են, թե թույլ չեն տա, որ այս իշխանությանը տապալեն։ Ի՞նչ է նշանակում թույլ չենք տա, մանավանդ որ նրանք բացի զենքով շենք գրավելուց, ոչ մի բանով աչքի չեն ընկել։ Այսինքն՝ զենք կհանեն։ Բալասանյանն էլ ասում է՝ հայրենիքը վտանգի տակ է, եթե իրականանա հակառուսական դավադրությունը, ապա Հայաստանը կբզկտվի, իսկ տակը ինչ-որ բան որ մնա, նրա սուվերենությունը կախված կլինի միայն Ալիևի և Էրդողանի քմահաճույքից, եթե միջազգային հանրության աղմուկին բանի տեղ դնեն, թույլ կտան, որ Երևանն ու իր շրջակայքը որպես անկախ պետություն մնան, եթե ոչ, ապա կջնջեն Հայաստանը, իսկ մինչև 2050 թիվը միջազգային աղմուկը կմեղմանա։

Կասկածներ կա՞ն, թե ամերիկյան ծրագրերը ինչպես կարող են երկրներ բնաջնջել, խնդրեմ, եթե կասկածներ կան հարցրեք՝ Իրաքի, Սիրիայի, Լիբիայի զոհերի հարազատներին ու փախստականներին, ծոնթացեք, թե ինչի են վերածվել Ուկրաինայի պատերազմական շրջանները։ Այդ երկրները դեռ պատրազմի մեջ չէին, բայց ամերիկյան քաղաքականությունը վրաներով անցնելով՝ աղետի ենթարկվեցին, բա ի՞նչ կլինի պատերազմական Հայաստանի հետ, որի անվտանգությունը կախված է Ռուսաստանի հետ հարաբերություններից։

Բալասանյանն ասում է՝ այլևս չի կարելի երկրորդ անգամ թույլ տալ, որ Սասնա ծռերը ահաբեկչությամբ առաջ տանեն մեծ դավադրությունը, եթե մի անգամ էլ զենք բարձրացնեն, նրանց ոչնչացնելու են։

30 տարում Հայաստանը կարողացել է ստեղծել մի անվտանգության համակարգ, որի ներքո մարդիկ այնքան հանգիստ են զգում, որ հարցեր չեն տալիս, որ եթե այդ անվտանգության համակարգը ավերվի, ինչպե՞ս է պաշտպանվելու երկիրը։ Բայց պետք է հարցնել, քանի որ կարո՛ղ է ավերվել։ Սիրիան կամ Լիբիան կամ Ուկրաինան շատ ավելի կայուն երկրներ էին, բայց երկու տարում դարձան դժոխք։

Բոլոր նրանք, ովքեր Բալասանյանին հեգնում ու հայհոյում են, խնդրեմ, թող ասեն, թե հակառուսական դավադրության հաջողության դեպքում, ավելի կոնրեկտ՝ եթե Սասնա ծռերի ծրագիրը իրականանա և ռուսական բազաները հանվեն Հայաստանից, կամ թեկուզ իշխանությունները այնպես թշնամանան Ռուաստանի հետ, որ զենքի մատակարարումը խափանվի, կամ գազը թանկանա, կամ հազար ու մի պրոբլեմ առաջնա, ինչպե՞ս են պատկերացնում երկրի անվտանգությունը, կոնկրետ՝ ինչպե՞ս են պատկերացնում իրենց հարազատների, ընտնիքների, ընկերների կյանքի պաշտպանությունը։ Եթե այս հարցերի պատասխանը չունեն, եթե իրապաշտական այլընտրանք չեն առաջրկում, ու չեն էլ կարող առաջրկել, քանի որ առայժմ չկա, ուրեմն, իրենք էլ մեծ դավադրության մաս են կազմում՝ գիտակցված կամ ոչ, կարևոր չէ։

(Սասնա ծռերի և ՆԱՏՕ֊ի առնչությունները՝ լինքում)։

Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan