«Լոնդոնի կամուրջը փլուզվեց». Բուքինգհեմյան պալատը թագուհու մահվան լուրը հայտնելու համար «գաղտնի արտահայտություն» ունի
Մեծ Բրիտանիայի 93-ամյա թագուհի Էլիզաբեթ 2-րդն աշխարհում ամենաերկար իշխող միապետն է, սակայն Նորին Մեծության մահն անխուսափելի է, գրում է Insider-ը:
Եվ երբ վրա հասնի Մեծ Բրիտանիայի համար ցավալի օրը, Բուքինգհեմյան պալատը թագուհու մահվան լուրը պետական պաշտոնյաներին պատշաճ կերպով հայտնելու համար մի շարք խիստ կանոններ ունի, ներառյալ՝ լուրը հայտնելու համար օգտագործվող «Լոնդոնի կամուրջը փլուզվեց» (London Bridge is down) արտահայտությունը:
«Գաղտնի արտահայտությունը» հրապարակվել է The Guardian-ի լրագրող Սեմ Նայթի կողմից, որը պատմել է, թե ինչպես է Բուքինգհեմյան պալատը պատրաստվում այդ արտահատությամբ թագուհու մահվան լուրը հայտնել վարչապետին և կառավարության այլ անդամներին:
Պարբերականը հաղորդում է, որ թագուհու մահը կարող է այնքան անսպասելի վրա հասնել, որքան արքայադուստր Դիանայի մահը, ուստի ցավալի լուրը կարող է հաղորդվել ոչ Բուքինգհեմյան պալատի պլանավորած ձևով: