1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 21 հոկտեմբերի 2019թ., 00:00
Ձերբակալվել է Արսեն Բաբայանը՝ հերթական անհեթեթ մեղադրանքով․ Արմեն Աշոտյան Հայաստանում հայտնվեց հերթական քաղբանտարկյալը՝ «վտանգավոր չարագործ» Արսեն Բաբայանը. Ռուբեն Մելիքյան 2019-ի 9 ամիսների ընթացքում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 6,7%-ով. կոլեգիայի նիստ՝ ոստիկանությունում Վրաստանն ապուշ վիճակում է հայտնվել «Ուզում են շախմատիստներին բաժանել սևերի ու սպիտակների». Օլիմպիական կրկնակի չեմպիոն Արտաշես Մինասյան Արձակուրդից հետո կպատասխանեմ հնչող «ջախջախիչ քննադատությանը»․ Սարհատ Պետրոսյան Ուղևորահոսքն աճել է 16.5%-ով Պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով ձերբակալվել է Արսեն Բաբայանը՝ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալը Իրանը դեմ է Սիրիայի ներսում Թուրքիայի կողմից ռազմական բազաների ստեղծմանը Grand Swiss. Արոնյանն ու Կարլսենը ոչ ոքի խաղացին ԵԽԽՎ-ն կոչ է անում Ադրբեջանին հանել խաղաղ ցույցերի սահմանափակումները Ինչպես թաղեց անկախ դատարանը Ո՞ւմ հաշվին է Փաշինյանը 1,5 միլիոն դրամ աշխատավարձ տալիս իր նախարարներին Բարդ ընտրություններ են սպասվում․ Արցախի ԱԺ նախագահի հայտարարությունը «Կարող է կապը թանկանալ, ավելին՝ կարող են փոքր պրովայդերներն ուղղակի սնանկանալ». Սամվել Մարտիրոսյան (տեսանյութ) 4-ամյա կազանցի հրաշամանուկը 40 այբուբեն է յուրացրել՝ ներառյալ հայերենը (տեսանյութ) Քրդերը քարեր ու լոլիկներ են նետել հեռացող ամերիկացի զինվորականների ուղղությամբ (տեսանյութ) Բաքվում ոստիկանները սխալմամբ բերման են ենթարկում իրենց աշխատակցին (տեսանյութ) Մերձմոսկվայում 2012-ին սպանված պատգամավորի և նրա ընտանիքի 3 անդամների դիերն են գտնվել Խոհանոց, մշակույթ, պատմություն. Ռումինիայի TVR2-ի եթերում Հայաստանի մասին պատմող հերթական ֆիլմն է Էրդողանը բացառել է Սիրիայի քրդերի հետ բանակցություններ վարելու հնարավորությունը ԳԱԱ-ում մեկնարկել է Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված գիտական նստաշրջան Ալեքսեյ Չումակովն ու Յուլյա Կովալչուկը պարել են հայկական երաժշտության ներքո (տեսանյութ) Ֆրանսիայում կորել է «Սեզար» մրցանակի դափնեկիր դերասան Ժերարդ Թոմասսենը Մեդվեդևը միջազգային ներդրողների կողմից Ռուսաստանի հանդեպ հետաքրքրության նվազում չի տեսնում Ադրբեջանի նախագահը պաշտոնից ազատել է երկու փոխվարչապետներին Հայկական ուշացած նիհիլիզմը․ մաս 3-րդ Ադրբեջանում համոզված են, որ ընդդիմության ցույցը «հովանավորվել» է արտասահմանից Սամվել Մայրապետյանի ինքնազգացողությունը վատացել է Մխիթար Հայրապետյա՛ն, ջուրը մի մտի էլի, հավես չկա «Ազատություն»-ը կրկին վերաբերմունք է արտահայտում Դոլարի փոխարժեքը աննշան նվազել է. Եվրոն շարունակում է թանկանալ Չեխական զենքն Ադրբեջանում․ ինչպես շասսին վերածվեց հաուբիցի Հաղորդավար Վլադիմիր Սոլովյովին գրանցել են Գինեսի ռեկորդների գրքում Վարչապետի գաղտնի հանձնարարականով նախարարների աշխատավարձը կրկնապատկվել է Դարպասապահը 89-րդ րոպեին գոլ է խփել 27 մետրից՝ թիմին օգնելով հաղթել Սամվել Ֆարմանյանին ոստիկանություն են հրավիրել Ղազախստանի նախագահն ընդլայնել է Նազարբաևի լիազորությունները Էրդողանն ասել է, որ հաջորդ քայլերը Սիրիայում կձեռնարկի Պուտինի հետ հանդիպումից հետո Ինչպիսի տան մեջ է ապրում Քիմ Քարդաշյանը (տեսանյութ) Սիրիայի կառավարական բանակը մուտք է գործել Ռաքքա Ականատեսները հրապարակել են Դալլասին հարվածած տորնադոյի տեսանյութը Արքայազն Հարրին մեկնաբանել է եղբոր հետ վիճաբանության մասին լուրերը Պուտինի ղեկավարած զորավարժության ժամանակ արտակարգ դեպք է եղել Մադրիդի կենտրոնական փողոցներով հազարավոր ոչխարներ են անցել Վայոց Ձորի սարերում առաջին ձյունն է տեղացել Հայ մարտիկը 27 վայրկյանում նոկաուտի է ենթարկել ադրբեջանցուն (տեսանյութ) Մարդիկ պարզ ու պրիմիտիվ են գործում, ուղղակի ամոթ է. Լեւոն Քոչարյանը՝ Հրայր Թովմասյանի հետ կապված քրգործի մասին Նարեկ Մութաֆյանը եւ Սարգիս Օհանջանյանը ժամ առաջ պետք է ազատ արձակվեն. փաստաբան Նարեկ Մութաֆյանին կալանավորելու որոշման դեմ բողոքի քննությունը հետաձգվեց Իրավունք ունի՞ Կանադայում նախկին դեսպանը, ում ընտանիքի անդամները Կանադայի քաղաքացի են, «դասախոսություններ» կարդալ ինքնորոշման իրավունքի մասին Ապօրինությունները շատ ճչացող են. Լեւոն Քոչարյան Նարեկ Մութաֆյանի արարքի որակման ամենախիստ տարբերակն են ընտրել, իսկ «Հայելիի» դեպքում՝ ամենամեղմը. Վարդեւանյան «Խոստացել էի երեխաներ այլևս չունենալ». 21 երեխաների մայրը կրկին երեխայի է սպասում (տեսանյութ) Եթե շատ մոտ ապագայում փաստը չապացուցվի, կնշանակի՝ վարչապետի մամուլի քարտուղարը պարզապես սուտասան է Եղբորս երեխաներին թույլ չեն տալիս տեսակցել հորս. Լեւոն Քոչարյան Հայտնի է այն վայրը, որտեղից տարածվել է գաղտնալսումը․ ՔԿ նախագահ Տրանսվեստիտները Նարեկ Մալյանի դեմ բողոք են ներկայացրել ոստիկանություն Թուրքիան հայտարարել է, որ քուրդ զինյալները դուրս են գալիս Ռաս ալ-Այն քաղաքից Երգչուհի Ռոզա Ֆիլբերգը նշանվել է Վստահ եմ՝ մարդիկ կան, որ գուցե ուրախ են իմ հրաժարականով. երկար ժամանակ օդում կախված լուրեր են լինելու. Սարհատ Պետրոսյան Ակցիա դատարանի առջև՝ ի աջակցություն Նարեկ Մութաֆյանի Գերմանական մամուլը ծաղրանկարում պատկերել է Սիրիայի հյուսիսում ստեղծված իրավիճակը Վերաքննիչ դատարանը քննում է Նարեկ Մութաֆյանի կալանավորման դեմ բողոքը «Մոնա Լիզա» կտավն այլևս այլ երկրներ չի տեղափոխվի, քանի որ շատ փխրուն է դարձել. Լուվրի ներկայացուցիչներ Ֆրանսիացի պատգամավորները պահանջում են հեռացնել Թուրքիային ՆԱՏՕ-ից Սերենա Ուիլյամսն ու Ալեքսիս Օհանյանն իրենց դստեր հետ ներկա են գտնվել Ալեքսիսի քրոջ հարսանյաց արարողությանը (լուսանկարներ) «Թուրքիայի գործողության պատճառով Սիրիայում 12 բանտեր, որոնցում պահվում են օտարերկրացի ահաբեկիչներ, մնացել են առանց հսկողության». Շոյգու Սեյրան Օհանյանը մեկնել է Հայաստանից «Այո, կան մի շարք բացահայտված հանգամանքներ». ՔԿ նախագահը՝ հայտնի գաղտնալսման գործի մասին Ինտերնետ ծառայություններ մատուցողները բովանդակության պահպանման որևէ իրավասություն չունեն. ՀԾԿՀ Վանեցյանի դեմ ցուցմունք տալու գործով հաստատվել է՝ ծաղկի շուկայի աշխատակցի վրա վնասվածքներ կան Սևանում իշխանի պաշարների վերականգնմանն ոլորտում հանցավոր չարաշահումներ են բացահայտվել Սարհատ Պետրոսյանը «Թայեքսի» հետ հաջող համագործակցության հույս հայտնեց՝ ով էլ լինի Կոմիտեի հաջորդ ղեկավարը Բաքվում ոստիկանները բռնության գործադրմամբ ցրել են ֆեմինիստների ակցիան (լուսանկարներ, տեսանյութ) Պարաշյուտիստը վայրէջք է կատարել խաղադաշտում Իտալիայի առաջնության խաղի ժամանակ Մետրոյի կայարան չի կառուցվելու. ՎԶԵԲ-ը գումարը չի տվել. Ռուսլան Բաղդասարյանի պնդումը Քադիրովը Սիրիայից ահաբեկիչների համար տեղեր է խոստացել գերեզմանոցում Grand Swiss․ Վերջին տուրում՝ Լեւոն Արոնյան - Մագնուս Կարլսեն Հայաստանյան երգչախումբն առաջին անգամ հանդես է եկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Փարիզի կենտրոնակայանի սրահում
Հարցում

28300 դրամ աշխատավարձը նվաստացուցիչ է. ռեժիսոր Հրանտ Մովսիսյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Կինոյի և հեռուստատեսության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, ՀՀ վաստակավոր արվեստի գործիչ, ռեժիսոր Հրանտ Մովսիսյանը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Լիլիթ Արզումանյանին աշխատանքից ազատելու դիմում է ներկայացրել և որպես պատճառ նշել վիրավորական ցածր աշխատավարձը:

Դիմումի մեջ Մովսիսյանը նշել է. «Խնդրում եմ ինձ ազատել աշխատանքից՝ վիրավորական ցածր աշխատավարձի պատճառով: Կարծում եմ, որ ԵԹԿՊԻ-ը պետք է գիտակցի, որ ՀՀ վաստակավոր արվեստի գործչի և, ամենակարևորը, մինչև օրս գործող ռեժիսորի կողմից մատաղ սերնդին տրված գիտելիքը չպետք է գնահատվի ամսական (մաքուր) 28300 դրամ»:

Tert.am-ի հետ զրույցում ռեժիսոր Մովսիսյանը նշեց, որ ուղղակի վիրավորված է այդ գումարի չափից, քանի որ ինստիտուտի համար շատ բան է անում՝ ուսանողների հետ ակտիվ պրակտիկ աշխատում է, նրանց ճաշակ է սովորեցնում, նույնիսկ իր հաշվին հնարավորին չափ վերանորոգել է իր դասախոսական սենյակը և ամեն ինչ անում է իր փորձն ու գիտելիքները պատշաճ կերպով երեխաներին փոխանցելու համար:

«Բայց հետո պրակտիկ ուսուցումը հանեցին և դարձրեցին այնպես, որ ամեն տարի տարբեր վարպետների մոտ սովորեն, մի տարի ինձ մոտ, մյուս տարի ուրիշի մոտ, մենք համաձայնվեցինք այդ նորարարությանը, թեև ուսանողները գոհ չէին: Այսինքն՝ այն ժամանակ պրակտիկայի փող էր գումարվում, կուրսղեկի գումար և նմանատիպ այլ փոքր, գուցե ծիծաղելի 5000, 10000 դրամներ, բայց կազմում էր ինչ-որ գումար, որով կարող էիր ապրել՝ 50000 դրամ, 60000 դրամ, 70000 դրամ ստացել եմ, բայց ոչ 27000 դրամ (1000 դրամը զինծառայողների ապահովության հիմնադրամին է փոխանցվում)»:

Նա նշեց, որ ռեկտորը ևս հարցնում է իրեն, թե ինչո՞ւ է այդքան քիչ գումար ստանում, ինչո՞ւ են իր ժամերն այդքան քիչ, որին Մովսիսյանը պատասխանում է, թե իրեն ասել են՝ այդքան է, որովհետև դիմորդներ չկան: «Բայց ես ի՞նչ ասեմ, մյուս ուսանողները վճարում են չէ՞ 600,000 դրամ, հասկանում եմ, այլ ծախսեր էլ կան, բայց դասախոսն էլ ոչ պակաս կարևոր հարգելի մարդ է»,- ասաց նա:

Հրանտ Մովսիսյանը նշեց, որ մեծ հաճույքով առանց վարձատրության էլ կգնար, ամեն ինչ կաներ, բայց ոչ «հասուն տղամարդուն նվաստացնելով՝ 27000 դրամ փոխանցեն»: «Թող ասեն՝ գումար չունենք, Հրանտ, արի օգնի, ես փողի ակնկալիքով չէի օգնի, հասկանո՞ւմ եք ինչն է պատճառը՝ զուտ վիրավորանք է»,-ասաց նա:

Մովսիսյանն ասաց, որ իր համար բուհից հեռանալը խնդիր չէ, ինքը շարունակում է ֆիլմեր նկարել. օրերս «Միստիկ երկիր» ֆիլմի պրեմիերան է կայացել Արցախում, ինչի համար Արցախից մեդալի է արժանացել: «Իմ աշխատանքի ընթացքում դեռ 4 ուսանող էլ տարել եմ, ինձ հետ աշխատել ու վարձատրվել են: Հիմա, եթե ես իմ ուսանողներին կարողանում եմ վարձատրել, իսկ ես այս երկրի համար շատ բան եմ արել, ես արժանի՞ եմ 27 000 դրամ ստանալուն, ավելի լավ է՝ մաստեր կլասեր տամ, անվճար աշխատեմ: Իհարկե, կրթել է պետք, բայց ոչ 27000 դրամով, ես ամեն մի ուսանողի համար, եթե հաշվարկով վերցնենք, ամիսը 1000 դրամ եմ ստանում, դա ծիծաղելի չէ՞: Հիմա որոշել եմ դուրս գալ, որովհետև չեմ կարծում, որ նորմալ մարդը 27000 դրամով կգնա, իր գիտելիքները կփոխանցի»,-ասաց նա:

Հարցին՝ սա վատ կառավարման հետևա՞նք է, դասախոս Մովսիսյանը պատասխանեց. «Երևի, չգիտեմ, մարդկանց չհարգելու հետևանք, երևի, ինձ թվում է՝ չեն հարգում»:

ԵԹԿՊԻ ռեկտոր Լիլիթ Արզումանյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ աշխատավարձի իջեցում չի եղել, ընդհակառակը, բարձրացել է և բոլոր դասախոսներն էլ, ով ինչքան ժամ ունեն, այդքան էլ վարձատրվում են, իսկ Հրանտ Մովսիսյանի աշխատավարձը քիչ է, որովհետև ուսումնական պլանով իր ժամերը քիչ են: «Առանձնահատուկ վերաբերմունք իրան չենք կարող ցույց տալ, որովհետև վաստակավոր գործիչներ այստեղ շատ կան: Դասախոսի աշխատավարձը ձևավորվում է վարձավճարից, եթե վարձավճարը բարձրացնեն, բազմաթիվ ուսանողներ կզրկվեն կրթության իրավունքից»,-ասաց նա:

ԵԹԿՊԻ ռեկտորը նշեց, որ բուհում ժամավճարը եղել է 1200 դրամ և, երբ ինքն ընտրվել է ռեկտոր, դարձել է 1600 դրամ: «Բուհի բյուջեն, ինչպես բոլոր բուհերում, ձևավորում է ուսանողների վարձավճարից և պետական ֆինանսավորմամբ, բայց մեր ուսանողների թիվը քիչ է, եթե մանկավարժականի միայն մեկ ֆակուլտետը 900 ուսանող ունի, մենք ընդհանուր ունենք 600 ուսանող և, բնականաբար, չէր կարող ավելին լինել, բայց ոչ մի ժամավճար, ոչ մի վճարում չի կրճատվել, ընդհակառակը՝ ավելացել է. պրոֆեսորների ժամավճարը 2000-ից դարձել է 2200 դրամ, դոցենտներինը՝ 1800-ից 2000 դրամ»,-ասաց Արզումանյանը:

Հարցին՝ որքա՞ն աշխատավարձ է ստանում նա՝ որպես ռեկտոր, Լիլիթ Արզումանյանն ասաց, որ 300 000 դրամ է ստանում: «Ես այն բացառիկ ռեկտորն եմ, որ եկա և իմ աշխատավարձը չբարձրացրեցի, ինչ կար՝ այդքան էլ մնաց»,-ասաց Արզումանյանը:

Հարցին՝ բուհում քանի՞ դասախոս է դասավանդում, ռեկտորն ասաց, որ շատ են. «Մեր բուհը ծանրաբեռնված է դասախոսներով, գուցե ավելի շատ են, քան պետք է, մոտ 180 դասախոս ունենք: Բայց մեր բուհի սպեցիֆիկան է այդպես՝ բեմի խոսք , նվագակցող, մեներգ, պար, վարպետություն, ֆիլմերը տարբեր կատեգորիա են, հազար ու մի տեսակ կա, այդ բոլորը պետք է հաշվի առնենք»,-ասաց նա:

Լիլիթ Արզումանյանի խոսքով՝ խնդրի լուծումն այն կլինի, որ արվեստի բուհերը մի փոքր առանձնահատուկ պետական ֆինանսավորում ստանան: «Որովհետև դու այս նույն փողից պետք է ձեռք բերես տեխնիկա, ներկայացման համար անհրաժեշտ պարագաներ, բեմանկարչության համար վրձիններ, թղթեր և այլն, այսինքն՝ արվեստի բուհերը, ոչ թե մենակ մերը, որ կարողանայինք զուտ տեխնիկական հարցերը լուծել: Բայց դե մեր երկիրն այսօր հարուստ չի, և ես բարոյական իրավունք չունեմ մեծ պահանջներ դնել մեր պետության առաջ»,-ասաց նա:

 

website by Sargssyan