Թուրքիայի իշխանությունները երկքաղաքացիություն ունեցող անձանց թույլ չեն տալիս լքել երկիրը
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի իշխանությունները երկքաղաքացիություն ունեցող անձանց թույլ չեն տալիս լքել երկիրը։ Հղում անելով իր աղբյուրներին, այս մասին հաղորդում է Yle պորտալը։ Երկքաղաքացիների համար խդիրները սկսել են ծագել 2016 թվականի պետական հեղաշրջման փորձից հետո։
Ֆինլանդիայի արտգործնախարարությունը հաստատել է, որ վերջին տարիներին երկքաղաքացիները բախվել են Թուրքիայից ելքի արգելքի հետ։
«Մի քանի նման դեպքեր են եղել, որոնք վերաբերել են ֆիններին։ Ես չեմ կարող մեկնաբանել դեպքերի ճշգրիտ քանակը»,- ասել է Թուրքիայում Ֆինլանդիայի հյուպատոսության ղեկավար Անտտի Պուտկոնենը։
Այլ եվրոպական երկրները նույնպես հայտնել են, որ երկքաղաքացիություն ունեցող թուրքական ծագմամբ անձանց, որոնք մեկնել են հայրենիք արձակուրդներն անցկացնելու նպատակով, արգելվել է վերադառնալ իրենց բնակության երկիր։ Գերմանիայի ԱԳՆ-ն նախազգուշացրել է, որ օրինակ՝ սոցիալական ցաներում արված գրառումները կարող են խնդիրներ առաջացնել Թուրքիայում։
Երկքաղաքացիություն ունեցող անձանց ելքի արգելքի պատճառ կարող են հանդիսանալ Թուրքիայում առկա պայմանների, կամ նախագահ Էրդողանի հասցեին քննադատություն պարունակող գրառումները սոցիալական ցանցերում։ Նման մեկնաբանությունները կարող են որակվել որպես հանցագործություն եւ հանգեցնել հետաքննության, հնարավոր է նաեւ՝ դատաքննության։
Եղել են դեպքեր, երբ նման մարդկանց կասկածել են Քրդական աշխատավորական կուսակցությանը, կամ 2016-ի հեղաշրջման փորձի մեջ կասկածվող հոգեւորական ու գիտնական Ֆեթհուլլահ Գյուլենին աջակցելու մեջ։
Օգոստոսի վերջին Գերմանիայի արտգործնախարարությունը հրապարակել է զեկույց, ըստ որի գերմանական երկքաղաքացիություն ունեցող մոտ 62 հոգի գտնվում են թուրքական բանտերում։ Եվս 38-ը գտնվում են տնային կալանքի պայմաններում։
Վերոհիշյալ զեկույցում չի նշվում, թե ինչ հանցանքներ են նրանց մեղսագրվում։ Գերմանական ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, որոշ դեպքեր կարող են կապված լինել սոցցանցերում թուրքական կառավարության քննադատության հետ։