«Դորիան» փոթորիկից մեկ ամիս անց փլատակների տակ ողջ մնացած շուն է գտնվել
Բահամյան կղզիներում «Դորիան» փոթորիկից մեկ ամիս անց փլատակների տակ գտնվել է ողջ մնացած շուն, գրում է CNN-ը:
Նշվում է, որ շունը գտնվել է ուրբաթ օրը. կենդանին պառկած է եղել շինարարական աղբի կույտի տակ:
Երբ փրկարարները գտել են շանը, նա եղել է շատ հյուծված և չի կարողացել քայլել: Կենդանին այսքան ժամանակ ողջ է մնացել անձրևաջուր խմելու շնորհիվ:
Փրկարարները հասկացել են, որ նա ողջ է, երբ վերջինս սկսել է թափահարել պոչը:
Կամավորները շան փրկությունը հրաշք են անվանել: Նրանք խոստացել են կենդանուն ցուցաբերել բժշկական և էմոցիոնալ օգնություն:
Եթե շան ընտանիքը չգտնվի, նրան կհանձնեն լավ մարդկանց։