Twitter-ի օգտատերերը փորձում են լուսանկարում գտնել անտեսանելի ընձառյուծին (տեսանյութ)
Twitter-ում մեծ տարածում է գտել մի լուսանկար, որում օգտատերերը փորձում են գտնել քարերի արանքում ճարպկորեն քողարկված ընձառյուծին, հայտնում է Звезда հեռուստաալիքը: Կադրն արվել է Հնդկաստանից լուսանկարչի ֆոտոխցիկով: Ընդամենը մի քանի օրվա ընթացքում այն հազարավոր հավանումներ է հավաքել: «Ինչ-որ մեկը հենց նոր այն ինձ ուղարկեց և հարցրեց, թե արդյո՞ք կարող եմ ընձառյուծին գտնել: Ես համոզված էի, որ դա կատակ է… մինչ այն պահը, երբ տեսա ընձառյուծին: Կգտնե՞ք նրան»,- գրել է Twitter-ի օգտատերերից մեկը: Այնուամենայնիվ, շատերն այդպես էլ չեն կարողացել լուսանկարում գտնել վայրի կենդանուն: