Ռուսաստանցի միլիարդատերը գումար է շպրտել մարդկանց վրա
Ռուսաստանցի միլիարդատեր Իգոր Ռիբակովը բացատրել է, թե ինչու է Սանկտ-Պետերբուրգի բիզնես-համաժողովի հանդիսատեսի վրա 20 հազար դոլար շաղ տվել։ Գործարարը ելույթ էր ունեցել համաժողովում հոկտեմբերի սկզբին։
«Դրանք իմ ներդրումներն են իմ նպատակի իրագործման մեջ։ Ես ներդրող եմ, իսկ երբ ներդրողը ինչ որ բանի մեջ միջոցներ է ներդնում, նա չպետք է ափսոսի»,-Լենտա.ռու-ի հաղորդմամբ՝ բացատրել է գործարարը։
Ելույթի համար նա ստացել է 200 հազար դոլար, իսկ դահլիճ նետած գումարը քեշբեք է համարել հանդիսատեսի համար։
Գործարարը Ռուսաստանի հարուստ մարդկանց ցուցակում 78-րդ տեղն է զբաղեցնում։ Նրա ունեցվածքը 1,3 միլիարդ դոլար է։ Ռիբակովը «Տեխնոնիկոլ» կորպորացիայի համասեփականատերն է, Larix վենչուրային հիմնադրամի ստեղծողն և «Տնտեսական զարգացման արագացման ինստիտուտի» հիմնադիրը։