Դանիայի վարչապետի ելույթը խորհրդարանում անզուսպ ծիծաղ է առաջացրել (տեսանյութ)
Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի ելույթը խորհրդարանում նստաշրջանի բացման ժամանակ դահլիճում անզուսպ ծիծաղ է առաջացրել, հայտնում է Denmarks Radio-ն:
Վարչապետի ելույթը նվիրված էր պետության կողմից կրկեսային կենդանիների գնմանը: Խոսքը գնացել է 4 փղերի մասին, որոնցից մեկն ընկերացել է Ալի անունով ուղտի հետ: Որպեսզի կենդանիները չբաժանվեն, պետությունը ստիպված է եղել վճարել նաեւ ուղտի համար:
Ֆրեդերիկսենն այս պատմությունը պատմելու ժամանակ չի կարողացել զսպել ծիծաղը: Նրա հետ միասին ծիծաղել է եւ ամբողջ դահլիճը:
Վարչապետը նաեւ շնորհակալություն է հայտնել ծայրահեղ աջերին, որ նրանք եւս պաշտպանել են այդ որոշումը, չնայած որ կենդանու անունը Ալի է:
Խորհրդարանականները մի քանի րոպե ծիծաղելուց հետո անցել են բնականոն աշխատանքին:
Ավելացնենք, որ մի քանի տարի առաջ Կոպենհագենի կենդանաբանական այգում սպանել էին 4 առյուծների, իսկ երեխաներին էլ հրավիրում էին մասնակցել առյուծների հերձմանը:
Top-News.am